Լեոնարդո Պիերաչչոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնարդո Պիերաչչոնի
Ծնվել էփետրվարի 17, 1965(1965-02-17) (59 տարեկան)
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, գրող, կինոդերասան, հեռուստահաղորդավար և հեղինակ-կատարող

Լեոնարդո Պիերաչչոնի (իտալ.՝ Leonardo Pieraccioni, փետրվարի 17, 1965(1965-02-17), Ֆլորենցիա, Իտալիա), իտալացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնարդո Պիերաչչոնին ծնվել է 1965 թվականի փետրվարի 17֊ին Ֆլորենցիայում։ Իր կարիերան սկսել է «Իտալիայի Եղբայրներ»֊ը կատակերգական տրիոյից, որտեղ ելույթ ունեցավ իր ընկերներ Կառլո Պոնտի և Ջորջիո Պանարիելլոյի հետ միասին։ Դրա հետ մեկտեղ հաջողությամբ իտալական հեռուստատեսության մեջ իրականացրել է Vernice fresca ծրագիրը։ Արդեն 90֊ականներին թատրոնում ստեղծում է Լեոնարդո Պիերաչչոնիի շոուն և, հայտնի ռեժիսոր Ալեսսանդրո Բենվենտուի հետ միասին, նկարահանվում է իր առաջին «Zitti e mosca» ֆիլմում։ Շուտով նրան հրավիրում են Ֆանտաստիկական 12 հեռուստանախագծում նկարահանվելու համար, որը վարում էր Ռաֆաելլա Կառան։

«Իտալիայի Եղբայրներ»֊ը կատակերգական տրիոյում ունեցած հաջողությունը Լեոնարդոյին ոգեշնչում է ստեղծել «Դափնեկիրները» ֆիլմը, որը դարձավ 1995 թվականի վարձույթային չեմպիոնը։ Այդ ֆիլմը ստեղծելու համար ծախսվել է ավելի քան 2 միլիոն դոլար, իսկ շահույթը կազմել է 15 միլիոն։ 1995 թվականին դուրս է գաիս «Ցիկլոն» (Մարիո Մոնիչելլիի հետ) ֆիլմը, որը բերում է 75 միլիոն լիր։ Դրան հաջորդում է ոչ պակաս բյուջետային «Հրավառություն» ֆիլմը։

1999 թվականին դուրս է գալիս «Սիրահարված ձուկ» ֆիլմը, 2001 թվականին «Արքայազն ու ծովահենը» ֆիլմը, 2003 թվականին՝ «Անսպասելի դրախտ» ֆիլմը։ Լեոնարդո Պիերաչչիոնին շատ արդյունավետ է աշխատում, անընդհատ ֆիլմեր ստեղծելով, նա ցուցադրում է իր վարպետությունը ռեժիսորական գործում։

2005 թվականին դուրս է գալիս «Սիրում եմ քեզ աշխարհի բոլոր լեզուներով» ֆիլմը, խաղալով Ջորջիո Պանարիելլոյի և Կառլո Պոնտի հետ միասին, որտեղից էլ Լեոնարդոն սկսեց իր հիասքանչ կարիերան։ Ֆիլմում նկարահանվել է դերասան Մասսիմո Չեկկերինին, ով երկու տարի անց կրկին մասնակցում է «Հիասքանչ կին»֊ը ֆիմի նկարահանումներին։ Այդ նույն ֆիմում նկարահանվել է նաև դերասան Լաուրա Տորիզին, ումից էլ Լեոնարդո Պիերաչչիոնին ունեցել է Մարտինա անունով աղջկան, ով ծնվել է 2010 թվականի դեկտեմբերի 13֊ին։

2009 թվականին Սուրբ Ծննդյան օրը թողարկվել է «Ես և Մառլին» ֆիլմը, որը նույնպես ունեցել է դրամարկղային հաջողություն։ Իսկ 2011 թվականը նշանավորվեց կինոթատրոնների էկրաններին դուրս եկած «Վերջապես երջանկություն» ֆիլմով։ Ֆիլմի պրեմիերան կայացել է դեկտեմբերի 16֊ին Իտալիայի կինոթատրոններում և այդ օրվանից այդ հաջողությամբ ցուցադրվում է վարձույթով։ Ֆիլմի գաղափարը Լեոնարդոն սահմանեց սովորականի պես, ասելով․ «Կատարի՛ր բարի գործեր և նրանք պարտադիր կվերադառնան քեզ մոտ»[1]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան, ռեժիսոր, սցենարիստ

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

80֊ականերին Պիերաչչիոնին սկսում է երգեր գրել։ 1989 թվականին թողարկվում է «Քաղաքային կենդանիներ» սկավառակը, որտեղ Կառլո Պոնտիի հետ միասին իրականացնում են իր երգերը։ 1992 թվականին «Ձկների ժամանակը, որոնք թռչում են» անվանմամբ նա թողարկում է իր երկրորդ սկավառակը։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 1998 թվականից Լեոնարդո Պիերաչչիոնին գրում և հրատարակում է իր պատմությունները, որտեղ հումորը միաձուլված է տխուրի և հոռետեսության հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]