Մահիրա Խան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահիրա Խան
ուրդու՝ ماہرہ حفیظ خان
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 21, 1984(1984-12-21)[1] (39 տարեկան)
ԾննդավայրԿարաչի, Պակիստան
Քաղաքացիություն Պակիստան
Կրոնիսլամ
ԿրթությունFoundation Public School?, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Սանտա Մոնիկա քոլեջ
Մասնագիտությունդերասանուհի
ԱմուսինAli Askari?
Պարգևներ և
մրցանակներ
 Mahira Khan Վիքիպահեստում

Մահիրա Խան (ուրդու՝ ماہرہ حفیظ خان, անգլ.՝ Mahira Khan, դեկտեմբերի 21, 1984(1984-12-21)[1], Կարաչի, Պակիստան), պակիստանցի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահիրան ծնվել է 1984 թվականի դեկտեմբերի 21-ին Կարաչի քաղաքում՝ ուրդուախոս փուշթունական ընտանիքում։ Նրա հայրը՝ Հաֆիզը, ծնվել է Դելիում Բրիտանական Հնդկաստանի ժամանակաշրջանում և երկրի բաժանումից հետո ներգաղթել է Պակիստան[3]։ Նրա կրտսեր եղբայրը՝ Հասանը, մասնագիտությամբ լրագրող է[4]։

Մահիրան այցելել է Կարաչիի Foundation Public School-ը, որտեղ նա տասնվեց տարեկանում ստացել է միջնակարգ կրթության վկայական։ 17 տարեկանում տեղափոխվել է Կալիֆոռնիա բարձրագույն կրթություն ստանալու համար, որտեղ հաճախել է Լոս Անջելեսի Սանտա Մոնիկա քոլեջ[5]։ Այնուհետև ընդունվել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարան բակալավրի աստիճան ստանալու համար։ Սակայն չի ավարտել ուսումը և 2008 թվականին վերադարձել է Պակիստան։ ԱՄՆ-ում սովորելու ընթացքում աշխատել է որպես Լոս Անջելեսի Rite Aid խանութի գանձապահ և վարժվել է հատակները, զուգարանները մաքրելուն, աշխատել դրամարկղում և փակել խանութը[6]։

Մահիրան իր կարիերան սկսել է որպես վիջեյ MTV Պակիստանում և վարել է «Most Wanted» հաղորդումը, որը եթեր է հեռարձակվել շաբաթական երեք անգամ։ Այնուհետև 2008 թվականին վարել է «Weekends with Mahira» ծրագիրը Aag TV-ով, որտեղ նա ցուցադրել է տեսահոլովակներ, շփվել աստղային հյուրերի հետ և զանգեր ստացել հեռուստադիտողներից։

2011 թվականին Մահիրան իր առաջնաելույթն է կատարել «Bol» ֆիլմում[7][8]։ Նրա հերոսուհին՝ Այշան, միջին խավի պահպանողական ընտանիքից մի աղջիկ է, որն ապրում է Լահորի հին հատվածում, որը կիսում է երաժշտության հանդեպ փոխադարձ կիրքը Մուստաֆայի հանդեպ սիրով. որին մարմնավորել է Աթիֆ Ասլամը։ Ֆիլմը ունեցել է կոմերցիոն հաջողություն և քննադատների դրական գնահատականին է արժանացել՝ դառնալով Պակիստանի կինոյի պատմության մեջ ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմերից մեկը։ Նույն թվականին Մահիրան իր հեռուստատեսային առաջնաելույթն է կատարել «Neeyat» հեռուստադրամայում։

2013-2014 թվականներին վարել է «The Lighter Side of Life» ծրագիրը TUC հեռուստաալիքով, որտեղ նա հարցազրույցներ է տվել տեղական մեծության աստղերի հետ։

2017 թվականի սկզբին Մահիրան Բոլիվուդում առաջնաելույթ է ունեցել «Հարստացիր» ֆիլմումб որտեղ գլխավոր դերը խաղում էր Շահրուխ Խանը[9][10][11]։ Ֆիլմի թողարկումից քիչ առաջ «Կինոֆիլմերի արտադրողների հնդկական ասոցիացիան» (IMPPA) և «Հնդկաստանի կինարտադրողների գիլդիան» որոշել են արգելել Պակիստանից դերասանների, դերասանուհիների և տեխնիկական անձնակազմի մասնակցությամբ կինոժապավենները՝ 2016 թվականին Ուրի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո ստեղծված լարվածության պատճառով, քանի դեռ իրավիճակը չի կարգավորվել։ Լուրեր կային, որ Մահիրայի մասնակցությամբ տեսարանները կհեռացվեն ֆիլմից կամ նրան կփոխարինի որևէ այլ դերասանուհի, բայց հետո որոշվել է թողնել։ Շահրուխ Խանը հայտարարել է, որ իրեն թույլ չեն տա ֆիլմը գովազդել Հնդկաստանում[12][13][14], սակայն ֆիլմի գովազդային արշավի ժամանակ նրան հաջողվել է շփվել հանրության հետ Skype-ի միջոցով[15]։ Չնայած սկանդալներին՝ ֆիլմը թողարկվել է հունվարին և կոմերցիոն հաջողություն է ունեցել։ Բայց Մահիրայի հայրենիքում ֆիլմն արգելվել է[16]։

Նույն թվականին սկսել է երգչուհու կարիերան։ Բացի այդ, շուտով նրան կարելի է տեսնել Շուայբա Մանսուրի «Verna» ֆիլմում[17]։ Նա նաև նկարահանվել է «Mala Jet 2» ֆիլմում՝ Ֆավադ Խանի հետ միասին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Լոս Անջելեսում Մահիրան ծանոթացել է Ալի Ասկարիի հետ։ 2007 թվականին նրանք ամուսնացել են իսլամական ավանդույթներով՝ չնայած հոր արգելքին[18]։ 2009 թվականին նա որդի է ունեցել, իսկ 2015 թվականին ամուսինները բաժանվել են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 The Express Tribune — 2010.
  2. https://www.bbc.com/news/world-55042935
  3. «Mahira Khan celebrating 32nd birthday today». The News. 2016 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
  4. «It runs in the family: Mahira Khan And Hassaan Khan». The Express Tribune. 2016 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. «Profile: Mahira Khan». Newsline. 2012-03. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  6. «Mahira Khan: 7 things to know about Humsafar's pretty Khirad Hussain». India.com. 2014 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  7. «Talking about Bol». The Express Tribune. 2011 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
  8. InpaperMagazine, From (2011 թ․ հուլիսի 3). «Final Analysis: What does Bol have to say?». DAWN. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
  9. «Your Right To Know». Daily Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  10. «Mahira Khan finally jumps on to the 'Raees' promotions bandwagon with Shah Rukh Khan and Nawazuddin Siddiqui». The Times of India. 2017 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  11. «'Raees' star Mahira Khan reacts to ban on Pakistani artistes in India». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
  12. «IMPPA passes resolution to temporarily ban Pakistani artists in India». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
  13. «Mahira Khan and SRK secretly shooting for Raees in Dubai?». Deccan Chronicle. 2016 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  14. «Mahira Khan won't promote 'Raees', Shah Rukh assures Raj Thackeray». The News. 2016 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  15. «Pakistani Artistes Ban: Mahira Khan To Promote 'Raees' Via Skype?». 2017 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  16. «Raees will not release in Pakistan, says the censor board». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
  17. «Mahira Khan to sing in film 'Verna'». The Nation. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  18. «Mahira Khan: Lesser known facts about the Pakistani actress». The Times of India. 2016 թ․ օգոստոսի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահիրա Խան» հոդվածին։