ՄակՔեյբը և միսիս Միլլերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՄակՔեյբը և միսիս Միլլերը
անգլ.՝ McCabe & Mrs. Miller
Երկիր ԱՄՆ
Ժանրվեստեռն, դրամա և վեպի էկրանավորում
Թեմամոլեխաղ և մարմնավաճառություն
Թվական1971, հունիսի 24, 1971[1], հուլիսի 8, 1971[1] և դեկտեմբերի 10, 1971[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբերտ Օլթմեն
ՊրոդյուսերԴևիդ Ֆոսթեր
Սցենարի հեղինակՌոբերտ Օլթմեն
ԴերակատարներՈւորեն Բիթի, Ջուլի Քրիստի, Շելլի Դյուվալ, Կիտ Քերադայն, Ուիլյամ Դիվեյն, Մայքլ Մերֆի, Բերթ Ռեմսեն, Ջոն Շաք, Ռենե Օբերժոնուա, Jeremy Newson?, Thomas Hill?[2], Janet Wright?[2], Ջեք Ռայլի[2], Ջոան Թյուքսբերի[2], Թերենս Հիլ[2] և Dale Wilson?[2]
ՕպերատորՎիլմոշ Ժիգմոնդ
ԵրաժշտությունԼեոնարդ Քոհեն
ՄոնտաժԼու Լոմբարդո
Պատմվածքի վայրՎաշինգտոն
Նկարահանման վայրՎանկուվեր
ԿինոընկերությունWarner Bros. և Warner Bros. Pictures
Տևողություն120 րոպե և 121 րոպե
Շահույթ8 200 000 $[3]

«ՄակՔեյբը և միսիս Միլլերը» (անգլ.՝ McCabe & Mrs. Miller, երբեմն հանդիպում է նաև «Հասարակաց տուն» անվանումով), ժխտողական վեսթեր՝ նկարահանված Ռոբերտ Օլթմենի կողմից 1971 թվականին։ Հենց ռեժիսորն իր ֆիլմի ժանրը համարել է «հակավեսթերն»։ Ըստ Ամերիկյան կինոյի ինստիտուտի՝ ֆիլմն ամենանշանակալիներից մեկն է տվյալ ժանրի ամբողջ պատմության մեջ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրա է հասնում 20-րդ դարը։ Խուլ հանքավայրային բնակավայր՝ Փրեսբիտերիան Չերչ է ժամանում խաղաթղթի հանելուկային խաղացող՝ ՄակՔեյբ անունով։ Շշուկներ են պտտվում, որ նա ինչ-որ ժամանակ գնդակահարել է հայտնի ավազակի։ Հավաքելով որոշ կարողություն՝ ՄակՔեյբը քաղաքում բացում է սալուն, խաղատուն և հասարակաց տուն։ Այս ամենում նրան աջակցում է միսիս Միլլերը՝ Սիետլայից եկած մի մարմնավաճառուհի։ Միլլերի և ՄակՔեյբի միջև սկսվում է ծավալվել որոշակի հարաբերություններ, չնայած, ինչպես նախապես պայմանավորվել էին, Միլլերի հետ անցկացված յուրաքանչյուր գիշերվա համար Մակկեյբը վճարում էր 5 դոլլար։ ՄակՔեյբի և միսիս Միլլերի ընկերությունը սկսում է հետաքրքել նույնիսկ իրենց բնակավայրից դուրս ապրողներին։ Մեծ լեռնահանքային ընկերությունը առաջարկում է ՄակՔեյբին գնել նրա բիզնեսը, բայց վերջինս առաջարկում է խելքին ոչ մոտ գին։ Այդ ժամանակ նրա մոտ են ուղարկում երեք վարձու մարդասպանների...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուորեն Բիթի- Ջոն ՄակՔեյբ
  • Ջուլի Քրիստի- Կոնստանս Միլլեր
  • Ռենե Օբերժոնուա- Շիհան
  • Ուիլիամ Դիվեյն- փաստաբան
  • Ջոն Շակ- Սմոլլի
  • Կորի Ֆիշեր- միստեր Էլիոթ
  • Բերթ Ռեմսեն- Բարդ Կոյլ
  • Շելլի Դյուվալ- Աիդա Կոյլ
  • Կիտ Կերրադայն- կովբոյ
  • Մայքլ Մրֆի- Սիրս
  • Հյու Միլլե- Բատլեր

