Ձյունե քանդակների սիբիրյան փառատոն
Ձյունե քանդակների սիբիրյան փառատոն | |
---|---|
![]() | |
Տեսակ | փառատոն |
Երկիր | ![]() |
![]() |
Ձյունե քանդակների սիբիրյան փառատոն (ռուս.՝ Сибирский фестиваль снежной скульптуры), միջազգային[1][2][3] ստեղծագործական մրցույթ, որն ամեն տարի անցկացվում է Նովոսիբիրսկում (Ռուսաստան)։ Ամեն ձմեռ (սկսած 2000 թվականի դեկտեմբերից) այնտեղ հավաքվում են պրոֆեսիոնալ քանդակագործներ ու նկարիչներ Ռուսաստանի տարբեր քաղաքներից, արտասահմանյան երկրներից։
Փառատոնի ակունքներ և կազմակերպում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործական տոնակատարության անցկացման գաղափարը ծագել է Նովոսիբիրսկի քույր քաղաքում՝ Սապորոյում անցկացվող ձյան փառատոնի ազդեցությամբ։ Նովոսիբիրսկում փառատոնի կազմակերպման նախաձեռնողները, ըստ արվեստագետ Վ. Նազանսկու, եղել են ճարտարապետ Ալեքսանդր Բուլավինն ու քանդակագործ Ալեքսանդր (Սանդու) Բորտնիկը, որի թիմն զբաղեցրել էր երրորդ տեղը Սապորոյի ձյան փառատոնում 2000 թվականի փետրվարին[4][5][6]։ Փառատոնի հիմնադիրներն են Նովոսիբիրսկի քաղաքապետարանը, Կենտրոնական շրջանի վարչությունն ու «Артель» ստեղծագործական հասարակական կազմակերպությունը։ Ձյունե կոմպոզիցիաները պատրաստվում են Նովոսիբիրսկի կենտրոնում՝ Պերվոմայսկի պուրակում՝ Երկրագիտական թանգարանից ու քաղաքապետարանի շենքից ոչ հեռու։ Փառատոնւ անցկացման ու աշխատանքների հետագա ցուցադրման ողջ ընթացքում (սովորաբար հունվարի 8-31-ը) պուրակում շուրջօրյա հսկում են ոստիկանության աշխատակիցները, որոնք պահպանում են քանդակներն ու ապահովում կարգի պահպանումը։ Աշխատանքների ընթացքում ոչ հեռու հերթապահում են բժիշկները[7]։ Բաց երկնքի տակ ստեղծված արվետի արտասովոր գործերը հնարավոր է տեսնել մեկ ամսվա ընթացքում, իսկ երբեմն էլ ավելի երկար՝ կախված եղանակային պայմաններից։
Առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին փառատոնն անցկկացվել է 2000 թվականի դեկտեմբերի 22-25-ը[5]։ Սակայն հետագայում ավանդույթ է դարձել քանդակներն ստեղծել ամանորյա արձակուրդի վերջին օրերին (որպես կանոն՝ հունվարի 8-11-ը)։ Նկարիչներին հատկացվում է մաքուր մամլված ձյան աղյուս (պատանիներին՝ 1,5 մետր) 3 մետր բարձրությամբ, սարքավորումներ ու գործիքներ։ 2009 թվականից ձյունե քանդակներից բացի պատրաստվում են նաև սառցե քանդակներ[8]։ Ըստ մրցույթի կանոնների՝ բոլոր քանդակները պատրաստվում են միայն չներկված ձյունից կամ սառույցից, առանց էլեկտրական լուսավորման կամ այլ նյութերից պատրաստված ներքին ու արտաքին հենարանների։ Աշխատանքի ընթացքում չի թույլատրվում օգտագործել էլեկտրական գործիքներ[9]։ Որպես կանոն՝ մրցույթի արդյունքներն ամփոփվում են հունվարի 12-ին։ Գնահատվում է ինքնատիպությունը, արտահայտչականությունն ու աշխատանքների կատարման տեխնիկական կողմը[10]։ Ժյուրիի կազմում ընդգրկվում են պրոֆեսիոնալ ճարտարապետներ, քանդակագործներ, արվեստագետներ[2][3]։ Առաջինից երրորդ տեղն զբաղեցրած մասնակիցներն ստանում են փառատոնի ոսկե, արծաթե ու բրոնզե մրցանակներ[11]։ Աշխատանքներից մեկի հեղինակին տրվում է Նովոսիբիրսկի քաղաքապետի մրցանակ՝ փառատոնի խորհրդանիշը, որ ձուլված է բրոնզից. այն հիշեցնում է գայիսոն, որի գլխին