Jump to content

Մալպելո

Մալպելո
Տեսակկղզի
Երկիր Կոլումբիա
Վարչատարածքային միավորInsular Region?
Երկարություն1,643 կմ
Լայնություն0,727 կմ
Մակերես0,35
Պահպանման տարածքMalpelo Fauna and Flora Sanctuary?
Քարտեզ
Քարտեզ
4°00′10″N 81°36′32″W / 4.0027777777778°N 81.608888888889°W / 4.0027777777778; -81.608888888889

Մալպելո (իսպ.՝ Malpelo), կղզի Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում՝ Հարավային Ամերիկայի Բուենավենտուրա ծոցի ափերից 500 կմ հեռավորության վրա։ Պատկանում է Կոլումբիային, մտնում է Վալե դել Կաուկայի դեպարտամենտի կազմի մեջ։ Մակերեսը կազմում է 0,35 կմ²։ 2006 թվականի հուլիսի 12-ին Մալպելոն 857,150 հա մակերեսով հարակից ջրային տարածքի հետ միասին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Այն Խաղաղ օվկիանոսի արևելյան արևադարձային հատվածի ամենամեծ գոտին է, որտեղ ձկնորսւթյունն արգելված է։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Sula granti

Կղզին ժայռ է`առանց առատ բուսականության, առավելագույն բարձրությունը 376 մ է (Մոնա լեռ, իսպ.՝ Cerro de la Mona): Երկարությունը մոտ 1850 մ է, լայնությունը` մինչև 600 մ, շրջապատված է փոքր ժայռերով։ Մալպելոյի պահպանվող տարածքն զբաղեցնում է 3°58′30″N 81°34′48″W / 3.97500°N 81.58000°W / 3.97500; -81.58000 կոորդինատներով կետի շուրջն ընկած տարածքը 9,656 կմ շառավղով։

Մալպելոյի շրջակայքում բնակվում են մետաքսյա շնաձկների, թիկնոցակիր շնաձկների, կետանման շնաձկների և մուրճագլուխ շնաձկների պոպուլյացիաներ, հանդիպում են ավազի շնաձկներ, ինչը կղզին դարձնում է հայտնի վայր դայվինգով զբաղվողների համար։

Կղզին բաղկացած է հրաբխային ապարներից, հրաբխածին բրեկչիաներից և երրորդական բազալտային դայքներից։ Որպես օվկիանոսային կղզի՝ այն երբեք միացած չի եղել որևէ այլ կղզու կամ մայրցամաքի հետ[1][2]: Բուսականությունը կազմում են ջրիմուռները, քարաքոսերը, մամուռները, թփերի որոշ տեսակներ, ձարխոտեր։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին անմարդաբնակ է, այն ունի միայն կոլումբիական բանակի փոքր պահակետ, որն ստեղծվել է 1986 թվականին։ Կղզի այցելելու համար պետք է գրավոր թույլտվություն ստանալ Կոլումբիայի շրջակա միջավայրի նախարարությունից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Anonymous (2010) Pacific Coast: Malpelo Island Արխիվացված 2007-03-21 Wayback Machine, Coasts of Colombia. Արխիվացված 2012-06-25 Wayback Machine Coastal and Marine Geology Program, United States Geological Survey, Santa Cruz, California.
  2. Marcaillou, B. P. Charvis, and J.-Y. Collot (2006) Structure of the Malpelo Ridge (Colombia) from seismic and gravity modeling. Marine Geophysical Research. 27:289–300.
  • «UNESCO: Фаунистический и флористический резерват Мальпело». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 11-ին.
  • Pacific Coast: Malpelo Island — Coasts of Colombia Արխիվացված 2007-03-21 Wayback Machine (անգլ.)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Verga, Giovanni (1936). Malpelo (Spanish). México: Departamento de Biblioteca de la Secretaría de Educación Pública.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Prahl, Henry von (1990). Malpelo la roca viviente (Spanish) (1. ed.). Bogotá, Colombia: Fondo para la Protección del Medio Ambiente.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Parques Nacionales Naturales de Colombia. Fundación Malpelo y Otros Ecosistemas Marinos. Plan de Manejo del Santuario de Flora y Fauna de Malpelo (PDF) (Spanish). Bogotá, Colombia: Fondo para la Protección del Medio Ambiente. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալպելո» հոդվածին։