Վահան Զատիկյան
| Վահան Զատիկյան | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | հոկտեմբերի 22, 1956[1] |
| Ծննդավայր | Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | հոկտեմբերի 8, 1999[1] (42 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ (1982) |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
| Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
| Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Վահան Մյասնիկի Զատիկյան (հոկտեմբերի 22, 1956[1], Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 8, 1999[1], Երևան, Հայաստան), հայ քաղաքական գործիչ, ըմբշամարտի մարզիչ։ ՀՀ վաստակավոր մարզիչ (1995)։ Ղարաբաղյան ազատագրական շարժման մասնակից։ «Մալաթիա» կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատարը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին ավարտել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1973-1975 թվականներին ազատ ոճի ըմբշամարտի դպրոցում աշխատել է մարզիչ։ 1975-1977 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1977-1979 թվականներին եղել է «Անուշ» ԱՄ-ի մարզիչը, 1979-1991 թվականներին՝ Երևանի պոլիգրաֆկոմբինատում բանվոր։
1990 թվականին եղել է Երևանի քաղաքային, 1991 թվականին՝ Շահումյանի շրջանային խորհուրդների պատգամավոր։ 1991 թվականին ընտրվել է Երևանի Շահումյանի շրջանի շրջխորհրդի գործկոմի նախագահ։ 1992-1997 թվականներին եղել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ։ 1996 թվականին ընտրվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար։
1995-1999 թվականներին եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր (թիվ 34 ընտրատարածք)։ Եղել է «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։
1999 թվականի մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 16 ընտրատարածքից։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[2]։
1995 թվականից հիմնադրել և նախագահել է «Մալաթիա» բարեգործական ընկերությունը։ Հովանավորել է Երևանի Սուրբ Մարիամ եկեղեցու կառուցումը (1992–1997)[3][4]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 1999 թվականին, Երևանում։ Թաղված է Եռաբլուրում։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Միասնություն» խմբակցության անդամ
- ՀՀԿ խորհրդի անդամ
- ԵԿՄ վարչության անդամ
- «Ջավախք» հայրենակցական միության անդամ
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում սահմանվել է «Վահան Զատիկյան» կրթաթոշակ[5]։
- Վահան Զատիկյանի անունով են կոչվում Բերձորի, Երևանի N 90 և Լոմատուրցխի միջնակարգ դպրոցները[5]։
- Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղադրված է Վահան Զատիկյանի կիսանդրին (քանդակագործ` Ռաֆիկ Սարգսյան)[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Վահան Զատիկյանի կենսագրականը ՀՀ ԱԺ կայքում
- ↑ «Վահան Զատիկյան, ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչություն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Վահան Զատիկյանի երազած երկիրը. նա այս տարի կդառնար 60 տարեկան». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- 1 2 3 ԱՆՎԵՐԱՊԱՀՈՐԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԷՐ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ
| ||||||||||
- Հոկտեմբերի 22 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ախալքալաք քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 8 մահեր
- 1999 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտներ
- ՀՀԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Եռաբլուր պանթեոնում թաղվածներ
- ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավորներ
- Հայ լուսանկարիչներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայաստանի վաստակավոր մարզիչ
