Մայլզ Ֆրանկլին
Մայլզ Ֆրանկլին | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Stella Maria Sarah Miles Franklin[1] |
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1879[2][3] |
Ծննդավայր | Թալբինգո[1] |
Վախճանվել է | սեպտեմբերի 19, 1954[4][3] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Դրումոյնե |
Գրական անուն | Brent of Bin Bin[5] |
Մասնագիտություն | ոչ գեղարվեստական գրող, վիպասան, գրող և կանանց իրավունքների պաշտպան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
![]() |
Ստելլա Մարիա Սառա Մայլզ Ֆրանկլին, հայտնի է որպես Մայլզ Ֆրանկլին (անգլ.՝ Stella Maria Sarah Miles Franklin, հոկտեմբերի 14, 1879[2][3], Թալբինգո[1] - սեպտեմբերի 19, 1954[4][3], Դրումոյնե), ավստրալիացի գրող, ֆեմինիստական ուղղվածությամբ ինքնակենսագրական վեպերի և Ավստրալիայի մասին վեպերի հեղինակ է։ Գրել է նաև Բրենտը Բին Բինից կեղծանունով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստելլա Ֆրանկլինը ծնվել է 1879 թվականին Տալբինգոյում (Նոր Հարավային Ուելս)։ Նրա ծնողները եղել են Ջոն Մորիս Ֆրանկլինը և Մարգարետ Սյուզաննա Հելենա Լամպեն։ Ստելլան ստացել է տնային կրթություն, իսկ 1889 թվականից, երբ ընտանիքը տեղափոխվել է Սթիլվոթեր` Գոուլբերնի մոտ, սկսել է դպրոց հաճախել։ Հետագայում ընտանիքը, որը զբաղվում էր ֆերմերությամբ, մեկ անգամ չէ, որ տեղափոխվել է, և վերջապես բնակություն է հաստատել Կարլտոնում, Սիդնեյի արվարձանում։ 1897 թվականին Ստելլան աշխատել է որպես տնային դաստիաարակչուհի, իսկ 1899 թվականին ավարտել է իր առաջին վեպը՝ «Իմ փայլուն կարիերան» («My Brilliant Career»)։ Ավստրալիայի հրատարակչությունների կողմից մերժված հեղինակի չափազանց հստակ արտահայտված ֆեմինիստական դիրքորոշման պատճառով այն հրատարակվել է 1901 թվականին [Լոնդոն]ում։ Ընդ որում, նրա շարունակությունը՝ «Իմ կարիերան կործանվում է» («My Career Goes Bung»), այնքան համարձակ էր իր ժամանակի համար, որ չէր հրապարակվում ընդհուպ մինչև 1946 թվականը։
1906 թվականին Ստելլա Ֆրանկլինը գաղթել է ԱՄՆ՝ հույս ունենալով ստեղծագործական և ֆինանսական անկախություն ձեռք բերել։ Ինը տարի նա անցկացրել է Չիկագոյում՝ աշխատելով իր հայրենակից Ալիսա Հենրիի հետ կանանց ազգային արհմիության լիգայում՝ որպես հրատարակիչ և քարտուղար («Կանանց ազգային արհմիութենական լիգա»)։ 1911 թվականին Ստելլա Ֆրանկլինն առաջին անգամ եղել է Անգլիայում և Ֆրանսիայում։ 1915 թվականին նա տեղափոխվել է Անգլիա և բնակություն հաստատել Լոնդոնում։ նույն թվականին լույս է տեսել Ամերիկայում գրված նրա «The Net of Circumstance» վեպը, որտեղ նույնպես կային ինքնակենսագրական և ֆեմինիստական մոտիվներ։ Լոնդոնում Ֆրանկլինն աշխատել է մանկական մսուրներում և սրճարաններում՝ զուգահեռաբար զբաղվելով լրագրությամբ։ Բացի այդ, 1917 թվականին նա մեկնել է Մակեդոնիա՝ որպես կամավոր զինվորական հոսպիտալում։ Ընդհանուր առմամբ, նա անցկացրել Է Լոնդոնում ինը տարի, չհաշված գործուղումները Իռլանդիա 1919 և 1926 թվականներին և Ավստրալիա 1923-1924 թվականներին։ 1927 թվականին Ստելլա Ֆրանկլինը վերադարձել է Ավստրալիա, որտեղ սկսել է գրել Բրենտը Բին Բինից կեղծանունով (Brent of Bin Bin) և 1928-1931 թվականներին հրապարակել է երեք վեպեր ավստրալիական մայրցամաքի յուրացման ռահվիրաների մասին մտահղացված իններորդ սագայից՝ «Up the Country» (1928), «Ten Creeks Run» (1930) և «Back to Bool Bool» (1931)։ «Prelude to Waking», «Cockatoos» և «Gentlemen at Gyang Gyang» վեպերը հրատարակվել են 1950-ականներին։ Որոշ ժամանակ անց նա վերադարձել է Լոնդոն, բայց 1932 թվականից վերջնականապես բնակություն է հաստատել Ավստրալիայում։ 1936 թվականին «All that Swagger» վեպը, որը հրապարակվել է նրա իսկական անվան տակ, գրողին բերել է ավստրալիական S. H. Prior Memorial Prize գրական մրցանակը։ Ստելլա Ֆրանկլինը նաև նվիրվել է ավստրալիական գրականության աջակցության և զարգացման գործին։ Նա օգնել է սկսնակ գրողներին, համագործակցել է գրական ամսագրերի հետ և հանդես է եկել դասախոսություններով։
Ստելլա Ֆրանկլինը մահացել է 1954 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Դրամմոյնի հիվանդանոցում։ Նրա կտակի համաձայն, նրա գույքի վաճառքից ստացված եկամուտը ծառայել է Ավստրալիայի գրողների համար։ Miles Franklin award — Ավստրալիայի ամենահեղինակավոր գրական մրցանակը շնորհվում է ամեն տարի ավստրալիական կյանքի մասին լավագույն վեպի համար[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 394.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
- ↑ Czech National Authority Database
- ↑ «Miles Franklin Literary Award»։ Perpetual (անգլերեն)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jill Roe։ «Franklin, Stella Maria Sarah Miles (1879–1954)»։ Australian Dictionary of Biography (անգլերեն)
- «Miles Franklin»։ Encyclopaedia Britannica (անգլերեն)
- «Franklin, Stella Maria ( Marian) Sarah Miles (1879—1954)»։ The Australian Women's Register (անգլերեն)
|