Մագդա Հարութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մագդա Հարութ
Ծնվել էապրիլի 22, 1926(1926-04-22) (93 տարեկան)
ԾննդավայրՎան Նայս (Կալիֆորնիա), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան
Ազգությունհայ
Մասնագիտությունկինոյի և թատրոնի դերասանուհի

Մագդա Եղիշե Հարութ Հարությունյան (ապրիլի 22, 1926, Վան Նայս, Կալիֆոռնիա)[1], թատրոնի ու կինոյի ամերիկահայ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագդան Շուշի քաղաքում ծնված, Կալիֆոռնիայի համալսարանի արվեստի բաժնի շրջանավարտ, «Անդրանիկ» թատերախմբի դերասան Եղիշե Հարութի դուստրն է։ Մագդայի մայրը՝ դերասանուհի Գոհարիկ Անդրանիկը եղել է «Անդրանիկ» թատերախմբի հիմնադիր Ազնիվ Անդրանիկի դուստրը։

Մագդան քրոջ՝ Ասթայի[2] հետ ուսանել է Կալիֆոռնիայի համալսարանի արվեստի բաժնում, մասնակցել է հայ թատերական ներկայացումներին, սովորել է պարի դպրոցում, ռուս դերասան-մանկավարժներ Միախայիլ Չեխովի և Մարիա Ուսպենսկայի մոտ սովորել է դերասանական արվեստ, մասնակցել է «Անդրանիկ» թատերախմբի ներկայացումներին։ Անգլերեն թարգմանել է Հովհաննես Թումանյանի մանկական բանաստեղծություններից։

1966 թվականին Մագդան առաջին անգամ եղել է Հայաստանում, իսկ 1968 թվականի հայաստանյան այցելության ժամանակ նկարահանվել է Հայաստանի մասին պատմող ֆիլմում։ 1970 թվականին Երևանում Գարուշ Խաժակյանի, Բաբկեն Ներսիսյանի, Հեղինե Հովհաննիսյանի հետ մասնակցել է Ավիկ Թորոսյանի բեմադրած Ալեքսանդր Արաքսմանյանի «Մի երկար, երկար ճանապարհ» հեռուստաբեմադրությունում, որտեղ նա խաղացել է ամերիկուհի Ջեյն Սմիթի դերը։

Հետագայում Մագդա Հարութը հանդես է եկել ՀԲԸՄ «Արտավազդ» անգլախոս թատերախմբում։

Մագդան ամուսնացել է 1947 թվականին, Ռոբերտ Քարտաշյանի հետ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Magda Harout»։ IMDb։ Վերցված է 2019-03-27 
  2. «Անդրանիկ թատերախումբ | armeniaculture.am»։ www.armeniaculture.am։ Վերցված է 2019-03-27 
  3. www.myheritage.com https://www.myheritage.com/names/magda_harout?lang=RU։ Վերցված է 2019-03-27 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]