Մանժերոկ լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանժերոկ
alt/Манјӱрек

Մանժերոկ լիճը
Կոորդինատներ
Տեղագրություն Ռուսաստան Ռուսաստան
Հայելու բացարձակ բարձրությունը 373 մ
Երկարություն 1,1 կմ
Լայնություն 0,4 կմ
Ծավալը 37,6 կմ³
Ջրափնյա գծի երկարությունը 1112 կմ
Միջին խորությունը 2,8 մ
Պարզությունը 40 մ

Մանժերոկ լիճ, (Մանժերոկ, հարավային ալթայերեն՝ Манјӱрек), լիճ Ալթայի Հանրապետությունում, գտնվում է Կատուն գետի աջ ափին, ծովի մակերևույթից 373 մ բարձրության վրա։ Լճի Ալթայերեն անվանումը Դոինգոլ է։ Լճի երկարությունը 1112 մ է, առավելագույն լայնությունը 400, խորությունը՝ 2,5-2,8 մետր, հայելու մակերեսը 37,6 հա։ Նույնանուն գյուղը գտնվում է լճից 2 կմ հեռավորության վրա՝ Կատուն գետի ափին։ Լիճի հարևանությամբ է գտնվում Օզյորնոյե գյուղը։ Լիճը հանդիսանում է բնական հուշարձան։ Մակերեսը` 0.37 կմ² է։

Լճի սնուցումը կատարվում է գետակների, տեղումների և գրունտային ջրերի հաշվին։ Ջուրը քաղցրահամ է և փափուկ։ Ջուրն ունի կեղտոտ կանաչ գույն, ունի ցածր թափանցելիություն (60-180 սմ), ջերմաստիճանը ամռանը հասնում է 22 °C: Ըստ քիմիական հետազոտության լիճը պատկանում է քլորիդ կարբոնատային տիպին։ Լճի հատակը ծածկված է մուգ մոխրագույն տիղմով։

Լիճը կարելի է համարել Կատունի հին հուն։

Ամռանը լիճը բավականին տաքանում է։ 1966 թվականին լճի վրա անց է կացվել մոնղոլա-խորհրդային երիտասարդության բարեկամության փառատոն։ Լիճը հայտնի զբաոսաշրջության վայր է հանդիսանում։ Շատ տուրիստական ընկերություններ դեպի լիճ էքսկուրսիաներ են կազմակերպում։ 2008-ին Մանժերոկ լճի հարևանությամբ կառուցվել է լեռնադահուկային սպորտային համալիր։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանժերոկ լճի տեսքը ճոպանուղուց
Լիճի տեսքը նստարաններով ճոպանուղուց

Լճի շրջակայքում բազմապիսի թռչուններ են բույն դնում, նրանցից որոշները ընգրկված են Կարմիր գիրքում։ Մի քանի տարի առաջ լճում կար կարաս, լին, լճային պերկես, գետածածան և գայլաձկ, հնարավոր էր ամբողջ տարին զվբաղվել ձկնորսությամբ։ Վերջին տարիներին Մանժերոկ լճում հնարավոր չէ ձուկ բռնել, հավանաբար դա կապված է լճի ջրի դատարկման հետ, որը անց է կացվել լճի ջուրը մաքրելու նպատակով։ Լիճը Լեռնային Ալթայի մյուս ջրային ավազաններից առանձնանում է իր բազմազան և հարուստ բուսական աշխարհով, մոտավոր 25 տիպ։ Դրանք են`Էնդեմիկ`մեկ հատիկանի ջրընկույզ, ընդգրկված է Կարմիր գրքում, (ոչնչացման եզրին է հանգստացողների պատճառով)։ Հուլիսին լճի կետնրոնում կարելի է տեսնել բազմաթիվ ծաղկող սպիտակ ջրաշուշաններ (նույնպես ոչնչացման եզրին է)։

Արևելյան և հարավարևելյան ափերի բուսականությունը բազմազան է` սոճի, եղևնի, եղևին, կեչի, ցախակեռաս, հաղարջենի, ալոճենի, դժնիկ, մրտավարդ։ Հյուսիսարևելյան և հարավարևմտյան ափերը ցածրադիր են և խիստ ճահճակալած են։ Ամբողջ ափամերձ շրջանի միայն 500 մետր տարածքն է, որ ամուր հող է, այսինքն ճահճակալված չէ։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մանժերոկ» երգի երաժշտության հեղանկը Օսկար Ֆելցմանն է, տեքստի հեղինակը`Նաում Օլևանը, իսկ կատարողը` Էդիտա Պիեխան, երգը հիթ է դարձել է, չնայած այն հանգամանքին, որ այն գրվել է հատուկ պատվերով մոնղոլա-խորհրդային երիտասարդության բարեկամության փառատոնի համար 1966 թվականին։
  • «Ապրում է այսպիսի տղա» ֆիմը` հերոսը երեսներկուերորդ րոպեին բառնատար ավտոմեքենայով անցնում է Մանժերով գյուղով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Т. Вдовина, Т. И. Злобина, О. Полунина Достопримечательности Горного Алтая. — Барнаул: Пять плюс, 2008. — С. 96. — 232 с. — ISBN 978-5-9900731-8-0
  2. Т. В. Вдовина, Т. И. Злобина, М. В. Танакова Алтай. Путешествие по Чуйскому тракту. — Барнаул: Пять плюс, 2006. — С. 106-107. — 238 с. — ISBN 5-9900731-1-9