Ղազախստանի գեղարվեստի ազգային ակադեմիա
Ղազախստանի գեղարվեստի ազգային ակադեմիա բաշկիրերեն՝ Т. К. Жургенов исемендәге Ҡаҙаҡ дәүләт милли сәнғәт академияһы | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1978 |
Երկիր | Ղազախստան և ԽՍՀՄ |
Տեղագրություն | Ալմաթի |
Կայք | kaznai.kz |
Ղազախստան, ԽՍՀՄ դեռ չունի տեղորոշման քարտեզներ. | |
National Academy of Arts building (former House of Government) Վիքիպահեստում |
Թ. Կ. Ժուրգենովի անվան Ղազախստանի գեղարվեստի ազգային ակադեմիա (ղազ.՝ Т. Қ. Жүргенов атындағы Қазақ ұлттық өнер академиясы), բարձրագույն ուսումնական հաստատություն Ալմա Աթայում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակադեմիան ունի իր նախապատմությունը` սկսած 1955 թվականից, երբ Ղազախական ԽՍՀ ժողովրդական արտիստ Ա. Տ. Տոկպանովը բացել է Ալմա Աթայի Կուրմանգազի անվան պետական կոնսերվատորիայի թատերական ֆակուլտետը, որի բազայի հիման վրա 1977 թվականին ստեղծվել է Ալմա Աթայի թատերական-գեղարվեստական ինստիտուտը։ 1978 թվականին իրականացվել է ուսանողների առաջին ընդունելությունը թատերական և գեղարվեստական ֆակուլտետներում[1]։
1982-1983 ուսումնական տարում ինստիտուտում սովորել է 490 ուսանող, աշխատել է 95 դասախոս, այդ թվում` 5 պրոֆեսոր և գիտությունների դոկտոր, 7 դոցենտ և գիտությունների թեկնածու[2]։
1989 թվականի հունվարի 28-ին ինստիտուտին շնորհվել Է Ղազախստանի լուսավորության առաջին ժողովրդական կոմիսարի` Թեմիրբեկ Ժուրգենովի անունը, որը մեծ ներդրում է ունեցել հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում[1]։
1993 թվականին բուհը վերակազմավորվել է որպես Ղազախստանի Թ. Կ. Ժուրգենովի անվան թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, կազմակերպվել է «Կինոյի և հեռուստատեսության» ֆակուլտետը։ 1994 թվականի հունիսի 22-ին հիմնադրվել է Թ. Կ. Ժուրգենովի անվան պարարվեստի բարձրագույն դպրոցը, որը հետագայում վերակազմավորվել է պարարվեստի ֆակուլտետի[1]։
2000 թվականին Թ. Ժուրգենովի անվան թատրոնի և կինոյի ղազախական պետական ինստիտուտի և Ղազախստանի գեղարվեստի պետական ակադեմիայի միաձուլման ճանապարհով ստեղծվել է Թ. Կ. Ժուրգենովի անվան Ղազախստանի գեղարվեստի պետական ակադեմիան[1]։
2001 թվականի հուլիսի 5-ին Ղազախստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ակադեմիային շնորհվել է ազգային բուհի հատուկ կարգավիճակ[3]։ Ակադեմիայի գլխավոր ուսումնական մասնաշենքը գտնվում է Ղազախստանի ԽՍՀ Ժողկոմխորհի նախկին շենքում (ճարտարապետ Մ. Յա. Գինզբուրգ (1927-1930))։
Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թատերական արվեստ
- Երաժշտական արվեստ
- Պարարվեստ
- Կինո, հեռուստատեսություն և արվեստագիտություն
- Էստրադային արվեստ
- Գեղանկարչություն, քանդակագործություն, դիզայն և դեկորատիվ արվեստ
Ռեկտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1975—1985. Գ. Ա. Ջանիսբաևա
- 1987—1989. Աման Կուլբաև
- 1989—1991. Սիգայ Աշիրբեկ
- 1991—1994. Էսմուխան Օբաև[4]
- 1994—2000. Ու. Շ. Իբրահիմով
- 2000—2008. Տ. Ա. Կիշկաշբաև
- 2008—2014. Արիստանբեկ Մուհամեդիուլի
- 2014—2018. Բիբիգուլ Նուսիպժանովա
- 2018—2019. Ասխատ Մայեմիրով
- 2019-ից առ այսօր` Ական Աբդուալիև
Ակադեմիայի շենք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ղազախական ԽՍՀ մայրաքաղաքը Կզըլ-Օրդայից Ալմա Աթա տեղափոխելուց հետո անհրաժեշտություն է առաջացել պետական հաստատությունների համար նոր վարչական կենտրոն կառուցելու։ Դրա համար 1927-1931 թվականներին իրականացվել է Ղազախական ԽՍՀ Կառավարության համար շենքի շինարարությունը (մերօրյա հասցե` Բոգենբայ բատիրայի փող., 136): Նախագծի հեղինակներն են Մ. Գինզբուրգը և Ֆ.Միլինիսը, ինժեներ` Վ. Օռլովսկի։ Շենքի նախագիծը դարձել է Մոսկովյան ճարտարապետական ընկերության համամիութենական մրցույթի հաղթող։
