Մանուելա Արկուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Մանուելա Արկուրի
իտալ.՝ Manuela Arcuri
Manuela Arcuri - Marie Claire - gen 1996.jpg
Ծնվել է հունվարի 8, 1977(1977-01-08) (41 տարեկան)
Ծննդավայր Անանյի, Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա
Կրթություն Accademia Nazionale d'Arte Drammatica Silvio D'Amico
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա
Մասնագիտություն դերասանուհի, մոդել և հեռուստահաղորդավար
manuelaarcuri.it

Մանուելա Արկուրի (իտալ.՝ Manuela Arcuri, հունվարի 8, 1977(1977-01-08), Անանյի, Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա), իտալացի դերասանուհի և ֆոտոմոդել:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուելա Արկուրին ծնվել է 1977 թվականի հունվարի 8-ին իտալական Անանյի քաղաքում և մեծացել Լատինայում: Նրա հայրը ծնունդով Կալաբրիայի Կրոտոնե գավառից էր[1], իսկ մայրը՝ Կամպանիայի Ավելինո բնակավայրից[2]: Տասնչորս տարեկան հասակում Մանուելան դառնում է պրոֆեսիոնալ մոդել, սկսում է մասնակցել ֆոտոսեսիաներին, նորաձևության ցուցադրություններին և գեղեցկության մրցույթներին[3]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկուրին սովորել է Հռոմի Դրամատիկական արվեստի ակադեմիայում: Նրա դերասանական կարիերան սկսվել է Լեոնարդո Պիերաչչոնիի «Դափնեկիրներ» կատակերգության մեջ խաղացած փոքր դերով: 1990-ական թվականների վերջին դերասանուհին կատակերգությունների շարք ունեցավ, որոնցում խաղաց երկրորդական դերեր: Զուգահեռաբար Մանուելա Արկուրին զբաղվում էր մոդելային գործով, նկարվում անկեղծ ֆոտոշարքերում և լողազգեստների գովազդային հոլովակներում: Ռեժիսորները Մանուելային համարում էին այնքան գեղեցիկ, ով հեշտությամբ գրավում էր տղամարդկանց լսարանը: Այդպիսի ֆիլմերից էր ռեժիսոր Ջորջիո Պանարիելլոյի «Bagnomaria» ժապավենը[4]: 1990-ական թվականների վերջում և 2000-ականների սզբում Արկուրին նկարահանվել է նաև մի շարք իսպանական ֆիլմերում՝ «Շահրիզադեին փնտրելով» քրեական դրամայում, «Սիրո խելագարություն» դիմակահանդեսային դրամայում, «Վհուկի գործը» թրիլլերում: Դերասանուհու մոդելային կարիերայի գագաթը դարձավ «Panorama» ամսագրում 2001 թվականին նկարահանված էրոտիկ ֆոտոշարքը: Այդ ֆոտոսեսիան անցկացնում էր հայտնի լուսանկարիչ Կոնրադ Գոդլին սիցիալական բնապատկերների ֆոնին: 2000-ական թվականների սկզբին Մանուելա Արկուրին գրեթե հեռացավ կինոյից և սկսեց հաճախակի երևալ հեռուստատեսությունում: Մեծ ճանաչում ձեռք բերեց Իտալիայում նկարահանվող «Կարաբիներ» (թարգմանաբար իտալերենից՝ ձիավոր պահնորդ Իտալիայում) հեռուստասերիալում խաղացած դերակատարման շնորհիվ: Մի քանի տարի Մանուելան այդ սերիալում խաղաց իտալական ոստիկանության սպա Պաուլի Վիտալիի դերը:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուելա Արկուրին սիրավեպ է ունեցել մի քանի ֆուտբոլիստների հետ, այդ թվում՝ Ֆրանչեսկո Տոտտիի և Ֆրանչեսկո Կոկոյի, ինչպես նաև սուսերամարտի օլիմպիական չեմպիոն Ալդո Մոնտանո կրտսերի հետ[5]: 2010 թվականից Արկուրին ամուսնացած է Ջովանի դի Ջանֆրանչեսկոյի հետ: 2013 թվականի հոկտեմբերին զույգը հայտարարեց, որ երեխային են սպասում[6]: 2014 թվականի մայիսի 8-ին Մանուելան ունեցավ անդրանիկ որդուն, որին անվանակոչեցին Մատտիա[7]:

Արկուրիի ավագ եղբայրը՝ Սերջիո Արկուրին նույնպես դերասան է[8]: Քույր և եղբայր միասին խաղացել են չորս հեռուստասերիալներում:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո
  • 1995 - L’ultimo concerto
  • 1995 - I laureati
  • 1995 - I buchi neri
  • 1995 - Viaggi di nozze - Мара
  • 1996 - Gratta e vinci
  • 1996 - Uomini senza donne
  • 1996 - A spasso nel tempo
  • 1997 - Cuori perduti
  • 1997 - Finalmente soli
  • 1999 - Bagnomaria
  • 1999 - Voglio stare sotto al letto
  • 2000 - Teste di cocco
  • 2000 - A ruota libera
  • 2001 - Juana la Loca 
  • 2003 - Cosa de brujas 
Հեռուստատեսություն
  • 1997 - Disokkupati (հեռուստատեսություն)
  • 1999 - Anni '60 (հեռուստատեսություն)
  • 2002 - Carabinieri (հեռուստատեսություն)
  • 2004 - Con le unghie e con i denti (հեռուստաֆիլմ)
  • 2004 - Madame (հեռուստաֆիլմ)
  • 2005 - Imperia, la grande cortigiana (հեռուստաֆիլմ)
  • 2005 - Carabinieri - Sotto copertura (հեռուստաֆիլմ)
  • 2005 - Regina dei fiori (հեռուստաֆիլմ)
  • 2006 - L’onore e il rispetto
  • 2007 - Donne sbagliate (հեռուստաֆիլմ)
  • 2008 - Io non dimentico (հեռուստաֆիլմ)
  • 2008 - Mogli a pezzi (հեռուստատեսություն)
  • 2009 - So che ritornerai (հեռուստաֆիլմ)
  • 2010 - Caterina e le sue figlie 3 (հեռուստատեսություն) 
  • 2010 - Il peccato e la vergogna (հեռուստատեսություն) 
  • 2010 - Sangue caldo
  • 2013 - Pupetta - Il coraggio e la passione

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Vincenzo Pitaro (2011-06-16)։ «Manuela Arcuri e le sue origini calabresi» (իտալերեն)։ Gazzetta del Sud։ Վերցված է 2014-02-24 
  2. Luca Cirillo (2011-04-07)։ «Manuela Arcuri: "Volata scudetto? Tifo Napoli, mia madre è di Avellino"» (իտալերեն)։ CalcioNapoli24.it։ Վերցված է 2014-02-24 
  3. «Manuela Arcuri» (իտալերեն)։ Sipario։ 2011-02-03։ Վերցված է 2014-02-24 
  4. Stephen Gundle Bellissima: Feminine Beauty and the Idea of Italy. — Yale University Press, 2007. — P. 257-259. — ISBN 978-0300123876
  5. «Scoppia la coppia Arcuri-Montano: «Lei pensa soltanto al suo lavoro»» (իտալերեն)։ Il Giornale։ 2006-06-28։ Վերցված է 2014-02-24 
  6. «Manuela Arcuri sarà mamma: "Sono incinta del mio fidanzato"» (իտալերեն)։ Quotidiano Net։ 2013-10-22։ Վերցված է 2014-02-24 
  7. «Manuela Arcuri mamma: è nato il figlio Mattia» (իտալերեն)։ Oggi։ 2014-05-08։ Վերցված է 2015-03-08 
  8. Giovinazzo Eleonora. (2012-10-09)։ «Manuela e Sergio Arcuri in 'Pupetta, una storia italiana'» (իտալերեն)։ Invidia։ Վերցված է 2015-03-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]