Ապրում է այսպիսի տղա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապրում է այսպիսի տղա
ռուս.՝ Живёт такой парень
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն[1] և մելոդրամա
Թվական1964
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎասիլի Շուկշին
Սցենարի հեղինակՎասիլի Շուկշին
ԴերակատարներԼեոնիդ Կուրավլյով, Բելլա Ախմադուլինա, Անաստասիա Զուևա, Արկադի Տրուսով, Ռոդիոն Նահապետով, Նինա Իվանովա, Իվան Ռիժով, Նինա Սազոնովա, Boris Balakin?, Yevgeny Teterin?, Boris Romanov? և Վլադիմիր Սմիրնով
ՕպերատորՎալերի Գինզբուրգ
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն101 րոպե
IMDbID 0058771

«Ապրում է այսպիսի տղա» (ռուս.՝ «Живёт такой парень»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել է Վասիլի Շուկշինը 1964 թվականին. նրա առաջին լիամետրաժ ռեժիսորական աշխատանքն է (մինչ այդ նա, սովորելով ՎԳԻԿ-ում, նկարահանել էր միայն կարճամետրաժ ֆիլմ՝ «Լեբյաժեից հայտնում են»)։ Նկարահանվել է Շուկշինի «Ծնկաձև լիսեռներ» (ռուս.՝ «Коленчатые валы», 1961), «Գրինկա Մալյուգին» (ռուս.՝ «Гринька Малюгин», 1962), «Հիանալի վարորդ» (ռուս.՝ «Классный водитель», 1962), «Ներքին բովանդակություն» (ռուս.՝ «Внутреннее содержание», ավարտվել է 1966 թվականին) պատմվածքների հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գլխավոր հերոսը երիտասարդ տղա Պաշկա Կոլոկոլնիկովն է՝ «Պիրամիդոն» մականունով, որն աշխատում է որպես վարորդ և բեռնատար մեքենա վարում Չույսկի ճանապարհով։ Ճանապարհին նրան հանդիպում են տարբեր մարդիկ։ Երազկոտ, կենսասեր, մի քիչ պարզամիտ լինելով՝ նա ապրում է բաց հոգով։

Ճանապարհամերձ սրճարան Ուստ Սեմայում, որի մոտ սկսվում են «Ապրում է այսպիսի տղա» ֆիլմի առաջին կադրերը

Մի անգամ նրա ուղեկիցը, որը, ինչպես հետագայում պարզվում է, կոլտնտեսության նախագահ է, իր մոտ է կանչում Պաշկային։ Պաշկան գործուղման է մեկնում կոլտնտեսություն, որտեղ երեկոյան պարերի ժամանակ ծանոթանում է գրադարանավար Նաստյայի հետ։ Ցերեկը Պաշկան մտնում է գրադարան, որտեղ խնդրում է իրեն տալ կարդալու Մարքսի «Կապիտալը» և շաշկի է խաղում Գենայի՝ Նաստյայի ընկերոջ հետ։ Երեկոյան նրանք գնում են ակումբ, որտեղ մոդելների տունը հանդես է գալիս նորաձևության ցուցադրությամբ։ Նաստյան, սակայն, մերժում է Պաշկայի՝ իր հետ մտերմանալու բոլոր փորձերը։ Գիշերը ներխուժելով Նաստյայի սենյակ՝ Պաշկան վերջապես հասկանում է, որ նա սիրահարված է Գենային։ Նա գնում է Գենային, որը խանդի պատճառով չի կարողանում քնել և ասում է, որ Նաստյան սպասում է իրեն, իսկ ինքը դժգոհում է, որ սիրո հարցում իր բախտը չի բերում։

Մեկ այլ անգամ Պաշկան քաղաքից իր մեքենայով տանում է մի աղջկա, որի հետ քննարկում է կյանքի մշակույթը։ Սկզբում նա հրաժարվում է նրանից գումար վերցնել ճանապարհի համար, սակայն, լսելով, թե ինչպես է նրա ամուսինը, օգնելով նրան իջեցնել իրերը մեքենայից, վատ է արտահայտվում իր մասին, Պաշկան զայրանում է և պահանջում է վճարել սովորականից ավելի բարձր գումար։

Ձանձրույթից Պաշկան այցելում է իր վաղեմի ընկերուհուն՝ ամուսնալուծված Կատյա Լիզունովային և փորձում է նրան ժամադրության կանչել, բայց նա չի ցանկանում ժամանակ վատնել անլուրջ հարաբերությունների վրա։ Պաշկան վիրավորվում է և սկսում է նախատել նրան անքաղաքավարության համար, սովորեցնում, թե ինչպիսին պետք է լինի ժամանակակից կինը, բայց Կատյան վտարում է նրան։ Գիշերը Մարթա տատը, որի մոտ ապաստանել էր Պաշկան իր գործընկերոջ հետ, պատմում է նրան մի պատմություն այն մասին, թե ինչպես պատերազմից առաջ մի վարորդ հանդիպել է մերկ աղջկա, որը նրան խնդրում է իր համար սպիտակ կտոր զգեստ կարելու համար։ Ըստ Մարթայի՝ դա մահն էր։ Գիշերը Պաշկայի երազում սպիտակ հագուստով աղջկա կերպարով հայտնվում է Նաստյան։

Իր գործընկերոջ՝ Կոնդրատ Ստեպանովիչի հետ հերթական երթի ժամանակ Պաշկան առաջարկում է նրան ծանոթացնել մորաքույր Անիսիայի հետ, որն այրի է և իբր վաղուց խնդրել է իր համար փեսացու գտնել։ Նրանք գալիս են Անիսիայի մոտ, որը սեղան է պատրաստում։ Ամոթից Կոնդրատը չի կարողանում որևէ բառ Արտասանել, բայց Պաշկան թողնում է նրան Անիսիայի հետ, որպեսզի նրանք իրենք պայմանավորվեն ամեն ինչի մասին։

Ուղևորությունից վերադառնալուն պես Պաշկային ուղարկում են վառելիք բերելու։ Նա հասնում է նավթաբազա այն պահին, երբ այնտեղ արտակարգ իրավիճակ է ստեղծվում. բեռնատարներից մեկի բաքերը բռնկվել են և ցանկացած պահի կարող են պայթել։ Բոլորը ձգտում են հնարավորինս հեռու մնալ վտանգից, բայց Պաշկան նստում է բոցավառ բեռնատարի ղեկին, այն դուրս է բերում բազայից և քշում դեպի զառիվայրը։ Կոլոկոլնիկովը վիրավորվում է, բայց վաստակում է հերոսի փառք։

