Ճարպիկ մողես
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ճարպիկ մողես | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Lacerta agilis | ||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
Ճարպիկ մողես, (լատին․՝ Lacerta agilis), մողեսների ենթակարգի իսկական մողեսների ընտանիքի նույնանուն ցեղի մողես։
Բնակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի ու Լոռու մարզերում։ Բնակվում է մարգագետնատափաստանային, թփուտային և նոսրանտառային բուսականությամբ քարքարոտ տարածքներում, երբեմն նաև այգիներում ու մշակահողերում, հաճախ՝ առուների ու լճերի ափամերձ վայրերում։
Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (2,3-14,4 սմ), պոչը 1,5-2 անգամ երկար է, ինքնհատվող։ Գլուխը բարձր է՝ ծածկված խոշոր, համաչափ տեղադրված վահանիկներով։ Կոպերը շարժուն են, արտաքին ականջային անցքը՝ լավ արտահայտված։ Որովայնային մակերեսը ծածկված է 6 երկայնակի շարքեր ձևավորող խոշոր ու լայն վահանիկներով։ Երիտասարդ մողեսների մեջքային մակերեսի ընդհանուր գունավորումը գորշւսմոխրագույն է կամ շագանակագույն, որի վրայով անցնում են 1-2 մուգ զոլեր, որոնք բաժանված են նեղ սպիտակավուն գոլերով։ Մարմնի կողմնային մակերեսներին կան մուգ եզրագծով մանր սպիտակավուն խալերի երկայնակի շարքեր։ Տարիքի հետ մուգ զոլերը բաժանվելով առաջացնում են մուգ, տձև խալերի զուգահեռ շարքեր կամ գրեթե աննկատ են դառնում, իսկ մեջքային մակերեսի ընդհանուր գունավորումը կարող է տատանվել գորշամոխրագույնից վառ կանաչ։ Արուների որովայնային մակերեսի ընդհանուր գունավորումը կանաչ է, Էզերինը՝ սպիտակավուն, սովորաբար՝ բազմաթիվ մանր սև խալերից բաղկացած երկայնակի շարքերով։ Որոշ տարածքներում հանդիպում է համատեղ մոտ ազգակից զոլավոր և միջին մողեսների հետ, որոնցից տարբերվում է թեփուկավորման և գունավորման որոշակի առանձնահատկություններով։
Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմացումն սկսվում է մայիսից։ Ձվադրում է տարեկան 2 անգամ, դնում է 4-14 ձու։ Ձագերը ծնվում են հուլիսի կեսից սեպտեմբերի վերջը։ Ձմեռում է աշնան վերջից գարնան սկիզբ։ Սնվում է հիմնականում անողնաշարավորներով։ Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներին։ Հաճախ խնամվում է անազատ պայմաններում՝ որպես գեղազարդիչ տեսակ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
|