Շենքում աշխատել է հայտնի խորհրդային գործիչ Լ. Ե. Միրզոյանը` Ղազախստանի կոմկուսի առաջին քարտուղարը[5]։
1941 թվականին իրականացվել է ճարտարապետներ Բ. Դերգաչովի, Գ. Կուշնարենկոյի և ինժեներ Ն. Օրազմիբետովի նախագծով շենքի վերակառուցում, որի արդյունքում կառուցվել են թևերը և փոխարինվել է տանիքը[6]։
Կառավարության նոր շենքի կառուցումից հետո 1958 թվականին կառույցը փոխանցվել է Ղազախստանի Ս. Մ. Կիրովի անվան պետական համալսարանին։ Այդ ընթացքում ուսումնական մասնաշենքի նախասրահում էր գտնվում Կիրովի հուշարձանը։
1982 թվականին շենքում տեղակայվել է թատերական-գեղարվեստական ինստիտուտը, որը հետագայում ստացել է նոր անվանում` Ժուրգենովի անվան թատրոնի և կինոյի Ալմաթիի ինստիտուտ[5]։
Այս պահին շենքում տեղակայված է Ժուրգենովի անվան Ղազախստանի գեղարվեստի ազգային ակադեմիան։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շենքը կառուցվել է կոնստրուկտիվիզմի ոճով։ Ճարտարապետա-տարածական կոմպոզիցիան կառուցված է ապակեպատ և խոր հարթությունների ու ծավալների կոնտրաստային համադրության վրա։ Շենքի կարկասը մոնոլիտ-երկաթբետոն է` փափուկ եղեգնասալե լցոնմամբ, որն Ալմաթիում հասարակական շենքերի կառուցման պրակտիկայում առաջին անգամ է կիրառվել[5]։
2002 թվականին շենքի առջև կանգնեցվել է Թեմիրբեկ Ժուրգենովի հուշարձանը։ Հուշարձանի քանդակագործը Ե. Ա. Սերգեբաևն է։
Հուշարձանի կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
1979 թվականի ապրիլի 4-ին ընդունվել է Ալմա Աթայի ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհրդի թիվ 139 գործադիր կոմիտեի որոշումը «Ալմա Աթայի քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը հաստատելու մասին», որում նշված էր Ղազախստանի Կիրովի անվան պետական համալսարանի ուսումնական մասնաշենքը[7]։ Որոշմամբ նախատեսվում էր ձևակերպել պահպանության պարտավորություն և մշակել հուշարձանների վերականգնման նախագծեր։
1982 թվականի հունվարի 26-ին շենքը ներառվել է Ղազախական ԽՍՀ հանրապետական նշանակության պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «ИСТОРИЯ КАЗНАИ ИМЕНИ Т.К. ЖУРГЕНОВА». «КАЗНАИ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
- ↑ М. К. Козыбаев и др. Алма-Ата. Энциклопедия. — Алма-Ата: Гл. ред. Казахской Советской энциклопедии, 1983. — 608 с. — 60 000 экз.
- ↑ Указ Президента Республики Казахстан от 5 июля 2001 года N 648 «О предоставлении особого статуса отдельным государственным высшим учебным заведениям»
- ↑ «Энциклопедия Алматы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Достопримечательности г. Алматы. Дом правительства Казахской ССР». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Энциклопедия Алматы. Казахская национальная академия искусств
- ↑ Решение Исполнительного комитета Алма-Атинского городского Совета народных депутатов от 4 апреля 1979 года № 139 «Об утверждении списка памятников истории и культуры города Алма-Аты»
- ↑ «Постановление Совета Министров Казахской ССР от 26 января 1982 года № 38 «О памятниках истории и культуры Казахской ССР республиканского значения»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղազախստանի գեղարվեստի ազգային ակադեմիա» հոդվածին։ |
|