Մանկական պատկերասրահ (Սամարա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանկական պատկերասրահ
Տեսակթանգարան և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍամարա
ՎայրՍամարա
Հիմնադրվել է1990
Քարտեզ
Քարտեզ

Սամարայի «Մանկական պատկերասրահը» գտնվում է Կույբիշևի փողոցի 139 հասցեում, վաճառական Իվան Անդրեևիչ Տե-Կլոդտի հին առանձնատանը, որը համարվում է 19-րդ դարի ճարտարապետության դաշնային նշանակության հուշարձան։ Երկար տարիներ անց առաջին անգամ շենքը վերանորոգվել է 1990-1995 թվականներին[1][2][3]։ Մի քանի տարի անց Նովոկրեշչենովների հարևան դաստակերտում նույնպես կարողացան ունենալ ստեղծագործական արվեստանոցներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահը բացվել է 1990 թվականին, հիմնադիր-տնօրենն է ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ Նինա Վասիլևնա Իվելևան։ Մանկական պատկերասրահը ստեղծվել է հատուկ մանուկ հադիսատեսների և մանուկ նկարիչների համար։ Սակայն մանկական ստեղծագործությունների հետ մեկտեղ Մանկական պատկերասրահում ցուցադրվում են պրոֆեսիոնալ նկարիչների, ուսանողների, գեղարվեստական ուսումնարանների և բուհերի շրջանավարտների նկարները, անցկացվում են ավանդական-ազգային, մշակութային արվեստների և արհեստների ցուցահանդեսներ, տարբեր կրթական զարգացման նախագծեր։ Պատկերասրահում կազմակերպվել են տասնյակ միջազգային ցուցահանդեսներ և ֆեստիվալներ, իր ֆոնդերում պահում է ավելի քան 17000 մանկական նկարներ Ռուսաստանից, Ամերիկայից, Անգլիայից, Ճապոնիայից, Գերմանիայից, Բուլղարիայից, Հարավսլավիայից, Բրազիլիայից և այլ երկրներից։

2002 թվականին «Մանկական պատկերասրահում» սկսվեց «Կլոդտի առանձնատան բացառիկ տիկնիկի» պատմությունը (ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ Օլգա Բականովայի արվեստանոց)[4]։ Այդ ժամանակից ի վեր լույս են տեսել 8 հավաքածուներ՝ «Բուրգունդյան նորաձևության փառատոնը», «Եվրոպական վերածնունդ կոստյումում», «Բարոկկո», «Ռոկոկո», «Ամպիրը և բիդերմայերը», «Էկլեկտիկան և մոդեռնը», «Վենետիկյան փառատոն» և «XVI-XVII դարերի մինչպետրովյան դարաշրջանի ռուսական ազվականության կոստյումը»[5][6]։

Արդեն ավանդական դարձած «Կլոդտի առանձնատան բացառիկ տիկնիկները» ցուցահանդեսները այցելուներին ոչ միայն ծանոթացնում էին դարաշրջանի հավաստի վերարտադրություններին կոստյումի մեջ, այլև հավաքածուի շուրջը ստեղծում էին ճարտարապետական, պատմական և մշակութային միջավայր։ Վերջին տարիներին պատմական կոստյումային տիկնիկը ցուցադրվել էր Սամարայի մարզի 11 քաղաքներում, Կազանում, Մոսկվայում, 2009 թվականին՝ Վենետիկում` Museo di Palazzo Mocenigo պատմական կոստյումների թանգարանում[7]։

Վերջին տարիների առավել վառ և հետաքրքիր ցուցահանդեսային նախագծերից են, «Փոքրիկ արքայազնը», «Պատերազմի և հաղթանակի խորհրդանիշերը», «Երկրի պատմությունը երեխաների ստեղծագործություններում», «Ամանօրյա հեքիաթներ» (2010 թ.), «Անհավատալին ակնհայտ», «Գեղեցիկ կնոջ դիմանկարը» (2011), «Շիտակ» արվեստի ցուցահանդեսը, «Ռուսոյի և Փիրոսմանիի կողքին», «Այլ աշխարհներ» (2012)։

Շենքը հեռվից նկատելի է կարմիր կտուրի շնորհիվ

Մանկական պատկերասրահի կոլեկտիվի կողմից ստեղծվել են երկու բարձրաքանդակների հավաքածուներ` «Հին աշխարհ» և «Միջնադար», կույր, կարճատես և խուլ երեխաների համար «Սամարան երեխաների համար։ Մենք տարբեր ենք մենք հավասար ենք» քաղաքային ծրագրի շրջանակներում։ Յուրաքանչյուր բարձրաքանդակ ուղեկցվում է աուդիո մեկնաբանությամբ, որը բացահայտում է նրա մշակութաբանական նկարագիրը։

Ներկայումս պատկերասրահն իրենից ներկայացնում է չորս տարբեր թանգարանների ամբողջություն (մանկական ստեղծագործության թանգարան, XIX-րդ դարի վերջի և XX դարի սկզբի ճարտարապետական հուշարձաններիև կենցաղայի մշակույթի թանգարան, դեկորատիվ կիրառական արվեստի թանգարան, պուրակ-թանգարան), որոնց կից գործում են մանկական կերպարվեստի զարգացման արվեստանոցներ։

Արվեստանոցները աշխատում են երեխաների գեղագիտական զարգացման ուղղությամբ, ակադեմիական գեղագիտության, նկարչության և կոմպոզիցիայի, ճարտարապետության և դիզայնի, կերամիկայի և խեցեգործության, ազգագրության և համաշխարհային արվեստի պատմության միջոցով։

Պատկերասրահն ավանդաբար անցկացնում է տարբեր տոնակատարություններ և փառատոներ թանգարանի տարածքում և քաղաքի տարբեր հրապարակներում, տիկնիկային թատրոնների փառատոն «Ճամփորդություն ամանորյա աշտարակի վրա», «Օդային վիշապի տոն», «Ծաղիկների տոն», առանձնատան այգու շատրվանների ամենամյա բացումը և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Особняк Клодта — объект культурного наследия федерального значения № 6310026002». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  2. На ремонт 42 учреждений культуры выделено 120 млн рублей
  3. В Самаре отремонтируют 42 объекта культуры — Экономика / Финансы Новости — ИА REGNUM
  4. «Особняк Клодта — объект культурного наследия федерального значения № 6310026002». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  5. В Самаре открывается выставка необычных кукол — Культура / Образование Новости — ИА REGNUM
  6. Галерея приглашает на выставку «История в костюме»
  7. «Уникальную выставку кукол в особняке Клодта можно посмотреть до конца октября | Администрация городского округа Самара». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանկական պատկերասրահ (Սամարա)» հոդվածին։