Պաշկայի մոտ հիվանդանոց է գալիս Լենինգրադից մի երիտասարդ լրագրող, որը հարցազրույց է վերցնում նրանից։ Պաշկան սիրախաղ է անում նրա հետ և խնդրում է, որ վաղը գա։ Այնուհետև նա երկխոսություն է ունենում հիվանդասենյակի իր հարևանի՝ տարեց ուսուցչի հետ, որը Պաշկային ասում է, որ երջանկությունը պարզ բաների մեջ է և համոզում է նրան ավելի շատ սովորել և ընդլայնել իր մտահորիզոնը։ Ֆիլմն ավարտվում է նրանով, որ Պաշկան կրկին երազում տեսնում է Նաստյային սպիտակ հագուստով աղջկա կերպարով, բայց հիմա նա ասում է, որ ինքը ոչ թե մահն է, այլ սերը, և որ Պաշկան պետք է չհանձնվի և փնտրի իրեն։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Լեոնիդ Կուրավլյով  Պաշկա Կոլոկոլնիկով («Պիրամիդոն») Պաշկա Կոլոկոլնիկով («Պիրամիդոն»)
Լիդիա Չաշչինա  Նաստյա / Մահ / Սեր Նաստյա / Մահ / Սեր
Լարիսա Բուրկովա  Կատյա Լիզունովա, Պաշկայի ամուսնալուծված ծանոթուհին / ֆրանսուհի Կատյա Լիզունովա, Պաշկայի ամուսնալուծված ծանոթուհին / ֆրանսուհի
Ռենիտա Գրիգորևա  քաղաքացի կին քաղաքացի կին
Նինա Սազոնովա  մորաքույր Անիսյա մորաքույր Անիսյա
Անաստասիա Զուևա  պառավ Մարֆա պառավ Մարֆա
Բելլա Ախմադուլինա  երկրամասային երիտասարդական թերթի լրագրող (պատմվածքում՝ Ա. Սիլչենկո) երկրամասային երիտասարդական թերթի լրագրող (պատմվածքում՝ Ա. Սիլչենկո)
Բորիս Բալակին  Կոնդրատ Ստեպանովիչ, վարորդ, Պաշկայի գործընկերը Կոնդրատ Ստեպանովիչ, վարորդ, Պաշկայի գործընկերը
Ռոդիոն Նահապետով  Գենա, ինժեներ, Նաստյայի երկրպագուն Գենա, ինժեներ, Նաստյայի երկրպագուն
Վիկտոր Ֆիլիպով Իվան Եգորովիչ Պրոխորով, կոլտնտեսության նախագահ Իվան Եգորովիչ Պրոխորով, կոլտնտեսության նախագահ
Իվան Ռիժով  նավթաբազայի վարիչ նավթաբազայի վարիչ
Նիկոլայ Ֆեդորցով  «Խից» «Խից»
Եվգենի Տետերին ուսուցիչ, Պաշկայի հարևանը հիվանդասենյակում ուսուցիչ, Պաշկայի հարևանը հիվանդասենյակում
Բորիս Ռոմանով  Ստեփան, Պաշկայի հարևանը հիվանդասենյակում Ստեփան, Պաշկայի հարևանը հիվանդասենյակում
Արկադի Տրուսով պառավ Մարֆայի ամուսինը պառավ Մարֆայի ամուսինը (լուսագրերում նշված չէ)
Նինա Իվանովա կոլտնտեսության նախագահի կինը կոլտնտեսության նախագահի կինը
Ալեքսանդր Կարպով ավտոբազայի պահակ ավտոբազայի պահակ
Վլադիմիր Սմիռնով պարող պարող
Նիկոլայ Նովլյանսկի բժիշկ բժիշկ

Նխարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեմադրող ռեժիսոր՝ Վասիլի Շուկշին
  • Սցենարի հեղինակ՝ Վասիլի Շուկշին
  • Բեմադրող օպերատոր՝ Վալերի Գինզբուրգ
  • Օպերատոր՝ Վիտալի Շոլին
  • Կոմպոզիտոր՝ Պավել Չեկալով
  • Բեմադրող նկարիչ՝ Ալեքսանդր Վագիչև
  • Զգեստների նկարիչ՝ Նորա Մուլլեր
  • Հնչյունային օպերատոր՝ Վալենտին Խլոբինին
  • Մոնտաժող՝ Լիդիա Ժուչկովա
  • Խմբագիր՝ Վալերիա Պոգոժևա
  • Ֆիլմի տնօրեն՝ Բորիս Կրակովսկի

Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հանդիսատեսին առաջին անգամ ներկայացվել է ռեժիսոր Վասիլի Շուկշինի կողմից 1964 թվականի մայիսին Վորոնեժի Ս. Մ. Կիրովի անվան մշակույթի պալատում (Մոսկվայում ժապավենն արգելվել է գաղափարական նկատառումներով)։ Այս իրադարձության վերաբերյալ մշակույթի պալատի շենքի վրա 2004 թվականին տեղադրվել է հուշատախտակ, իսկ շենքի հարակից տարածքում 2020 թվականին բացվել է ռեժիսորի անվան պուրակ և տեղադրվել է հուշարձան[2][3]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային կինոյի հայտնի գործիչ Մարկ Դոնսկոյը բարձր է գնահատել Վ. Շուկշինի ռեժիսորական դեբյուտը՝ իր գրախոսականը վերնագրելով՝ «Կա այսպիսի ռեժիսոր» (ռուս.՝ «Есть такой режиссёр!»)[4]։ Նա գրել է, որ ֆիլմում ստեղծվել է շատ ազգային, շատ «ճանաչելի» կերպար։ Նա ֆիլմի հիմնական առավելություններից մեկը համարել է տատանումները «ծիծաղից դեպի տխրություն և կրկին դեպի ծիծաղ»։ «Եվ սրա հետ մեկտեղ,— շարունակել է Մ. Դոնսկոյը,— լրջագույն մտորումներ մարդու, մարդկային կյանքի իմաստի մասին»[5]։ Ինքը՝ սցենարիստը և ռեժիսորը, լիովին զարմացած էր, որ ֆիլմն ընկալվել է որպես կինոկատակերգություն[6]։