ձյունե անիվ գլորող արջուկի քանդակ է (շնորհվում է 2004 թվականից)[12][13]։ Դրանից բացի սահմանվել է նաև մոսկվացի քանդակագործ, Մոսկվայի պետական գեղարվեստա-արդյունաբերական ակադեմիայի շրջանավարտ Նիկոլայ Պոլուկարովի (1954-2005) անվան մրցանակ, որը եղել է Ռուսաստանի քանդակագործների ««Единение» ոչ առևտրային հիմնադրամի հիմնադիրներից մեկը, Պերմի սառցե քանդակագործության հիմնադիրներից մեկը[14], որի ստեղծագործությունները բազմից ներկայացվել են Ձյունե քանդակների սիբիրյան փառատոնում[15]։ Փառատոնի բոլոր մասնակիցներին տրվում են հուշամեդալներ և փառատոնի դիպլոմներ[3][16]։ Փառատոնը լուսաբանվում է «Вечерний Новосибирск» թերթի, Սիբիր տարածաշրջանի տպագիր ու էլեկտրոնային այլ լրատվամիջոցների կողմից։ Նովոսիբիրսկում ներկայացված ձյունե քանդակների հեղինակները ոչ միայն ռուսներ են, այլև արտասահման տարբեր երկրներից եկած քանդակագործներ (Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Բուլղարիա, Գերմանիա, Իտալիա, Չինաստան, Ռումինիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Ճապոնիա)[1][2][17]։ Փառատոնի շրջանակներում անցկացվում են երկու անկախ մրցույթներ՝ մեկը պրոֆեսիոնալ քանդակագործների ու նկարիչների, մյուսը՝ մանկական ստեղծագործական խմբերի միջև։
Հաղթողներ և մրցանակակիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսկե, արծաթե ու բրոզե մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | Ծան. |
---|---|---|---|---|
2000 | ![]() |
![]() |
![]() |
[18][5][19] |
2002 | ![]() |
![]() |
![]() |
[4] |
2003 | ![]() |
![]() |
![]() |
[20] |
2004 | ![]() |
![]() |
![]() |
[21][22][23] |
2005 | ![]() |
![]() |
![]() |
[24][25] |
2006 | ![]() |
![]() |
![]() |
[17][26] |
2007 | ![]() |
![]() |
![]() |
[22][27][28] |
2008 | ![]() |
![]() |
![]() |
[3][29] |
2009 | ![]() |
![]() |
![]() |
[8][9] |
2010 | ![]() |
![]() |
![]() |
[30] |
2011 | ![]() |
![]() |
![]() |
[10][31] |
2012 | ![]() |
![]() |
![]() |
[32] |
Նովոսիբիրսկի քաղաքապետի և Նիկոլայ Պոլուկարովի հիշատակի մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Նովոսիբիրսկի քաղաքապետի մրցանակ | Նիկոլայ Պոլուկարովի հիշատակի մրցանակ | Ծան. |
---|---|---|---|
2004 | ![]() |
[22][23] | |
2005 | ![]() |
[33] | |
2006 | ![]() |
[16][17] | |
2007 | ![]() |
[27][34] | |
2008 | ![]() |
![]() |
[3] |
2009 | ![]() |
![]() |
[9] |
2010 | ![]() |
![]() |
[30][35] |
2011 | ![]() |
[10][31] | |
2012 | ![]() |
[32] |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ձյունե քանդակների սիբիրյան փառատոն-2007
-
Ձյունե առյուծ (հեղինակները՝ Սանկտ Պետերբուրգից), Քաղաքապետի մրցանակ, 2007
-
Ձյունե բու (հեղինակները՝ Նովոսիբիրսկից), ոսկե մրցանակ, 2007
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Эксперт-Сибирь, 2005
- ↑ 2,0 2,1 2,2 ИА REGNUM, 2006
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Калмыкова, 2008
- ↑ 4,0 4,1 Назанский, 2003
- ↑ 5,0 5,1 5,2 Скульптурам - снег... // Эпиграф (еженедельная экономическая газета). — 2001 (3 февраля). — № 4 (304). Архивировано из первоисточника 8 Մարտի 2016.
- ↑ Бортник А. (подгот. текста С. Данилов) (2006 թ․ փետրվարի 18). «Поездка в Саппоро, которую не забыть». Вечерний Новосибирск, № 31, с. 13. vn.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
- ↑ РИА — «Новости» — Сибирь, 2009
- ↑ 8,0 8,1 Кошелева, 2009
- ↑ 9,0 9,1 9,2 РИА Новости, 2009
- ↑ 10,0 10,1 10,2 ««Снежная королева» завоевала главный приз фестиваля снежных скульптур, 2011 (официальный сайт г. Новосибирска)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Призы и дипломы традиционного Сибирского фестиваля снежной скульптуры (фото)
- ↑ В Первомайском сквере появятся скульптуры из снега, 2004 (официальный сайт г. Новосибирска)(չաշխատող հղում)
- ↑ Приз мэра Новосибирска (фото)
- ↑ Памяти скульптора (некоммерческий Фонд скульпторов России «Единение»)(չաշխատող հղում)
- ↑ Горбачёв Ю. Зимние забавы: Очарованные снежной сказкой // Ведомости Законодательного собрания Новосибирской области. — 2003 (22 января). — № 620.
- ↑ 16,0 16,1 "Летящие влюбленные" завоевали Кубок мэрии // Вечерний Новосибирск. — 2006 (13 января). — № 5. — С. 2.
- ↑ 17,0 17,1 17,2 Итоги VI Сибирского фестиваля снежной скульптуры — официальный сайт г. Новосибирска(չաշխատող հղում)
- ↑ «Вечерний Новосибирск», 2000
- ↑ «Музей города Новосибирска, история города, хроники 1981-2000». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Снег растает, а красоту мы запомним // Вечерний Новосибирск. — 2003 (16 января).
- ↑ Сибирский фестиваль снежной скульптуры, Новосибирск, 2004 (фото)
- ↑ 22,0 22,1 22,2 «Выставки, фестивали, фотографии Новосибирска (Фотон)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ 23,0 23,1 Подведены итоги IV Сибирского фестиваля снежной скульптуры, 2004 (официальный сайт г. Новосибирска)(չաշխատող հղում)
- ↑ Желтую подводную лодку может победить только солнце // Вечерний Новосибирск. — 2005 (12 января).
- ↑ Снежное искусство. В Новосибирске завершился пятый Сибирский фестиваль снежной скульптуры, 2005 (Эксперт-Сибирь)
- ↑ «Новосибирский фестиваль снежной скульптуры завершен, скульптуры остались (ProtoART - мониторинг новостей, источник: АНН)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ 27,0 27,1 Слугина, 2007
- ↑ Новосибирцы победили в Сибирском фестивале снежной скульптуры, 2007 (newslab.ru)
- ↑ «Купцы-продавцы взяли первое место, 2008 (новосибирский портал Электронный город, источник - "Русское радио")». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ 30,0 30,1 Сафронова, Брыкова, 2010
- ↑ 31,0 31,1 ЕП Алтая, 2011
- ↑ 32,0 32,1 НГС.Новости, 2012
- ↑ Голиков Ю. Снежные творения взяты под охрану, 2005 (nnews.ru)
- ↑ Скульптуре «Сова» – первое место в фестивале снежной скульптуры, 2007 (официальный сайт г. Новосибирска)(չաշխատող հղում)
- ↑ «Подведены итоги X Сибирского фестиваля снежной скульптуры (фотоотчёт, chudni.ru)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ձյունե քանդակների I սիբիրյան փառատոն, 2000
- «Радостное ожидание пряталось внутри снежного куба». Вечерний Новосибирск. Vn.ru. 2000 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
- Ձյունե քանդակների II սիբիրյան փառատոն, 2002
- Назанский В. (2003 թ․ փետրվարի 20). «Второй Сибирский фестиваль снежной скульптуры». ЛИterra: archive.org. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
- Ձյունե քանդակների III սիբիրյան փառատոն, 2003
- «Фестиваль снежной скульптуры проходит в Новосибирске». 1tv.ru — Первый канал (видео). 2003 թ․ հունվարի 17. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
- Ձյունե քանդակների V սիբիրյան փառատոն, 2005
- «Снежное искусство. В Новосибирске завершился пятый Сибирский фестиваль снежной скульптуры». Gorn.ru — Сибирский фестиваль снежной скульптуры получил статус международного. 2005. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
- Ձյունե քանդակների VI սիբիրյան փառատոն, 2006
