Մալաթիա կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալաթիա կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Ստեղծվեց1988
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՎահան Զատիկյան, Հ. Հակոբյան, Ս. Բաղդասարյան

«Մալաթիա» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1998 թվականին Երևանում։ 1988-1994 թվականներին մասնակցել է Հայաստանի Հանրապետության Արարատի (Երասխ), Գորիսի (Կոռնիձոր, Տեղ, Խնձորեսկ, Արավուս), Մեղրիի (Շվանիձոր, Նյուվադի), Կապանի (Ծավ, Ներքին Հանդ, Շիշկերտ), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Իջևանի (Կիրանց, Վազաշեն) և Արցախի Հանրապետության Գետարշենի ենթաշրջանի (Մարտունաշեն, Գետաշեն), Շահումյանի, Հադրութի, Ասկերանի (Մալիբեկլու, Խոջալու, Ասկերան, Նախիջևանիկ, Փրջամալ, Խանաբադ), Մարտունու (Ղարադաղլու), Քաշաթաղի, Քարվաճառի շրջան, Մարտակերտի (Մաղավուզ, Հակոբ Կամարի, Տոնաշեն, Դաստակերտ, Մատաղիս, Թալիշ), Ֆիզուլիի (Հորադիզ), Աղդամի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Վահան Զատիկյանը, Հ. Հակոբյանը և Ս. Բաղդասարյանը։ Ջոկատից զոհվել է 1 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։