Կինոքննադատ Միխայիլ Կուզնեցովը գրել է, որ ֆիլմում «ամեն ինչ չէ, որ անթերի է»[7]։ Ռեժիսորը, ըստ քննադատի, «ձախողվել է Պաշկայի երազները պատկերելիս, անհաջող է ընտրել կանանց դերերի կատարողներին (բացառությամբ միայն մորաքույր Անիսյայի)»։ Միաժամանակ նա նշել է «գլխավոր կերպարի զարմանալիորեն ամբողջական մեկնաբանությունը, նրա նկատմամբ հեղինակային խորը հետաքրքրությունը»[8]։ Մ. Կուզնեցովն ասել է. «... առավելագույն ճշգրտությամբ, բնականությամբ, անկաշառ ճշմարտացիությամբ է շնչում Վ. Շուկշին ռեժիսորի բեմադրած դրվագների մեծ մասը, իսկ դա փոքր նվաճում չէ... Ահա թե ինչու երիտասարդ գրողի, դերասանի և բեմադրիչի դեբյուտը ոչ միայն ինքնին հաջող է, այլև ապագայում էլ ավելին է խոստանում»[8]։

Քննադատ Լարիսա Կրյաչկոն փաստել է, որ «Վ. Շուկշինի ֆիլմը բարձր է գնահատվել կինոյի վարպետների կողմից»[9], սակայն քննադատել է Շուկշինի էթիկական դիրքորոշումները[10]։ Նա անընդունելի է համարել «այն դարում, երբ բոլորը սովորում են, գովերգել հերոսի անգրագիտությունը, սոցիալական մեծ հեղափոխությունների դարաշրջանում քարոզել որոշակի «գեղջկական» ճշմարտություն, կյանքի իմաստը փնտրել ամենապարզ բուսական ուրախությունների մեջ...»:

Կինոքննադատ Լև Աննինսկին նշել է, որ ֆիլմն ընդունվել է որպես կինոկատակերգություն, ուստի «կատակերգական հաջողությունը պարզապես նախատինքներից փրկել է Շուկշինին իր ռեժիսորական կարիերայի սկզբում. հազվագյուտ և անվստահ առարկությունները խեղդվել են ծիծաղի ծովում»[11]։ Այնուամենայնիվ, շուտով «մասնագետ քննադատներն արդեն անհանգստացել են. հոդվածից հոդված ի հայտ են եկել զգուշավոր ակնարկներ, թե արդյոք Վ. Շուկշինը շատ չի շեշտը դնում իր հերոսների «պարզամտության» վրա. այնպես որ, ի վերջո, կարող է ստացվել, որ ինտելիգենտ լինելը նման է մեղքի»[11]։

Կինոգետ Ռոստիսլավ Յուրենևը նշել է, որ չնայած Պաշա Կոլոկոլնիկովի կյանքի նկատմամբ վերաբերմունքի լրջությանը, ֆիլմում «դրվել են իսկական կատակերգական անհամապատասխանություններ»։ Նրանք «մերկ և սաստկացված չէին, այլ խնամքով համեմված էին կենցաղային մանրամասներով, հոգեբանորեն մոտիվացված և, հետևաբար, գործում էին ներքուստ, գաղտնի»[12]։

Քննադատ Իննա Լևշինան Պաշա Կոլոկոլնիկովին անվանել է ռուսական բնավորության տեսակ և այսպես է նկարագրել նրան. «Լուսավոր, թեթև, մանկամիտ, հուզիչ և ծիծաղելի՝ հասարակ շուկշին-կուրավլյովյան տղա»[13]։ Իննա Լևշինան գրել է. «Ճիշտ գտնված Կուրավլյովը մեղմ դերասան է, որը կամաց-կամաց գրավում է հանդիսատեսին, և համեստ «ճանապարհային» սյուժեի դրամատուրգիան, որի խնդիրը հեղինակի դիրքորոշումն է ինքնին՝ հստակ սոցիալ-բարոյական չափանիշներով, ահա թե ինչն է... «Ապրում է այսպիսի տղա» ֆիլմ բերել պատումի ամբողջականություն ու ռեժիսորական հավաքվածություն»[14]։

