Մաթիլդա (ֆիլմ, 1996)
Մաթիլդա անգլ.՝ Matilda | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ[1], մանկական ֆիլմ, կինոկատակերգություն, դրամա և վեպի մոտիվներով ֆիլմ |
Թեմա | անհաջող ընտանիք և Տելեկինեզ |
Հիմք | Matilda? |
Թվական | 1996 և մարտի 20, 1997[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դենի Դե Վիտո[1][3] |
Պրոդյուսեր | Ստեյսի Շեր, Ռոալդ Դալ, Դենի Դե Վիտո և Մայքլ Շամբերգ |
Սցենարի հեղինակ | Նիկոլաս Կազան և Ռոբին Սվայկորդ |
Դերակատարներ | Ռեա Պերլման[4], Էմբեթ Դևիդց[4], Պեմ Ֆերրիս[5][4], Մառա Ուիլսոն[3][6][4], Դենի Դե Վիտո[4], Բրայան Լևինսոն[4], Ջիմմի Կարց[4], Փոլ Ռուբենս[4], Ջոն Լովիտց[4], Թրեյսի Ուոլթեր[4], R. D. Robb?, Սայմոն Ջոնս, Ջին Սպիգլ Հովարդ, Kiami Davael?, Michael Valentine?, Rachel Snow?, Craig Lamar Traylor? և Jonathan Osser? |
Օպերատոր | Ստեֆան Չապսկի |
Երաժշտություն | Դևիդ Նյուման |
Մոնտաժ | Լինզի Քլինգման |
Պատմվածքի վայր | Կալիֆոռնիա |
Նկարահանման վայր | Լոնգ Բիչ և Կալիֆոռնիա |
Կինոընկերություն | Jersey Films |
Տևողություն | 94 րոպե |
Բյուջե | 36 000 000 $ |
Մաթիլդա (անգլ.՝ Matilda), կինոֆիլմ, Դենի Դե Վիտոյի ընտանեկան դիտման կոմեդիա, նկարահանվել է Ռոալդա Դալիայաի նույնանուն գրքի հիման վրա։ Ֆիլմի կարգախոսն է` «Somewhere inside all of us is the power to change the world» («Մենք բոլորս աշխարհը փոխելու հնարավորություն ունենք»)։ Առաջնախաղը կայացել է 1996 թվականի հուլիսի 28-ին։ ՄՌԱԱ-ի ռեյտինգում խորհուրդ է տրվում դիտել ծնողների հետ։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս պատմությունը Մաթիլդա անունով մի հանճարեղ երեխայի մասին է[7]։ Նա ոչ ոքի պետք չէր և դաստիարակվում էր ինքնուրույն։ Աղջկա մայրը (Ռեա Պառլման) տնային տնտեսուհի է, ով ամբողջ օրը այնքան զբաղված էր հեռուստացույց դիտելով, վիճակախաղերով և այլ «կարևոր» գործերով, որ մոռացել էր իր աղջկա մասին։ Հայրը (Դեննի Դե Վիտո) վաճառում է հին մեքենաներ և մտածում է միայն դրանց մասին։ Եղբայրն անընդհատ նեղացնում է Մաթիլդային[8]։ Մաթիլդան սկսում է ինքնուրույն զարգանալ։ Նա չորս տարեկանից սկսում է այցելել գրադարան և կարդալ շատ գրքեր, սովորում է պատրաստել, մաքրել իրերը։ Երբ նա դառնում է յոթ տարեկան, ցանկանում է գնալ դպրոց, բայց ծնողները նրան փոքր են համարում։ Ամեն դեպքում հայրը նրան ուղարկում է իր այցելուի դպրոց, ով այդ դպրոցի տնօրենն էր։ Մաթիլդան գալիս է դպրոց, ծանոթանում է երեխաների հետ և հիանում է ուսուցչուհի Հանիի հանճարեղ կարողություններով։ Դեռ մինչև դպրոցն էր Մաթիլդան իր մոտ նկատում ոչ սովորական ընդունակություններ` նա կարողանում էր հայացքով շարժել առարկաները և աչքերի մի շարժումով դրանք շպրտել որոշակի հեռավորության վրա։ Մաթիլդան պետք է առավելագույնս օգտագործեր այդ հնարավորությունները, որպեսզի փրկեր դպրոցը ինքնահավան ու չար տնօրենից, ով չէր սիրում երեխաներին, և երիտասարդ ուսուցչուհուն` Միսս Հանիին վերադարձներ իր հարազատ տունը, որտեղ անցել էր նրա մանկությունը։ Իսկ վերջում Մաթիլդան հրաժարվում է իր ծնողներից և ապրում է Միսս Հանիի հետ։ Միսս Հանին նրա համար այնքան լավն էր, որ նա ցանկանում էր նրան տեսնել իր մայրիկի դերում։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մառա Ուիլսոն - Մաթիլդա Ուորմվուդ
- Դեննի Դեվիտո - Գարրի Ուորմվուդ
- Ռեա Պելման - Զիննի Ուորմվուդ
- Էմբետ Դեվիդց - միսս Ջենիֆեր Հանի
- Փեմ Ֆերրիս - Ագաթա Թրանչբոլ
- Փոլ Ռուբենս - Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ
- Թրեյսի Ուոլթեր - Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ
- Բրայան Լեվինսոն - Մայքլ Ուորմվուդ
Պարգևներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Առաջադրվող | Արդյունք |
---|---|---|---|---|
1996 | Starboy Award | Լավագույն ռեժիսոր | Դեննի ԴեՎիտո | Հաղթանակ |
1997 | Audience Award | Լավագույն ռեժիսոր | Դեննի ԴեՎիտո | Հաղթանակ |
YoungStar Award | Լավագույն դերասանուհի | Մառա Ուիլսոն | Հաղթանակ | |
Սատուրն կինոմրցանակաբաշխություն | Լավագույն երիտռասարդ դերասանուհի | Մառա Ուիլսոն | Առաջադրված | |
Satellite Awards | Երաժշտական կոմեդիայի երկրորդ պլանի լավագույն դերակատար | Դեննի ԴեՎիտո | Առաջադրված |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0117008/
- ↑ http://www.kinokalender.com/film173_matilda.html
- ↑ 3,0 3,1 http://www.filmaffinity.com/es/film212627.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 4,9 http://www.imdb.com/title/tt0117008/fullcredits
- ↑ http://www.virtual-history.com/movie/film/443/matilda
- ↑ http://www.bbfc.co.uk/releases/matilda-film
- ↑ «Մաթիլդա» ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Ebert, Roger (August 2, 1996). "Matilda"
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մաթիլդա»յի վերամիավորումը. Daily Mail-ի անդրադարձը
|