Մաթևոս Դարբինյան
Մաթևոս Դարբինյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1889 |
Ծննդավայր | Տավուշ, Ադրբեջանական ԽՍՀ |
Վախճանվել է | սեպտեմբերի 19, 1937 (48 տարեկան) |
Մասնագիտություն | արձակագիր, դրամատուրգ և խմբագիր |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ներսիսեան դպրոց (1908) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Մաթևոս Դարբինյան Վիքիդարանում |
Մաթևոս Կարապետի Դարբինյան (հուլիսի 14, 1889 - սեպտեմբերի 19, 1937), հայ արձակագիր, դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1910 թվականից:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Թովուզ գյուղում (այժմ՝ Տավուշի մարզ Տավուշ գյուղ)։ 1908 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա զբաղվել ուսուցչությամբ։ Մինչև 1914 թ. ուսուցչություն է արել հայկական զանազան դպրոցներում։ 1918 թ. ընդունվել է Անդրկովկասյան համալսարանի պատմալեզվաբանական ֆակուլտետը, սակայն չի ավարտել համալսարանը փակվելու պատճառով։ Առաջին անգամ գրել է 1908 թ. մանկական պատմվածքներ «Հասկեր» ամսագրում և երգիծաբանական պատմվածքներ «Խաթաբալա»-ում։
1915 թվականից աշխատակցել է սոցիալ-դեմոկրատական հայ թերթերին, իսկ 1921 թ. «Կարմիր աստղ»-ին, «Մարտակոչ»-ին և «Կարմիր ծիլեր»-ին։
Գրել է գլխավորապես պատմվածքներ գյուղական կյանքից, առակներ, ֆելիտոններ, մանկական պատմվածքներ, հեքիաթներ և պիեսներ[1]:
1921 թվականին, Թիֆլիսում, հրատարակել է «Կարմիր աքլոր» երգիծական շաբաթօրյա հանդեսը։ Նրա առաջին պատմվածքը՝ «Արամի տնակն ու Հայկանուշի տիկնիկը» լույս է տեսել «Հասկեր»-ում, 1907 թվականին։ Մի որոշ ժամանակ եղել է Վրաստանի հայ պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենը։
Թիֆլիսում բեմադրվել է նրա «Մինիստրներ» կատակերգությունը։ Բեմադրվել է նաև նրա «Ջաղացպան», «Ոճիր», «Գիքոր» (ըստ Հովհաննես Թումանյանի պատմվածքի), «Լայլի և Մաջնուն» պիեսները։
Նրա «Գլուխ պահող Կիկոսը» վիպակի հիման վրա «Հայֆիլմը» 1932 թվականին նկարահանել է «Կիկոս» կինոնկարը։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մինիստրներ (կոմեդիա), Թիֆլիս, 1924, 32 էջ:
- Վլաստը, կոմդեզը, քոթոթը, Թիֆլիս, 1925, 30 էջ:
- Ցարն ու մուրճը, Թիֆլիս, 1925, 27 էջ:
- Շահ-Զադեի աբասին (արևելյան լեգենդ), Թիֆլիս, 1927, 16 էջ:
- Ճուտիկներ, Թիֆլիս, 1928, 7 էջ:
- Կիկոսը (վիպակ), Երևան, Պետհրատ, 1929, 107 էջ:
- «Նորը» (պատմվածք), Թիֆլիս, 1929, 32 էջ:
- Կոմսոմոլ (հակակրոնական կոմեդիա), Թիֆլիս, 1930, 32 էջ:
- Ջրաղացպան Անտոնը (վիպակ), Երևան, Պետհրատ, 1930, 131 էջ:
- Զարթնող գյուղը, Երևան, Պետհրատ, 1930, 126 էջ:
- Փարսադան, Թիֆլիս, «Սախելգամի», 1930, 44 էջ:
- Ճլկուտը, Երևան, Պետհրատ, 1931, 40 էջ:
- Կոլխոզային, Թիֆլիս, «Սախելգամի», 1931, 102 էջ:
- Ոսկե թելեր, Թիֆլիս, 1932, 52 էջ:
- Վերջինը (վեպ), Թիֆլիս, «Սախելգամի», 1934, 224 էջ:
- Փոքրիկ հերոսներ, Թիֆլիս, «Սախելգամի», 1934, 104 էջ:
- Խալիչա, Թիֆլիս, հրատարակչություն «Պրոլետար» թերթի, 1936, 56 էջ:
- Սոիլդին ու Բուլդին, Երևան, Պետհրատ, 1936, 27 էջ:
- Ծավիկն ու հատիկը, Երևան, Պետհրատ, 1937, 38 էջ:
- Երկեր, Երևան, Հայպետհրատ, 1959, 436 էջ:
- Սուլդին ու Բուլդին, Երևան, «Հայաստան», 1965, 26 էջ:
- Ծավիկն ու հատիկը, Երևան, «Սովետական գրող», 1976, 203 էջ: