Մանոս Լոյիզոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մանոս Լոյիզոս
Manos Loizos.png.jpg
Ծնվել էհոկտեմբերի 22, 1937(1937-10-22)
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս[1]
Մահացել էսեպտեմբերի 17, 1982(1982-09-17) (44 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԿրթությունԱթենքի համալսարան
ՔաղաքացիությունFlag of Greece.svg Հունաստան
Մասնագիտացումերգիչ, կոմպոզիտոր, դերասան, հեղինակ-կոմպոզիտոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
IMDbID ID 0518029

Մանոս Լոյիզոս (հուն․՝ Μάνος Λοΐζος, հոկտեմբերի 22, 1937, Ալեքսանդրիա, Եգիպտոս - սեպտեմբերի 17, 1982, Մոսկվա, ԽՍՀՄ), հույն երգիչ և կոմպոզիտոր, հասարակական գործիչ և հայտնի հակաֆաշիստ։

Եղել է հունական կինոարվեստի ամենանշանավոր ստեղծագործություններից մեկի՝ «Եվդոկիայի» երաժշտության հեղինակը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանոս Լոյիզոսը ծնվել է 1937 թվականի հոկտեմբերի 22-ին Եգիպտոսում՝ Ալեքսանդրիայում։ Նրա հայրը եղել է ծագումով Կիպրոսից, իսկ մայրը՝ Հունաստանի Հռոդոս կղզուց։ Տասնյոթ տարեկան հասակում Մանոս Լոյիզոսն ընտանիքի հետ տեղափոխվել է Աթենք։

Սովորել է Աթենքի պետական համալսարանի դեղագործության ֆակուլտետում, սակայն շուտով թողել է ուսումը և նվիրվել երաժշտությանը։ Այնուամենայնիվ Մանոսը երբեք չի ստացել երաժշտական կրթություն։

Երաժշտական կարիերային զուգահեռ Լոյիզոսը 1963 թվականից սկսել է ակտիվորեն մասնակցել երկրի հասարակական կյանքին։ Նա երբեք չի թաքցրել իր ձախակողմյան և հակաիշխանական դիրքորոշումը և բազմիցս քննադատել է Հունաստանում իշխող «սև գնդապետների» ռազմական խանտիային։ Նա ակտիվ գործունեություն է ծավալել Հունաստանի կոմունիստական կուսակցության շարքերում։

1967 թվականից նրա երաժշտությունը ձեռք է բերել համազգային ճանաչում։ Մանոս Լոյիզոսը մահացել է 1982 թվականի սեպտեմբերի 17-ին Մոսկվայում, ուր նա ժամանել էր բուժման։ 2007 թվականը Հունաստանում կոչվել է Մանոս Լոյիզոսի տարի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]