Jump to content

Մաթիլդա (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաթիլդա
անգլ.՝ Matilda
ՀեղինակՌոալդ Դալ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմանկական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Մաթիլդա Ուորմվուդ, Agatha Trunchbull? և Jenny Honey?
ՀաջորդEsio Trot?
ՆկարազարդողՔվենտին Բլեյք
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչPenguin Books
Հրատարակման տարեթիվ1988

Մաթիլդա (անգլ.՝ Matilda), բրիտանացի գրող Ռոալդ Դալի 232 էջանոց գիրք, որը 1988 թվականին հրատարակել է Ջոնաթան Քեյփը Լոնդոնում՝ Քվենտին Բլեյքի նկարազարդումներով։ Այն ադապտացվել է որպես աուդիո տարբերակ, որը կարդում է դերասանուհի Քեյթ Ուինսլեթը, համանուն գեղարվեստական ֆիլմ (ռեժիսոր՝ Դենի Դե Վիտո), BBC Radio 4-ի երկու մասից բաղկացած ծրագիր և մյուզիքլ[1][2][3][4]։

2012 թվականին «School Library Journal» ամսագրի հրապարակված «Բոլոր ժամանակների մանկական վեպեր» հարցման մեջ գիրքը զբաղեցրել է 30-րդ տեղը։ Սա Դալի չորս գրքերից առաջինն է, որը հայտնվել է Թոփ 100-ում[5]։ «Time» ամսագիրը «Մաթիլդա»-ն ներառել է «Բոլոր ժամանակների երիտասարդների համար 100 լավագույն գրքերի» ցանկում[6]։ Ամբողջ աշխարհում վաճառքը հասել է 17 միլիոն օրինակի։ 2016 թվականին վաճառքն այնքան է բարձրացել, որ գիրքը գերազանցել է Դալի մյուս ստեղծագործություններին[7]։

Բուքինգհեմշիրի մի փոքրիկ գյուղում՝ Ռեդինգից ավտոբուսով քառասուն րոպե և Էյլսբերիի Բինգո ակումբից 8 մղոն հեռավորության վրա, պարոն և տիկին Ուորմվուդները ունեցան դուստր՝ Մաթիլդա անունով։ Աղջիկն անմիջապես ցուցադրեց զարմանալի հասունություն իր տարիքի համար։ Նա սկսեց խոսել մեկ տարեկանում, կարդալ երեքուկես տարեկանում, գրադարան գնալ չորս տարեկանից և անցավ ավելի լուրջ ստեղծագործությունների, ինչպիսիք են «Մեծ հույսեր»-ը և «Ջեյն Էյր»-ը։ Այնուամենայնիվ, ծնողները անտեսեցին և վիրավորեցին նրան՝ լիովին հրաժարվելով ընդունել դստեր ընդունակությունները։

Հինգուկես տարեկանում Մաթիլդան սկսեց սովորել դպրոցում։ Այնտեղ ծանոթացավ ուսուցչուհի Ջենիֆեր Հանիի հետ և դարձավ նրա սիրելին։ Միսս Հանին փորձեց Մաթիլդային փոխադրել ավելի բարձր դասարան, բայց բռնակալ տնօրենը՝ միսս Ագաթա Թրանչբուլը, հրաժարվեց այդ գաղափարից։ Միսս Հանին նաև փորձեց խոսել պարոն և տիկին Ուորմվուդների հետ իրենց դստեր ինտելեկտի մասին, բայց նրանք անտեսեցին ուսուցչուհուն։

Միսս Թրանչբուլը դաժան պատիժներով սարսափեցնում էր իր աշակերտներին՝ նետելով նրանց «Խեղդամահ» կոչված մութ պահարանի մեջ՝ պատված մեխերով և կոտրված ապակիով։ Երբ Մաթիլդայի ընկերուհին՝ Լավանդան, չար կատակ է անում Թրանչբուլի հետ՝ նրա ջրի սափորի մեջ տրիտոն դնելով, Մաթիլդան օգտագործում է տելեկինեզի անսպասելի ուժը՝ ջրի բաժակը տնօրենի վրա գցելու համար։