Նկարահանման աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը՝ The Presbyterian Church Wager անվանումով («Մենամարտ Փերսբիթերնիան Չերչում»), նկարահանվել է Վանկուվերի շրջակայքում։ Անվանումը փոխվել է «Ջոն ՄակՔեյբ»-ի, քանի որ ամերիկյան եկեղեցին դեմ էր, որ իր անվանումը կապվի հասարակաց տան մասին պատմող ինչ-որ ֆիլմի հետ։ Գլխավոր դերակատարներն էին Ուորեն Բիթին և Ջուլի Քրիստին, որոնք 1967 թվականից ամուսնացած էին և չէին ուզում բաժանվել անգամ նկարահանման հրապարակում։

Որոշ դրվագներում հետևի ֆոնին նկատվում են խաղաղասեր երիտասարդ ատաղձագործների աշխատանքները, որոնք տեղափոխվել էին Կանադա՝ Վիետնամի պատերազմից խուսափելու համար։ Դեկորացիաները պատրաստվել են ֆիլմի վրա աշխատելու ժամանակ[4]։ Կառույցի տանիքի վրայով անց են կացրել խողովակներ՝ անհրաժեշտության դեպքում անձրևի էֆեկտ ստեղծելու համար։ Նկարահանումների վերջում հանկարածակի տեղած ձյունը հազիվ չփչացրեց նկարահանող խմբի ծրագրերը։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի քննադատներից ֆիլմը գրեթե ուրիշ ոչ ոքի մոտ իրարանցում չառաջացրեց։ Ջուլի Քրիստին հերթական անգամ անվանակարգվել էր Օսկարի համար, իսկ օպերատոր Վիլմոշ Ժիգմոնդը՝ Բրիտանական ակադեմիայի մրցանակի։ Գրախոսները Օլթմանի կողմից նկարահանված ֆիլմը համարեցին բռնության և ստի մեջ թաղված[5]։ Ժամանակի հետ ֆիլմը ձեռք բերեց այնպիսի կարգավիճակ, որ, համաձայն կինոստեղծողների հարցման, Ամերիկյան կինոյի ինստիտուտն այն ներառեց լավագույն վեսթերնների մեջ, իսկ Կոնգրեսի գրադարանը՝ ամենակարևոր ամերիկյան ֆիլմերի ցանկում։ Հանրահռչակ կինոքննադատ Ա. Սքոթը «ՄակՔեյբ»-ը ներառել է իր սիրելի լավագույն 5 ֆիլմերի մեջ, իսկ Ռ. Էբերտը այն համարել է կատարելություն[6]։ Դ. Քերի և Time Out-ի գնահատականի համաձայն՝ սա Օլթմանի ստեղծած լավագույն աշխատանքն է[7][8]:

Ժանրային ինքնատիպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«ՄակՔեյբը և միսիս Միլլերը» դասվում են Օլթմանի նատուրալիստական շրջանի արվեստի աշխատանքների մեջ, երբ նա զբաղվում էր այնպիսի արժեքների նսեմացմամբ, որոնք կազմում էին ամերիկյան կինոյի ավանդական հիմքը։

Վայրի Արևմուտքը լիովին անճանաչելի է ֆիլմում։ Այրող արևի փոխարեն ցուրտ է, կեղտ, ցեխաջուր, իսկ եզրափակիչ հատվածում անգամ ձյուն, որը ավելի վստահելի է սպանում, քան փամփուշտները։ Անծայրածիր մարգագետինների փոխարեն խղճուկ նեղություն է։ «Մակբեյ»-ը ընդհանրապես նեղ ֆիլմ է, որտեղ հերոսները անընդհատ գտնվում են ստիպած ֆիզիկական մոտիկության պայմաններում։ Վառ գույների փոխարեն շականակագույն ու մոխրագույն է։ Շքեղ ձիավարների փոխարեն ինչ-որ գողաբույլ է՝ արևելաեվրոպական երկրկներում ապրող մարդկանց ֆաունան ցույց տվող։ Սակայն կա նաև մեկ իսկական, սպիտակ ատամներով կովբոյ, ով հայտնվում է էկրանին, ցատկում ձիուն կերակրելու։ Նրա վրա կրակում են համարյա նույն րոպեին։ Փորքիկ աշխարհ, փոքրիկ մարդիկ։
- Միխայել Տրոֆիմենկով[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. The Numbers — 1997.
  4. McCabe & Mrs. Miller - Review - AllMovie
  5. Рецензия Винсента Кэнби
  6. «Toronto #4: Perfection times two :: rogerebert.com :: Toronto Film Festival». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  7. McCabe & Mrs Miller Review. Movie Reviews - Film - Time Out London
  8. McCabe and Mrs. Miller | Chicago Reader
  9. Ъ-Санкт-Петербург - ТЕЛЕКИНО С МИХАИЛОМ ТРОФИМЕНКОВЫМ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]