Ճչացողներ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ճչացողներից)
Ճչացողներ
անգլ.՝ Screamers
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրվավերագրական ֆիլմ[1][2][3] և ռազմական ֆիլմ
Թեմացեղասպանություն և Ցեղասպանություն Ռուանդայում
Թվական2006
ԼեզուԱնգլերեն
Հայերեն
ՌեժիսորԿարլա Կարապետյան
ՊրոդյուսերՆիկ Դե Գրունվալդ
ԴերակատարներՍերժ Տանկյան
Տարոն Մալաքյան
Շավո Օդաջյան
Ջոն Դոլմայան
ՕպերատորՉարլզ Ռոզ
ԵրաժշտությունՋեֆ Ատմաջյան
ՄոնտաժՎիլյամ Յարհաուզ
ԿինոընկերությունMaya Entertainment
Տևողություն89 րոպե
IMDbID 0823668
Պաշտոնական կայքէջ

Ճչացողներ (անգլ.՝ Screamers) 2006 թվականին ռեժիսոր Քարլա Կարապետյանի կողմից նկարահանված[4] 91 րոպեանոց փաստավավերագրական անգլալեզու ֆիլմ, որը պատմում է Հայոց Մեծ Եղեռնի և 1915 թվականից մինչ այսօր աշխարհում տեղի ունեցած այլ ցեղասպանությունների մասին։ Ֆիլմում ընդգրկված են հարցազրույցներ ամերիկյան ալտերնատիվ մետալ խմբի՝ System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանի, ում պապը Հայոց ցեղասպանության վերապրածներից էր, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպան-ակտիվիստ, լրագրող և պրոֆեսոր Սամանթա Փաուերի և այլ մարդկանց հետ, ովքեր այս կամ այն չափով առնչվել են Ռուանդայի և Դարֆուրի ցեղասպանությունների հետ։ «Ճչացողներ» ֆիլմում քննարկվում է նաև այժմյան Թուրքիայում ցեղասպանության ժխտումը և ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության հանդեպ ունեցած հիմնականում չեզոք դիրք[5]։

Ֆիլմի պրեմիերայից ոչ շատ ժամանակ անց՝ 2007 թվականի հունվարին Ստամբուլում 17-ամյա թուրք ազգայնականի կողմից սպանվեց «Ակոս» թերթի լրագրող Հրանտ Դինքը, ով ֆիլմում հարցազրույց էր տվել Թուրքիայի կողմից 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտման մասին, որի պատճառով նրա դեմ գործ հարուցվեց 301-րդ հոդվածով։

«Ճչացողներ» ֆիլմը ցուցադրվում է հայկական երիտասարդական կազմակերպությունների կողմից՝ Հայոց ցեղասպանությունը մեկնաբանելու և պարզաբանելու, իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]