Մաթիլդան պատմում է միսս Հանիին իր ունակությունների մասին, որն իր հերթին խոստովանում է, որ այն բանից հետո, երբ իր հարուստ հայրը՝ դոկտոր Մագնուս Հանին, կասկածելիորեն մահացավ, նա դաստիարակվեց դաժան մորաքրոջ կողմից, որը, պարզվեց, միսս Թրանչբուլն է։ Նա պահել էր իր զարմուհու ժառանգությունը, ուստի Միսս Հանին ստիպված էր աղքատության մեջ ապրել լքված ֆերմայում․ նրա աշխատավարձը վճարվում էր միսս Թրանչբուլի բանկային հաշվին ուսուցչական կարիերայի առաջին 10 տարիների ընթացքում։ Պատրաստվելով վրեժ լուծել Միսս Հանի համար՝ Մաթիլդան տանը զբաղվում է տելեկինեզով։ Ավելի ուշ, սադիստական դասի ժամանակ, որը դասավանդում է միսս Թրանչբուլը, Մաթիլդան տելեկինեզի օգնությամբ բարձրացնում է կավիճի մի կտոր և սկսում է գրատախտակին հաղորդագրություն գրել՝ ներկայանալով որպես Մագնուսի ոգի։ Դիմելով միսս Թրանչբուլին՝ Մագնուսը պահանջում է, որ նա տունը հանձնի միսս Հանիին և հեռանա դպրոցից, ինչի հետևանքով վերջինս ուշաթափվում է։

Պարոն Ուորմվուդի կերպարի հիմքում Բուքինգհեմշիրում Ռոալդ Դալի հայրենի Գրեյթ Միսենդեն գյուղից իրական մարդ է[8]։ Մեծ Միսենդենի գրադարանը ոգեշնչել է միսիս Ֆելփսի գրադարանի ստեղծմանը, որտեղ Մաթիլդան գրքեր էր կարդում[9]։

Միսս Թրանչբուլի կերպարը դարձավ հավաքական. նրա կերպարի հիմքում Պրատչեթ անունով մի կին էր, որը Քարդիֆում ուներ կոնֆետների խանութ (մի անգամ Դալը և ընկերները խաբել են նրան՝ սատկած մկնիկը սահեցնելով նրա մաստակի տարայի մեջ․ հավանաբար հենց այս դրվագի վրա է հիմնված այն պատմվածքը, որում Լավանդան կենդանի տրիտոն է դնում միսս Թրանչբուլի սափորի մեջ), իսկ արտաքին տեսքը հիմնված էր խորհրդային մարզիկ Ֆաինա Մելնիկի վրա։

«Մաթիլդա» մյուզիքլ

1996 թվականին թողարկվել է վեպի կինոադապտացիան։ Ռեժիսորը Դենի Դե Վիտոն էր, որը նաև հանդես է եկել որպես պարոն Ուորմվուդ և պատմիչ։ Մաթիլդային մարմնավորել է Մարա Ուիլսոնը։ Ֆիլմը դարձել է կինովարձույթի հիթ և արժանացել քննադատների բարձր գնահատականի, «Rotten Tomatoes»-ի 90% գնահատականի՝ 21 գրախոսականների հիման վրա[10]։

«Matilda the Musical»-ի դերասանական կազմը, որը կատարում է «Naughty» երգը ԱՄՆ Պետդեպարտամենտում (Վաշինգտոն), 2015 թվականի դեկտեմբեր

1990 թվականին Ֆարնհեմի Ռեդգրեյվ թատրոնը թողարկել է ադապտացիա՝ որպես մյուզիքլ, որը հյուրախաղերով հանդես է եկել Մեծ Բրիտանիայում։ Կարծիքները խառն էին[11]։ Շեքսպիրյան թագավորական ընկերության պատվերով մյուզիքլի երկրորդ պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի նոյեմբերին։ Այն բացվել է Վեստ Էնդի Քեմբրիջի թատրոնում 2011 թվականի նոյեմբերի 24-ին[1][12]։ 2013 թվականի ապրիլի 11-ին այն ցուցադրվել է Բրոդվեյում՝ Շուբերտ թատրոնում։ Այդ ժամանակվանից մյուզիքլը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում և Ավստրալիայում։ Մյուզիքլը չափազանց հայտնի է դարձել հանդիսատեսի կողմից և արժանացել քննադատների գովասանքին։ Այն արժանացել է բազմաթիվ «Օլիվիե» մրցանակների Մեծ Բրիտանիայում և «Թոնի» մրցանակների՝ ԱՄՆ-ում[13]։ Քննադատներից մեկն այն անվանել է լավագույն բրիտանական մյուզիքլը «Բիլի Էլիոթ»-ից հետո[2]։

Դերասանուհի Քեյթ Ուինսլեթը ձայնագրել է անգլալեզու աուդիոգիրք[3]։ 2014 թվականին Ամերիկյան գրադարանային ասոցիացիան այն ընդգրկել է «Odyssey» մրցանակի շորթլիստում՝ աուդիոգրքերի լավագույն կատարման համար[14]։

2018 թվականի նոյեմբերի 27-ին հայտնի է դարձել, որ «Netflix» ընկերությունը կադապտացնի «Մաթիլդա»-ն որպես անիմացիոն սերիալ[15], որը կլինի մուլտիպլիկացիոն իրադարձությունների շարքի մի մասը Ռոալդ Դալի այլ գրքերի հետ, ինչպիսիք են «The BFG»-ը, «The Twits»-ը և «Charlie and the Chocolate Factory»-ը[16]։

2022 թվականին Մյուզիքլի կինոադապտացիան թողարկվել է «Sony Pictures Releasing»-ի և «Netflix»-ի կողմից։ Դրանում նկարահանվել են Ալիշա Ուեյրը՝ Մաթիլդայի դերում, իսկ Էմմա Թոմփսոնը՝ Միսս Թրանչբուլի դերում[17][18]։ Ռեժիսորը Մեթյու Ուորչուսն է[19]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Serena Allott (26 November 2010) Waltzing Matilda: Dahl's classic dances on to the stage Արխիվացված 2012-05-01 Wayback Machine The Daily Telegraph
  2. 2,0 2,1 "Once upon a time, there was a man who liked to make up stories ..." Արխիվացված 2012-01-30 Wayback Machine The Independent (Sunday, 12 December 2010)
  3. 3,0 3,1 «Roald Dahl's Matilda Audio CD - read by Kate Winslet». Roald Dahl.com. 2016 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  4. «Episode 15, Matilda, Classic Serial - BBC Radio 4». BBC. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  5. Bird, Elizabeth (2012 թ․ հուլիսի 7). «Top 100 Chapter Book Poll Results». A Fuse #8 Production. Blog. School Library Journal (blog.schoollibraryjournal.com). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  6. «100 Best Young-Adult Books». Time. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  7. Ferguson, Donna (2018 թ․ սեպտեմբերի 15). «Matilda's new adventures at 30: astrophysicist, explorer or bookworm». The Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  8. Sturrock, Donald (2010). Storyteller: The authorized biography of Roald Dahl. Simon & Schuster. էջ 287.
  9. «Matilda statue stands up to President Donald Trump». BBC News. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  10. «Matilda». Rotten Tomatoes. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  11. «The 'Other' Matilda Musical | Safety Curtain». Safetycurtain.wordpress.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20-ին.
  12. «RSC Sets Dates for Dahl's Matilda Musical, 9 Nov». What'sOnStage.com. 2009 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 7-ին.
  13. «Play about maths genius equals Matilda's record». The Guardian. 2013 թ․ ապրիլի 29. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  14. «Odyssey Award winners and honor audiobooks, 2008-present». ala.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 1-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  15. “Netflix's new Roald Dahl animated series 'reimagines' Matilda and Willy Wonka” Արխիվացված 2020-02-13 Wayback Machine. The Mirror. Retrieved 9 March 2019
  16. Rowney, Jo-Anne (2018 թ․ նոյեմբերի 27). «Netflix's new Roald Dahl animated series 'reimagines' Matilda and Willy Wonka». Daily Mirror. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 9-ին.
  17. «Emma Thompson gives Matilda The Musical a deranged villain to remember». The Telegraph. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 22-ին.
  18. «Roald Dahl's Matilda the Musical review – all-singing, hall-dancing adaptation is by the book brilliance». The Guardian. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 22-ին.
  19. Bergeson, Samantha (2022 թ․ հունիսի 15). «'Matilda' Trailer: Emma Thompson Is Unrecognizable as Monstrous Miss Trunchbull in Roald Dahl Musical». IndieWire. Վերցված է 2022 թ․ հունիսի 16-ին.