Փայման Մաադի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փայման Մաադի
Payman maadi.jpg
Ծնվել էհունիսի 30, 1970(1970-06-30) (49 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունIslamic Azad University of Karaj? և Իսլամական Ազադ համալսարան
ՔաղաքացիությունFlag of Iran.svg Իրան
Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունսցենարիստ, կինոռեժիսոր, դերասան և հագուստի ձևավորող

Փայման Մաադի, հայտնի է նաև որպես Փեյման Մոադի (պարս․՝ پیمان مَعادی), իրանական ծագմամբ ամերիկացի դերասան, սցենարիստ և ռեժիսոր։ Առավել հայտնի է «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» և ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Էլիի մասին» ֆիլմերում մարմնավորած կերպարների համար։ Մորգան Ֆրիմանի հետ միասին նկարահանվել է «Վերջին ասպետները» ֆիլմում։ Նկարահանվել է նաև «Ճամբար «Իքս Ռեյ»» անկախ դրամատիկ ֆիլմում[1][2]։ «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» ֆիլմում մարմնավորած դերի համար՝ 2011 թվականին արժանացել է «Արծաթե արջ տարվա լավագույն դերասանի համար» մրցանակի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաադին իր կինոկարիերան սկսել է որպես սցենարիստ։ 2000 թվականին գրել է «Կարապի երգը» ֆիլմի սցենարը։ Ավելի ուշ, նա սցենարներ է գրել իրանական մի շարք ֆիլմերի համար։ Իր դերասանական կարիերան սկսել է 2009 թվականին, երբ նկարահանվել է Ասղար Ֆարհադիի «Էլիի մասին» ֆիլմում։ Ավելի ուշ, նկարահանվել է նույն ռեժիսորի «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» ֆիլմում, որը մեծ քննադատության է արժանացել մուսուլմանական հասարակությունում։

Երկու տարի անց, Բեռլինի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Տարվա լավագույն դերասան» մրցանակին՝ Ասղար Ֆարհադիի «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» ֆիլմում Նադերի դերը մարմնավորելու համար (2011)[3]։ Նկարահանվել է «Ճամբար «Իքս Ռեյ»» անկախ դրամա ֆիլմում, որը ցուցադրվել է 2014 թվականի Սանդենս կինոփառատոնի ժամանակ, իսկ մեծ էկրանին թողարկվել 2014 թվականի հոկտեմբերի 17-ին։ Մաադին նկարահանվել է նաև HBO հեռուստաընկերության «Մի անգամ գիշերը» հեռուստասերիալում[4][5]։ 2014 թվականին եղել է Շանհայի 17-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դերակատարում Ծանոթագրություններ
Ռեժիսոր Սցենարիստ Դերասան Role
2000 Կարապի երգ Ոչ Այո Ոչ Սայեդ Ասադիի հետ միասին
2002 Ծարավ Ոչ Այո Ոչ Հագուստի դիզայներ
2004 Կոմա Ոչ Այո Ոչ
2006 Սեթարեհ սրճարան Ոչ Այո Ոչ
2006 Հարսանեկան ընթրիք Ոչ Այո Ոչ Ռեժիսորի խորհրդական
2007 Շրթներկ Այո Այո Ոչ Կարճամետրաժ ֆիլմ
2009 Էլիի մասին Ոչ Ոչ Այո Փայման Աշղար Ֆարհադիի հետ միասին
2011 Սուգ Ոչ Ոչ Այո Պատվավոր մասնակցություն
2011 Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը Ոչ Ոչ Այո Նադեր
2013 Սոճու ձյունը Այո Այո Ոչ
2014 Ճամբար «Իքս Ռեյ» Ոչ Ոչ Այո Ալի Ամիր
2014 Մելբուռն Ոչ Ոչ Այո Ամիր
2014 Պատմվածքներ Ոչ Ոչ Այո Տաքսու վարորդ
2015 Վերջին ասպետները Ոչ Ոչ Այո Կայսր Մորգան Ֆրիմանի հետ միասին
2016 13 ժամ․ Բենգազիի գաղտնի զինվորները Ոչ Ոչ Այո Ամահլ
2016 Կյանք և օր Ոչ Ոչ Այո Մորտեզա
2016 Մի անգամ գիշերը Ոչ Ոչ Այո Սալիմ Խան, Նասիրի հայրը
2016 Լուսամուտի ձիեր Ոչ Ոչ Այո Փայման Ձայնակցում
2019 6,5 մետր բարձրության վրա Ոչ Ոչ Այո Սամադ
2019 Վեց ֆուտ գետնի տակ Ոչ Ոչ Այո

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Նոմինացված ֆիլմ Արդյունք
2011 Ասիա-խաղաղօվկիանոսյան ֆիլմերի մրցանակաբաշխություն Լավագույն դերասան Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը Առաջադրված
Գյուղական ձայների կինոքվեարկություն Լավագույն դերասան Առաջադրված
Կինոմոլների միջազգային համայնքի մրցանակաբաշխություն Լավագույն դերասան Հաղթանակ
Բեռլինի կինոփառատոն Արծաթե արջ լավագույն դերասանի համար Հաղթանակ
2013 Ֆաջր միջազգային կինոփառատոն Հանդիսատեսի նախընտրած լավագույն ֆիլմ (Ջամալ Սադաթյանի հետ միասին) Սոճիների ձյունը Հաղթանակ
2013 Ֆաջր միջազգային կինոփառատոն Լավագույն ռեժիսոր Առաջադրված
2014 Վեզուլի միջազգային կինոփառատոն Ոսկե անիվ Առաջադրված
Էրբիլի միջազգային կինոփառատոն Լավագույն ռեժիսոր Հաղթանակ
2016 Ֆաջր միջազգային կինոփառատոն Բյուրեղապակե փյունիկ լավագույն դերասանի համար Կյանքը և օրը Առաջադրված
Կինոյի տուն Լավագույն դերասան Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Soureh Cinema
  2. Scott J. Davis (22 March 2015)։ «Blu-ray details for Camp X-Ray starring Kristen Stewart»։ Flickering Myth։ Վերցված է 2016-01-04 
  3. Biography
  4. sundance.org Archived 2013-12-13 at Archive.is
  5. Festival

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]