Jump to content

Մանուել Մաչադո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանուել Մաչադո
Ծննդյան անունիսպ.՝ Manuel Antonio Rafael de la Santísima Trinidad Machado Ruiz
Ծնվել էօգոստոսի 29, 1874(1874-08-29)[1][2][3][…]
ԾննդավայրՍևիլյա, Իսպանիա[4]
Վախճանվել էհունվարի 19, 1947(1947-01-19)[5][2][3][…] (72 տարեկան)
Վախճանի վայրՄադրիդ, Իսպանիա[4]
ԳերեզմանԱլմուդենի գերեզմանոց[6]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, պետական ծառայող, արխիվագետ և գրադարանավար
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և  Իսպանիա
ԿրթությունՈւսուցման ազատ ինստիտուտ և Սևիլյայի համալսարան
Ժանրերպոեզիա և Դրամատուրգիա
Գրական ուղղություններ98 թվականի սերունդ
Ուշագրավ աշխատանքներAlma. Museo. Los cantares.?
ԱնդամակցությունԻսպանիայի արքայական ակադեմիա և Cuerpo Facultativo de Archiveros, Bibliotecarios y Arqueólogos?
ԱմուսինԷուլալիա Կասերես[7]
 Manuel Machado Վիքիպահեստում
Մանուել Մաչադոյի բանաստեղծական ժողովածուներից մեկի շապիկը

Մանուել Մաչադո ի Ռուիս (իսպ.՝ Manuel Machado y Ruiz, օգոստոսի 29, 1874(1874-08-29)[1][2][3][…], Սևիլյա, Իսպանիա[4] - հունվարի 19, 1947(1947-01-19)[5][2][3][…], Մադրիդ, Իսպանիա[4]), իսպանացի բանաստեղծ, թատերագիր, ժուռնալիստ, 1939 թվականից՝ Իսպանիայի արքայական ակադեմիայի անդամ։

Իսպանացի գրող, բանահավաք Անտոնիո Մաչադո ի Ռուիսի և գեղանկարիչ Խոսե Մաչադո ի Ռուիսի եղբայրն է[8]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուել Մաչադոն ծնվել է 1874 թվականի օգոստոսի 29-ին, Իսպանիայի Սևիլյա քաղաքում, մտավորականի ընտանիքում (հայրը անդալուզցի բանահավաք էր)։ Ինքը՝ Մանուելը մեծ հռչակ ու փառք նվաճեց առաջին հերթին իր պոետական ստեղծագործության շնորհիվ, որի ներշնչանքի ակունքները գտնվում էին իսպանական ժողովրդական բանահյուսության մեջ։ Եղբոր՝ գրող, բանահավաք Անտոնիոյի հետ համատեղ հեղինակել է նաև մի քանի չափածո պոեմ։

Մանուել Մաչադոն բարձրագույն կրթություն ստացել է՝ ավարտելով Մադրիդի կրթության ազատ ինստիտուտը[9] և Սևիլյայի համալսարանի գրականության ու փիլիսոփայության ֆակուլտետը[10]։ Երիտասարդ տարիներին վարել է բոհեմական կյանք։ 1898-1901 թվականներին ապրել է Փարիզում, «Գառնիե» հրատարակչատանը աշխատել որպես թարգմանիչ։ Եղել է իսպանական մոդեռնիստական շարժման ակտիվ, աչքի ընկնող մասնակիցներից մեկը։ Վերադառնալով Իսպանիա՝ գրական լայն գործունեություն է ծավալել։ Աշխատակցել է նոր-նոր հիմնադրված «ABC» թերթին, պատկերազարդ «Սև ու սպիտակ» ամսագրին։

1910 թվականին ամուսնացել է Էուլալյա Կասերաս Սիեռայի (Eulalia Cáceres Sierra) հետ[11][12]։ Դրանից հետո աշխատել է որպես գրադարանավար, ժուռնալիստ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է իսպանական «El Liberal» թերթի խմբագրությունում։

1920-ական թվականների կեսերից մինչև 1944 թվականը եղել է Մադրիդի քաղաքային (մունիցիպալ) թանգարանի տնօրենը։ Մանուել Մաչադոն 1933 թվականի փետրվարի 11-ին, իսպանացի մի շարք այլ մտավորականների հետ մեկտեղ, հիմնադրել է «Խորհրդային Միության բարեկամների միավորում» կազմակերպությունը, սակայն դրանից շատ չանցած, մադրիդյան «El Liberal» թերթում լույս ընծայած իր մի հոդվածում արտահայտելով իր դիրքորոշումը, հայտարարել է, որ ինքը չի ընդունում հասարակության բաժանումը դասակարգերի, մասնավորապես՝ կապիտալիստների և պրոլետարների։ Նրան հավասարապես խորթ էր ինչպես ֆաշիզմը, այնպես էլ կոմունիզմը։

Իսպանիայում բռնկված քաղաքացիական պատերազմի տարիներին՝ 1936-1939 թվականներին, Մանուել Մաչադոն սատարում էր ազգայնականներին, վերջիններիս ձոնում գովաբանական բանաստեղծություններ (այդպիսին է, օրինակ՝ «Կաուդիլիոյի թուրը»), այնինչ եղբայրը՝ Անտոնիոն, աջակցում էր հանրապետականներին[13][14]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր բանաստեղծական առաջին ժողովածուն, որը կրում էր «Հոգին» վերնագիրը, Մանուել Մաչադոն հրատարակել է 1902 թվականին[15]։ Դրան հետևեցին «Կապրիչոս» (1905 թ.), «Չարացած պոեմ» (1909 թ.) գրքերը, անդալուզյան ժողովրդական բանահյուսության մոտիվներով ստեղծված «Կանտե հոնդո»-ն (1912 թ.) և այլ ժողովածուներ։ 1926-1933 թվականներին եղբոր՝ Անտոնիոյի հեղինակակցությամբ գրել ու լույս է ընծայել «Խուան դե Մանյարա» (1927 թ.), «Դափնեվարդեր» (1930 թ.) և մի շարք այլ չափածո թատերգություններ։ Նրա ստեղծագործությունների թեմաներն ընդգրկում են բնությունը, կյանքի ու մահվան, արվեստի, դավանանքի, հավատի հարցերը՝ դիտված ամենատարբեր, երբեմն նույնիսկ հակասական հայեցակետերից։

Մանուել Մաչադոյի՝ որպես մոդեռնիստական ուղղության ներկայացուցչի ստեղծագործության վրա զգացվում է Ռուբեն Դարիոյի[16], ֆրանսիական պոեզիայի (մասնավորապես՝ «Պառնաս» պոետական դպրոցի և խորհրդապաշտների (սիմվոլիստների) ազդեցությունը։ Ասվածի բազմաթիվ վկայությունների կարելի է հանդիպել մեծաքանքար բանաստեղծի «Հոգին» («Alma», 1902 թ.), «Կապրիչոս» («Caprichos», 1905 թ.), «Թանգարան» («Museo», 1907 թ.), «Մեռնելու արվեստը» («Ars moriendi», 1922 թ.) և այլ ժողովածուներում։

Բանաստեղծական ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Poesías completas, ed. de Antonio Fernández Ferrer, Sevilla: Renacimiento, 1993.
  • Con Enrique Paradas, Tristes y alegres. Colección de poesías (1894)
  • Con Enrique Paradas, & Versos (1895)
  • Alma (poesías) (1902).
  • Caprichos (1905 y 1908).
  • Los cantares (1905).
  • La Fiesta Nacional (1906).
  • El mal poema (1909).
  • Apolo. Teatro pictórico (1911).
  • Trofeos (¿1911?)
  • Cante hondo (1912 y 1916)
  • Canciones y dedicatorias (1915)
  • Sevilla y otros poemas (¿1918?)
  • Ars moriendi (1921).
  • Phoenix (1936).
  • Horas de oro. Devocionario poético (1938).
  • Poesía. Opera omnia Lyrica (1940).
  • Cadencias de cadencias. Nuevas dedicatorias (1943).
  • Horario. Poemas religiosos (1947).

Թատերգություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Desdichas de la fortuna o Julianillo Valcárcel (1926).
  • Juan de Mañara (1927).
  • Las adelfas (1928).
  • La Lola se va a los puertos (obra de teatro)|La Lola se va a los puertos (1929).
  • La prima Fernanda (1931).
  • La duquesa de Benamejí (1932).
  • El hombre que murió en la guerra (1928).
  • Con José Luis Montoto de Sedas, Amor al vuelo (1904).
  • El amor y la muerte (1913).
  • La guerra literaria (1898—1914) (1914).
  • Un año de teatro (1918).
  • Día por día de mi calendario (Memorándum de la vida española de 1918) (1918).

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Chabás J., Literatura espanola contemporanea. La Habana, 1952, p. 218-31; Brotherston G., Manuel Machado and revalution, [L. ‒ N. Y.], 1968 (библ. с. 139-152).
  • Miguel Pérez Ferrero: Vida de Antonio Machado y Manuel, publicada en 1973 en Madrid por Espasa-Calpe. ISBN 9788423911356.
  • Obras completas de Manuel у Antonio Machado, Madrid, 1957; в русском переводе - Кастилия, Песни, «Иностранная литература», 1971, № 2.
  • Библиотека всемирной литературы. Испанские поэты XX века. М., «Художественная литература», 1977.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Dictionary of the Literature of the Iberian PeninsulaGreenwood Publishing Group, 1993. — Vol. 2. — P. 983. — ISBN 978-0-313-28732-9
  5. 5,0 5,1 5,2 d'Ors M. Manuel Machado y el catolicismo (իսպ.): trayectoria de una conversión // RILCE: Revista de filología hispánica / Universidad de Navarra — 2002. — Vol. 18, Iss. 1. — P. 81. — ISSN 0213-2370; 2174-0917
  6. d'Ors M. Manuel Machado y el catolicismo (իսպ.): trayectoria de una conversión // RILCE: Revista de filología hispánica / Universidad de Navarra — 2002. — Vol. 18, Iss. 1. — P. 63. — ISSN 0213-2370; 2174-0917
  7. d'Ors M. Manuel Machado y el catolicismo (իսպ.): trayectoria de una conversión // RILCE: Revista de filología hispánica / Universidad de Navarra — 2002. — Vol. 18, Iss. 1. — P. 64,69,81. — ISSN 0213-2370; 2174-0917
  8. Enrique Baltanás, Los Machado, p. 324.
  9. Enrique Baltanás, Los Machado, p. 325.
  10. Enrique Baltanás, Los Machado, p. 335.
  11. Enrique Baltanás, Los Machado, p. 362.
  12. Pérez Ferrero, Miguel: Vida de Antonio Machado y Manuel, publicada en 1973 en Madrid por Espasa-Calpe. ISBN 9788423911356
  13. Enrique Baltanás, Los Machado, p. 377.
  14. Ian Gibson, "Ligero de equipaje", p. 482.
  15. | apellido=Cano | nombre=Jose Luis | título=Antonio Machado | editorial=Salvat Editores| editor= | ubicación=Barcelona | año=1986 | isbn=9788434581868 | páginas=54-59 }}
  16. Miguel d'Ors, Estudios sobre Manuel Machado, Sevilla, Renacimiento, 2000,ISBN 978-84-8472-013-3

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուել Մաչադո» հոդվածին։