- «В Новосибирске стартовал VI Сибирский фестиваль снежной скульптуры». Regnum.ru — Об открытии, порядке проведения, составе участников и жюри VI Сибирского фестиваля снежной скульптуры. 2006 թ․ հունվարի 9. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
- Ձյունե քանդակների VII սիբիրյան փառատոն, 2007
- Слугина И. — Статья об итогах фестиваля и фотографии (2007 թ․ հունվարի 15). «Снежный фестиваль в Первомайском сквере». Academ.info. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
- Ձյունե քանդակների VIII սիբիրյան փառատոն, 2008
- «Команда из Бийска завоевала I место на VIII Международном Сибирском фестивале снежной скульптуры». Gorod54.ru. 2008. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
- Калмыкова Н. — Пресс-релиз мэрии Новосибирска: публикация ошибочно датирована не 2008 г., а 2007 г. (2008 թ․ հունվարի 14). ««Соколиная охота» получила приз мэра Новосибирска». Ngs.ru. Արխիվացված է օրիգինալից (RTF) 2014 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն)
- Ձյունե քանդակների IX սիբիրյան փառատոն, 2009
- «Фестиваль снежной скульптуры открывается в Новосибирске». РИА «Новости» — Сибирь. Rian.ru. 2009 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.;
- «Названы победители Сибирского фестиваля снежной скульптуры». Sibnet.ru — Источник: РИА Новости. 2009 թ․ հունվարի 13. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.:
- Кошелева М. (2009). ««Золото» фестиваля снежных скульптур отправилось в Томск». Новосибирская Метро-газета, № 1 (451). metronsk.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.;
- Лукьяненко Ю. — Статья с фотографиями (2009 թ․ հունվարի 13). «Другая жизнь снега и льда». Academ.info. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.;
- Видео, 2009 Արխիվացված 2014-01-01 Wayback Machine
- Ձյունե քանդակների X սիբիրյան փառատոն, 2010
- Сафронова Е., Брыкова Е. (2010 թ․ հունվարի 14). «Фестиваль снежных форм (фоторепортаж)». Ngs.ru. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
- Ձյունե քանդակների XI սիբիրյան փառատոն, 2011
- «Сибирский фестиваль снежной скульптуры 2011». Epaltay.ru — Сообщение об итогах фестиваля на форуме Единого портала Алтая. 2011 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
- Видеоинтервью авторов скульптур — Академ ТВ Արխիվացված 2014-01-01 Wayback Machine;
- Тарновский А. — Фоторепортаж и слайд-шоу (2011). «Снежная скульптура–2011». Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
- Ձյունե քանդակների XII սիբիրյան փառատոն, 2012
- Финикова М. — Фоторепортаж новосибирского блогера (2012 թ․ հունվարի 12). «Сибирский фестиваль снежной скульптуры (Новосибирск) — самые красивые композиции». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
- «На фестивале снежной скульптуры победила «Русь богатырская» (фото)». Ngs.ru — Заметка об итогах фестиваля. 2012 թ․ հունվարի 12. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.;
- Барабошина В., Соколов С., Золотова А. (2012 թ․ հունվարի 18). «Фоторепортаж с места событий». Ngs.ru. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link); - Поповский Д. — Фотографии (2012 թ․ հունվարի 21). «Новосибирск. XII Сибирский фестиваль снежной скульптуры». Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
- Ձյունե քանդակների XIII սիբիրյան փառատոն, 2013
- «Названы имена победителей фестиваля снежной скульптуры». Nios.ru. 2013. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
- Ձյունե քանդակների XIV սիբիրյան փառատոն, 2014
- Груя А. (2014 թ․ հունվարի 17). «XIV Сибирский фестиваль снежной скульптуры». sibka.ru. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
- Макеев А. (2014 թ․ հունվարի 22). «XIV сибирский фестиваль снежной скульптуры, Новосибирск 2014». makal47.ru. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
- Ձյունե քանդակների XV սիբիրյան փառատոն, 2015
- Курсков Е. (2015 թ․ հունվարի 12). «В Новосибирске определили победителей фестиваля снежной скульптуры». tass.ru. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.