Մախմալ մրջյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մախմալ մրջյուն
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թաղանթաթևեր (Hymenoptera)
Ընտանիք Իսկական մեղուներ (Apidae)
Ցեղ Bombus
Տեսակ Մախմալ մրջյուն (B. portchinsky)
Միջազգային անվանում
Bombus portchinsky

Մախմալ մրջյուն (լատին․՝ Bombus portshinskii), մրջյունների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի են միայն աշխատավոր առանձնյակները։ 5,8-11 մմ երկարությամբ միջինից մինչև շատ խոշոր մեծության մրջյուններ են։ Գլուխը և կուրծքը կարմրադարչնագույն են, փորիկը` սևադարչնագույն։ Ծածկույթների ցցված մազիկները սպիտակ են կամ ոսկեգույն, ծոծրակը՝ ավելի քան 6 զույգ ցցված մազիկներով[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի էնդեմիկ միջատ է։ Հայտնաբերվել է Հատիս լեռան հարավային լանջին` Ակունք գյուղից դեպի հյուսիս-արևելք[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են ֆրիգանաներում[1]։

Հասարակական միջատներ են։ Բները պատրաստում են հողում։ Սեռական առանձնյակների հայտվելու ժամկետները հայտնի չեն։ Սնվում են անողնաշար կենդանիներով և նրանց դիերով։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիստ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Հայտնի են եզակի գաղություներ։ Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։

Սպառնացող վտանգներից է անասունների գերարածեցմամբ պայմանավորված էկոհամակարգերի դեգրադացումը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մախմալ մրջյուն» հոդվածին։