Գետածածան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գետածածան
Գետածածան
Գետածածան
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Կարգ Ծածանակերպեր (Cypriniformes)
Ընտանիք Ծածանազգիներ (Cyprinidae)
Ենթաընտանիք Cyprininae
Ցեղ Ծածան (Cyprinus)
Տեսակ Գետածածան (C. carpio)
Միջազգային անվանում
Cyprinus carpio
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 VU hy.svg
Խոցելի տեսակ
Սովորական և հայելային ծածաններ
Ծածանների կերակրումը

Գետածածան[1] կամ սովորական ծածան[2][3] (լատ.՝ Cyprinus carpio), քաղցրահամ ջրերում ապրող ձկնատեսակ: Սելեկցիայի մեթոդով ստացվել են մշակութային ձևեր: Ներառված է 100 ամենավտանգավոր ինվազիվ տեսակների միջազգային ցուցակի մեջ:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր ամենակեր ձուկ է՝ հաստ, չափավոր երկար մարմնով, որը ծածկված է խոշոր, հարթ, ամուր նստած թեփուկներով: Կողերը ոսկեգույն են, մեջքը՝ ավելի մուգ: Գունավորումը կարող է փոփոխվել՝ կախված բնակվելու տեղից: Յուրաքանչյուր թեփուկի հիմքում առկա է մուգ բծիկ, թեփուկի ծայրը եզրազարդված է մուգ կետավոր շերտագծով: Կողային գծում թեփուկները 32-41 հատ են: Ոչ հաճախակի, սակայն հանդիպում են 20 կիլոգրամից ավել քաշով և 1 մետրից ավել երկարությամբ օրինակներ: Գլուխը մեծ է, բերանը՝ կիսացածր, շարժական: Շրթունքները լավ զարգացած են: Վերին շրթունքի վրա առկա են երկու զույգ լավ զարգացած կարճ բեղիկներ: Մեջքի լողակը երկար է՝ փոքրիկ բացվածքով, հետևինը՝ կարճ: Մեջքի և հետևի լողակներում առկա է կտրվածքներ ունեցող մեկական փշոտ ճառագայթ («սղոցիկ»): Եվրոպական գետածածանի ընտելացված տեսակների մեջ գոյություն ունեն հայելային կամ թագավորական ծածաններ (Cyprinus rex cyprinorum), որոնք ունեն շատ փոքրաթիվ շարքերով չափազանց մեծ թեփուկներ, մնացած մարմինը տկլոր է և հաստամաշկ ծածաններ (Сyprinus nudus)՝ ամբողջությամբ մերկ մաշկով: Ամուրյան ծածանի ընտելացված տեսակները վառ գունավորված դեկորատիվ ծածաններն են:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակի բնական արեալը կազմված է երկու մասից՝

  • Պոնտո-Կասպյան-Արալյան տարածաշրջանի ջրամբարները
  • հեռավոր արևելյան գետերի և Հարավարևելյան Ասիայի գետերի ավազանը՝ հյուսիսում Ամուր գետից մինչև Յուննանյա (Չինաստան) և հարավում Բիրմայից[2]

Վարժեցված է Կենտրոնական Ասիայի, Արևմտյան եւ Կենտրոնական Սիբիրի և Կամչատկայի բազմաթիվ ջրավազանների կլիմային:

Ձևերը `բնակելի և կիսանցանելի: Առաջինը անընդհատ ապրում է մեկ ջրամբարում, երկրորդը` ծովի կամ լճերի աղազրկված մասերում, սակայն ձվադրման համար տեղափոխվում է գետերի մեջ:

Կենսաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բնակվում է հանգիստ, լճացած կամ դանդաղ հոսող ջրերում՝ ամուր, կավախառն, թեթևակի լցված հատակով: Սև ծով թափվող ստորին հոսանքների գետերում հանդիպում է աղի ջրերում: Կերակրվում է բուսական և կենդանական սնունդով հարուստ վայրերում: Գարնանը և ամռան սկզբին հիմնականում սնվում է շամբիի երիտասարդ շիվերով, կեռոնով, դեղին ջրաշուշանով, շերեփուկախոտով և այլ ջրային բույսերով, հաճույքով ուտում է ձկների և գորտերի վաղ ձվադրած ձկնկիթը: Ամռանը սննդակարգը մի փոքր փոխվում է․ ջրային բույսերի տերևները, չնայած նրան, որ մտնում են ճաշացանկի մեջ, երկրորդ պլան են մղվում: Այժմ կերակրվելու հիմքը կազմում են ջրային միջատները, ճիճուները, փոքրիկ խխունջները, դեղին ջրաշուշանները, խունացող խեցգետինները, մանր տզրուկները և այլն: Հաճույքով ուտում է նաև կակղամորթներին: Աշնանը ամբողջությամբ հրաժարվում է բույսերից և անցնում է ջրային փոքր միջատներին և անողնաշարավորներին: Գրեթե ուտում է առանց ընդմիջման, քանի որ դասվում է առանց ստամոքսի ձկների շարքին: Երկշաբաթյա տարիք ունեցող փոքրիկները սնվում են մոծակների թրթուրներով, իսկ հետո հատակամերձ օրգանիզմներով, որոնք ապրում են տիղմի մեջ: Ձմռանը տեղակայվում է խոր փոսերի մեջ, մարմինը ծածկվում է լորձի հաստ շերտով, դանդաղում է շնչառությունը և նա դադարում է սնվել: Գարնանային վարարումների ժամանակ թողնում է փոսերը և դուրս է գալիս գետափ: Ձվադրումը տեղի է ունենում քաղցրահամ և աղի ջրերում՝ ափամերձ տարածքի բուսականության մեջ: Արտադրողները մոտենում են ձվադրատեղին, որտեղ դրանք կուտակվում են բույսերի խիթերի մեջ՝ 1,5-2 մ խորություններում, ձվադրումից 3-4 շաբաթ առաջ ջրի 10 °С տաքացման ժամանակ: Ձվադրում են կատարում 18-20 °C ջերմաստիճանի ժամանակ: Ձվադրումը խմբակային է: Ամեն խումբը, որպես կանոն, կազմված է էգից և նրան ուղեկցող 2-5 արուներից, բայց հաճախ 3-ից ոչ ավել: Ձվադրումը ընթանում է բուռն կերպով: Ուղեկցվում է մեծ աղմուկով, հաճախակի ճողփյուններով: Ձվադրումը հաճախ սկսվում է արևի մայր մտնելուց հետո, կարող է տևել ամբողջ գիշեր մինչև առավոտվա ժամը 9-10-ը: Բեղմնավորությունը մոտ 1,5 միլիոն ձկնկիթ է: Ձկնկիթ դնելը մասերով է՝ ապրիլից մինչև հուլիս: Բեղմնավորված ձկնկիթը հասունանում է 3-4 օրում: Ձվադրման վայր են ծառայում առավելապես ամենից ծանծաղուտ, թարմ լցված ափամերձ տարածքները՝ 40-50 սմ խորությամբ, ափամերձ բուսականության թփուտների մեջ: Գետերի ողողադաշտերում ձվադրատեղը իրենից ներկայացնում է ճիմապատ տարածքներ՝ զարգացած մարգագետնային բուսականությամբ: Ջրամբարներում ձկնկիթ է դնում և՛ կոշտ բույսերի վրա, և՛ թելավոր ջրիմուռների վրա, քանի որ ճիմապատված ձվադրատեղ ջրամբարներում չկա: Կապված ձվադրման տարածքների պակասի հետ, նույն ձվադրավայրերը օգտագործվում են բազում անգամներ: Սեռական հասունացումը սկսվում է կյանքի 2-5-րդ տարում: Որձերը հասնում են սեռական հասունացման մոտ 3 տարեկանում՝ մարմնի 29-36 սմ երկարության ժամանակ, էգերը՝ 3-ից 5 տարեկանում ՝մարմնի 34-45 սմ երկարության ժամանակ: Ապրում է մինչև 30-35 տարեկան, բայց աճը դադարում է 7-8 տարեկանում: Այսինքն քաշի հիմնական աճը տեղի է ունենում կյանքի առաջին քառորդ մասում: Ծածանների մոտ վտանգի ազդանշանը շաչյունների շարք է, որը արձակում է պարագլուխը, ով հայտնաբերել է թշնամուն[4]:

Սիրողական ձկնորսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձկնորսների մոտ ունի շատ մեծ ճանաչում, ծածանի որսի սիրահարներին անվանում են ծածանագործներ: Ավելի հաճախ ծածանի որսի համար օգտագործում են ֆիդերային և ծածանային ուռկան, ավելի քիչ՝ կարթային, ինչպես նաև սովորական ցանցեր[5]: Ծածանների որսը նկարագրում է Շոլոխովը իր Խաղաղ Դոն վեպում:

Ռուսաստանում բազմացնելու համար տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվի առնելով երկրի բազմաբնույթ կլիմայական պայմանները, ծածանի աճեցման ժամանակ կարևոր է բազմացման համար տեսակի ընտրությունը: Առավել հարմար են բազմացման համար ծածանի այն տեսակները, որոնք բուծում են ընտրված ձկնաբուծական տարածքում: Այսպես օրինակ՝ Ռուսաստանի հարավի համար առավել հարմար են կրասնոդարյան և ստավրոպոլյան տեսակները, կենտրոնական և հյուսիսային շրջանների համար՝ պարսկյան, միջին ռուսական չուվաշական տեսակները, Արևելյան և Արևմտյան Սիբիրի համար՝ սարբոյանյան և ալթայան ծածանները:

Ծածանները որպես ինվազիվ տեսակ Ավստրալիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծածանները գետում, Վիկտորիա նահանգ

Ծածանը Ավստրալիա է բերվել 1859 թվականին, չափազանց բազմացել է և այժմ կազմում է Մուրեյ գետի ամբողջ ձկնային կենսազանգվածի 80 տոկոսից ավելին: Քննարկվում են նրա դեմ պայքարի ծրագրեր ծածանների 3 տեսակի հերպեսի վիրուսի միջոցով, որը կարող է սպանել ծածանների մինչև 95 տոկոսը Մյուրեյում, սակայն կարող է հրահրել հերթական էկոլոգիական աղետը[6]՝ կապված սատկած ձկների մարմինների փտելու հետ:

Ջրային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծածանի համաշխարհային ձկնաբուծությունը տոննաներով
1950 թվականից մինչև 2013 թվականը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ Կենդանիների անվանումների հնգալեզու բառարան: Ձկներ — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
  2. 2,0 2,1 Позвоночные животные России: сазан, обыкновенный карп
  3. по БСЭ
  4. Морозов В. П. Занимательная биоакустика. Изд. 2-е, доп., перераб. — М.: Знание, 1987. — 208 с. + 32 с. вкл. — С. 26-30
  5. Юрий Карасев (2014-07-23)։ «Основные сведения о карпе.» 
  6. Истребление карпа герпесвирусом приведет к дефициту кислорода в реках Австралии

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]