Ճամբար «Իքս Ռեյ» (ֆիլմ)
Ճամբար «Իքս Ռեյ» անգլ.՝ Camp X-Ray | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա[1][2][3] |
Թվական | 2014 |
Լեզու | անգլերեն |
Դերակատարներ | Քրիստեն Ստյուարտ[4][3], Lane Garrison?[4], Փեյման Մոադի[4], Ջոն Քերոլ Լինչ և Julia Duffy? |
Օպերատոր | Ջեյմս Լեքսթոն |
Պատմվածքի վայր | Կուբա |
Նկարահանման վայր | Լոս Անջելես |
Տևողություն | 117 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Ճամբար «Իքս Ռեյ»» (անգլ.՝ Camp X-Ray), 2014 թվականի ամերիկյան արտադրության դրամա, որի ռեժիսորն ու սցենարիստը Պիտեր Սաթլերն է։ Ֆիլմը պատմում է Գուանտանամոյի զինվորական բազայում գտնվող բանտի «Իքս Ռեյ» ենթաբաժնի մասին։ Ֆիլմում նկարահանվել են Քրիստեն Ստյուարտը, Փեյման Մոադին, Ջոն Քերոլ Լինչը, Ջուլիա Դաֆին, Լեյն Գարիսոնը և Քորի Մայքլ Սմիթը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի հունվարի 17-ին Սանդենս կինոփառատոնի ժամանակ[5][6]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին դասի շարքային Էմի Քոուլը (Քրիստեն Ստյուարտ) աշխատում է հսկիչ Գուանտանամոյում գտնվող ամերիկյան բանտի «Դելտա» ճամբարում։ Իր ծառայության ընթացքում նա ընկերական կապեր է հաստատում կալանավորնեից մեկի՝ Ալի Ամիրի հետ (Փեյման Մոադի)։ Հենց այդ ընկերության վրա էլ հիմնված է ֆիլմի ամբողջ պատմությունը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քրիստեն Ստյուարտ - առաջին դասի շարքային Էմի Քոուլ[7]
- Փեյման Մոադի - Ալի Ամիր[8]
- Ջոն Քերոլ Լինչ - գնդապետ Ջեյմս Դրեմոնդ
- Ջուլիա Դաֆի - Բետի Քոուլ
- Լեյն Գարիսոն - կապրալ «Ռենդի» Ռանսդել
- Քորի Մայքլ Սմիթ - առաջին դասի շարքային Բերգեն
- Ջոզեֆ Ջուլիան Սորիա - առաջին դասի շարքային Ռիկո Կրուզ
- Թարա Հոլտ - առաջին դասի շարքային Մերի Վինտերս
- Սեր Դարիուս Բլեյն - առաջին դասի շարքային Ռեյմոնդ Ջեքսոն
- Մարկո Խան - Մահմուդ
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի փետրվարի 6-ին IFC Films կինոընկերությունը ձեռք է բերում այս ֆիլմը Հյուսիսային Ամերիկայի տարածքում ցուցադրելու իրավունքը[9]։ Shooting Stars LLC ստացել է արտոնագիր ՄԱԷ-ում, իսկ EDGE Entertainment-ը՝ Դանիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում[10]։
Ֆիլմի նկարահանումները ընթացել են Լոս Անջելեսում և Ուիթիերում (Կալիֆորնիա)[11] 2013 թվականի հուլիսի 17-ից մինչև օգոստոսի կեսերը[12][13]։ Բանտի տեսարանների համար օգտագործվել են Ուիթերի Ֆրեդ Ս. Նելասի անվան անչափահասների ուղղիչ հիմնարկության տարածքները[14]։
Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետարտադրությանը ֆիլմն անցել է 2013 թվականի ամառվա վերջին։ Ֆիլմի հատուկ էֆեկտներով զբաղվում էր Comen VFX կինոընկերությունը[15]։ Դեկտեմբերի 5-ին հայտարարվել էր, որ ֆիլմի պրեմիերան պլանավորվել է հունվարի 17-ին կայանալիք Սանդենս կինոփառատոնի U.S Dramatic Competition կատեգորիայում[16]։ 2014 թվականի հուլիսի 3-ին հրապարակվել էր ֆիլմից 10 նոր լուսանկար[17]։ Օգոստոսին IFC Films կինոընկերությունը YouTube-ում իր սեփական ալիքով թողարկել է ֆիլմի պաշտոնական թրեյլերը[18]։
Ֆիլմը MPAA-ի կողմից ստացել է «R» տարիքային սահմանափակումը, քանի որ ֆիլմում հնչում են անպարկեշտ խոսքեր և առկա են մերկ մարմնի կարճատև դրվագներ[19]։ Հոկտեմբերի 17-ից ֆիլմը դուրս է եկել սահմանափակ վարձույթ և դարձել է հասանելի iTunes Movies և Amazon.com Video-ում[20]։ Ֆիլմը նաև մասնակցել է Լոնդոնյան կինոփառատոնին[21]։
Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի պաշտոնական սաունդթրեքը գրել է Ջես Ստրոուպը և այն թողարկվել է iTunes-ով Lakeshore Records երաժշտական լեյբլի կողմից 2014 թվականի հոկտեմբերի 14-ին[22]։
Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սանդենս կինոփառատոնում ֆիլմի պրեմիերան հիմնականում բարձր է գնահատվել։ Բոլորը նշում էին հատկապես Ստյուարտի և Մոադիի գերազանց խաղը կինոնկարում[23][24]։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 54 կարծիքների հիման վրա ձևավորված 72 % արդյունք[25]։
Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի կինովարձույթը սկսվել է Նյու Յորք քաղաքի կինոթատրոններից մեկում հոկտեմբերի 17-ի ցուցադրությամբ, որտեղ այն հավաքել է $1.316։ Հաջորդ շաբաթ ֆիլմն ընդգրկեց երեք էկրաններ և ստացավ $3.480, իսկ հաջորդ շաբաթ՝ $1.105։ Չորրորդ շաբաթվա ընթացքում էկրանների թիվը հասավ յոթի, որոնցից յուրաքանչյուրից շահույթը կազմում էր $214 ($1.501)։ Նոյեմբերի 9-ի դրությամբ ֆիլմն աշխատել էր $9.837[26]։ Բացի այդ՝ ֆիլմն արտադրվել է վիդեո ֆորմատով և հասել է Tunes-ի վաճառքի 12-րդ հորիզոնական, սակայն այս տվյալները չեն հրապարակվել IFC Films կինոընկերության կողմից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.imdb.com/title/tt2994190/?ref_=ttexst_exst_tt
- ↑ http://www.imdb.com/title/tt2994190/
- ↑ 3,0 3,1 http://www.filmaffinity.com/en/film142995.html
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.imdb.com/title/tt2994190/fullcredits
- ↑ «Sundance 2014 Competition Lineup Includes SKELETON TWINS with Bill Hader and Kristen Wiig, CAMP X-RAY with Kristen Stewart, and More»։ collider.com։ դեկտեմբերի 5, 2013։ Վերցված է դեկտեմբերի 5, 2013
- ↑ Suzy Evans։ «Kristen Stewart on Gitmo's "Objective" Portrayal in 'Camp X-Ray': "It's Definitely Asking Questions"»։ The Hollywood Reporter։ Վերցված է դեկտեմբերի 2, 2014
- ↑ «Kristen Stewart joins Guantanamo film 'Camp X-Ray'»։ digitalspy.co.uk։ հունիսի 5, 2013։ Վերցված է հուլիսի 16, 2013
- ↑ «Peyman Moaadi will star in the politically-charged indie drama»։ thewrap.com։ հունիսի 24, 2013։ Վերցված է հուլիսի 16, 2013
- ↑ Fleming Jr Mike (փետրվարի 6, 2014)։ «IFC Acquires Kristen Stewart Guantanamo Bay Pic ‘Camp X-Ray’»։ deadline.com։ Վերցված է փետրվարի 7, 2014
- ↑ «Camp X-Ray»։ Վերցված է դեկտեմբերի 2, 2014
- ↑ «Kristen Stewart Starts Rehearsal For ‘Camp X-Ray’ With ‘Good Vibes’»։ hollywoodlife.com։ հուլիսի 12, 2013։ Վերցված է հուլիսի 14, 2013
- ↑ «‘Camp X-Ray’, starring Kristen Stewart, to begin filming in LA»։ onlocationvacations.com։ հուլիսի 13, 2013։ Վերցված է հուլիսի 14, 2013
- ↑ «Kristen Stewart Spott±ed on the Set of Camp X-Ray»։ comingsoon.net։ հուլիսի 18, 2013։ Վերցված է հուլիսի 19, 2013
- ↑ «Camp X-Ray filming locations»։ Վերցված է դեկտեմբերի 2, 2014
- ↑ «Camp X-Ray gets in the Sundance 2014 U.S. Dramatic Competition.»։ Վերցված է դեկտեմբերի 24, 2013
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝a
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ JAGERNAUTH KEVIN (հուլիսի 3, 2014)։ «New Images From Kristen Stewart's Guantanamo Bay Drama 'Camp X-Ray'»։ indiewire.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-07-ին։ Վերցված է հուլիսի 4, 2014
- ↑ «Camp X-Ray - Official Trailer - HD - IFC Films»։ YouTube։ Վերցված է դեկտեմբերի 2, 2014
- ↑ Brad Brevet։ «'Cinderella', 'Camp X-Ray', 'November Man' & 'Red Army' in Today's MPAA Ratings»։ Rope of Silicon։ Վերցված է դեկտեմբերի 2, 2014
- ↑ «Camp X-Ray (2014) - Box Office Mojo»։ Վերցված է դեկտեմբերի 2, 2014
- ↑ «Welcome to BFI Southbank online»։ Վերցված է դեկտեմբերի 2, 2014
- ↑ «‘Camp X-Ray’ Soundtrack Details - Film Music Reporter»։ Վերցված է դեկտեմբերի 2, 2014
- ↑ Marlow Stern (2014-01-18)։ «‘Camp X-Ray,’ A Kristen Stewart-Starring Guantanamo Bay Film, Premieres at Sundance»։ Daily Beast։ Արխիվացված օրիգինալից 2014-01-18-ին։ Վերցված է 2014-01-19։ «But, by the end of Camp X-Ray, you’re won over by Stewart’s layered turn as Cole, and Maadi’s as the defiant Ali. It’s a role perfectly suited to her strengths-vulnerability and hidden courage-and few young actresses, with the exception of Jennifer Lawrence, can hold a close-up like Stewart.»
- ↑ Jessica Herndon (2014-01-18)։ «Sundance premiere 'Camp X-Ray' uncovers prison life at Guantanamo Bay»։ Ottawa Citizen։ Արխիվացված օրիգինալից 2014-01-19-ին։ Վերցված է 2014-01-19։ «Sattler originally intended Stewart's role for a male, but he shifted to a female lead because he felt it created more conflict between (Amy and Ali. "And Muslims' extremist relationship toward women also complicated (the story)," he said. "So I clicked into that."»
- ↑ «Camp X-Ray (2014)»։ Rotten Tomatoes։ Flixster։ Վերցված է հունվարի 22, 2014
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Camp X-Ray - Box Office
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: