Մուրճագլուխ շնաձուկ
- Չշփոթել նույն կարգին պատկանող հսկա մուրճագլուխ շնաձկան հետ
Մուրճագլուխ շնաձուկ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Sphyrna zygaena
(Linnaeus, 1758)
|
||||||||||
Հոմանիշներ | ||||||||||
Squalus zygaena Linnaeus, 1758 |
||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Արեալ | ||||||||||
|
Սովորական մուրճագլուխ շնաձուկ, շնաձուկ-մուրճ կամ պարզապես մուրճաձուկ (լատ.՝ Sphyrna zygaena), մուրճագլուխ շնաձկների ընտանիքին պատկանող կռճիկային ձկնատեսակ։
Արդյունագործածական նշանակությունը այնքան էլ մեծ չէ։ Որոշ երկրներում օգտագործում են մուրճաձկան միսը, մաշկը, ինչպես նաև լյարդի ճարպը։ Մարդկանց վրա հարձակվում է։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Համաշխարհային օվկիանոսի մաս կազմող Հյուսիսային և ճապոնական ծովերում, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուսիսարևելյան և Մեծ Բրիտանիա կղզու ափամերձ ջրերում։
Որոշ անկախ պոպուլյացիաներ հանդիպում են նաև Հրո երկիր հրվանդանում (Հարավային Ամերիկա) և հարակից ջրերում, Միջերկրական ծովում, Հարավային Աֆրիկայի ափամերձ հատվածում, Ցեյլոնի կղզու շրջակայքում և Ավստրալիայի ափերի մոտ։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի երկարությունը հասնում է 6 մետրի։ Մուրճաձուկը կշռում է միջինում 450 կգ։ Բերանը գտնվում է մուրճաձև գլխի ստորին մասում, իսկ աչքերը՝ կողքերին։
Սնվում է բազմազան հատակային անողնաշարավորներով՝ փափկամարմիններով և գետնակերպերով, փոքր ձկներով, կաղամարներով, թմրաձկներով և այլով։ Հաճախ հարձակվում է նաև իր տեսակի մյուս առանձնյակների վրա։
Բավականին վտանգավոր ձուկ է։ Հարձակվում է մարդկանց վրա։
Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենդանածին է։ Ձագերի թիվը հասնում է 40-ի, որոնց երկարությունը կազմում է 40-50 սմ[1]։
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 95 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մուրճագլուխ շնաձուկ կատեգորիայում։ |