Կինոքննադատ Կոնստանտին Ռուդնիցկին նշել է, որ ֆիլմը քննադատների կողմից ընդունվել է «բարյացակամորեն, սակայն սառնությամբ»[15]։ Նրա իսկ գնահատմամբ՝ սա «շատ լավ, անկաշկանդ, ազատ խաղարկված ֆիլմ է՝ լի կյանքով և խորամանկ շուկշինյան հումորով»[15]։

Կինոգետ Յուրի Տյուրինը մանրամասն ուսումնասիրել է ֆիլմը՝ նշելով, որ այն «կինեմատոգրաֆիական կյանքի իրադարձություն էր», և այն նկատել են հանդիսատեսն ու քննադատները[16]։ Նա նաև նշել է, որ «Շուկշինը մեծ կինո Է եկել իր կենտրոնական թեմայով, իր պատկերավորության համակարգով»[17]։

Մեկ այլ հայտնի կինոգետ Գեորգի Կապրալովը կարծում էր, որ «Շուկշինը սկսել է կոտրել... սովորական սխեմաները, եթե խոսենք կինոյի մասին, իր առաջին իսկ ինքնուրույն ռեժիսորական աշխատանքով...»[18][19]։ Նա նաև գրել է, որ «Ապրում է այսպիսի տղա» ֆիլմը «նրանով է գրավում, որ միանշանակ լուծումներ չի տալիս, այլ ստիպում է մտածել կյանքի բարդության մասին, խորհել բարու, բարոյականության, ճշմարիտ և կեղծ գեղեցկության մասին»[20]։

Կինոգետ Նեա Զորկայան գրել է. «...Դեբյուտանտ ռեժիսորի «Ապրում է այսպիսի տղա» ֆիլմը փայլեց հումորով, ասես առավոտյան թարմ ցող, բացեց հմայիչ դիմանկարների շարք, որոնք պատկերված են անթերի գիտելիքներով և բարեկամական սիրով։ Եվ նրանց բոլորին կարծես գրավում է դեպի իր երթուղին վարորդ Պաշկա Կոլոկոլնիկովը։ Լեոնիդ Կուրավլյովի կատարմամբ էկրանին ներկայացվեց իսկական ռուս ժողովրդական հերոս, ժամանակակից Իվանուշկան, միամիտ և խորամանկ, երազող և հավատարիմ ընկեր։ Ծնվել է արտասովոր կինեմատոգրաֆիստ»[21]։

Շուկշինի ստեղծագործության հետազոտող Իրինա Շեստակովան գրել է. «Ապրում է այսպիսի տղա» ֆիլմը դարձել է նոր ինքնատիպ ստեղծագործություն, որում Վ. Շուկշինը ցուցադրել է արվեստի երկու տեսակի՝ գրականության և կինեմատոգրաֆիայի սինթեզի հնարքների տիրապետումը»[22]։ Մշակութաբան Նատալյա Կիրիլովան նման գնահատական է տվել. «Ապրում է այսպիսի տղա» ֆիլմը, որը վարձույթում հավաքել է 27 մլն հանդիսատես, շրջադարձային է դարձել Վ. Մ. Շուկշինի ճակատագրում՝ իրար կապելով նրա գրական և կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը»[23].

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1964 թվականի Վենետիկի կինոփառատոնի «Սուրբ Մարկոսի առյուծ» մրցանակ մանկական լավագույն ֆիլմի համար,
  • Առաջին համամիութենական կինոփառատոնի մրցանակ (Լենինգրադ, 1964) լավագույն կատակերգական ֆիլմի համար («կենսուրախության, քնարականության և օրիգինալ լուծման համար»)։

«Երջանիկ եղիր, Պաշկա՛»[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Լեոնիդ Կուրավլյովը կրկին կատարել է Պաշկա Կոլոկոլնիկովի դերը «Երջանիկ եղիր, Պաշկա՛» սոցիալական գովազդային հոլովակում[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0058771/
  2. «В Воронеже появился арт-объект, посвящённый Василию Шукшину». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
  3. «Затерянный дворец». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
  4. Донской, 1964, էջ 50—52
  5. Донской, 1964, էջ 50
  6. Шукшин, 1964, էջ 52
  7. Кузнецов, 1965, էջ 137
  8. 8,0 8,1 Кузнецов, 1965, էջ 142
  9. Крячко, 1965, էջ 176
  10. Крячко, 1965, էջ 176—177
  11. 11,0 11,1 Аннинский, 1966, էջ 15
  12. Юренев, 1973, էջ 97
  13. Левшина, 1969, էջ 7
  14. Левшина, 1970, էջ 46
  15. 15,0 15,1 Рудницкий, 1977, էջ 99
  16. Тюрин, 1984, էջ 115
  17. Тюрин, 1984, էջ 117
  18. Капралов, 1979, էջ 33
  19. Коробов, 1988, էջ 108
  20. Капралов, 1979, էջ 36
  21. Зоркая, 2017, էջ 194
  22. Шестакова, 2012, էջ 48
  23. Кириллова, 2017, էջ 244
  24. «Русский проект. Будь счастлив, Пашка». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Донской М. Есть такой режиссёр! // Искусство кино. — 1964. — № 9. — С. 50—52.
  • Шукшин В. Послесловие к фильму «Живёт такой парень» // Искусство кино. — 1964. — № 9. — С. 52—53.
  • Крячко Л. Бой «за доброту» // Октябрь. — 1965. — № 3. — С. 175—184.
  • Кузнецов М. Дебют, обещающий многое… // Экран 1964 / Сост. М. Долинский и С. Черток. — М.: Искусство, 1965. — С. 136—142. — 388 с.
  • Аннинский Л. Не в этом дело, тятя! // Искусство кино. — 1966. — № 7. — С. 15—20.
  • Левшина И. Актёр непредвиденных возможностей // Советский экран. — 1969. — № 23. — С. 7.
  • Левшина И. Шукшин против… Шукшина? // Искусство кино. — 1970. — № 2. — С. 40—49.
  • Юренев Р. Талант обещает многое // Искусство кино. — 1973. — № 12. — С. 97—103.
  • Рудницкий К. Проза и экран. Заметки о режиссуре Василия Шукшина // Искусство кино. — 1977. — № 3. — С. 96—125.
  • Капралов Г. «Борьба за человека никогда не кончается» // О Шукшине: Экран и жизнь / Сост. Л. Федосеева-Шукшина и Р. Черненко. — М.: Искусство, 1979. — С. 31—53. — 335 с.
  • Тюрин Ю. П. Есть такой режиссёр! («Живёт такой парень») // Кинематограф Василия Шукшина. — М.: Искусство, 1984. — С. 74—120. — 320 с.
  • Коробов В. И. Василий Шукшин. — М.: Современник, 1988. — 286 с.
  • Шестакова И. Поэтика фильма В. Шукшина «Живёт такой парень» // Мир науки, культуры, образования. — 2012. — № 4. — С. 46—48.
  • Шестакова И. В. От рассказов к фильму: «Живёт такой парень» // Интермедиальная поэтика раннего кинематографа В. М. Шукшина. — Барнаул: Издательство Алтайского университета, 2013. — С. 26—67. — 179 с.
  • Серебряная О. «Живёт такой парень»: «Думать шибко люблю» // Воспоминания о Шукшине / Сост. Л. Аркус, В. Степанов, А. Чечот. — М.: Фонд «Формула успеха» имени В. М. Шукшина, 2017. — С. 89—108. — 304 с.
  • Зоркая Н. М. Лента длиною в эпоху. Шедевры советского кино. — М.: Белый город, 2017. — С. 194. — 249 с.
  • Кириллова Н. Б. …Нравственность есть правда… Философия творчества Василия Шукшина // Парадоксы медийной культуры : избр. статьи. — Екатеринбург: Изд-во Урал. ун-та, 2017. — С. 237—262. — 452 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]