Ձմեռային հեքիաթ (մուլտֆիլմ, 1945)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձմեռային հեքիաթ
Տեսակկարճամետրաժ ֆիլմ
Ժանրֆիլմ-հեքիաթ և մուլտֆիլմ
ԿերպարներՁմեռ Պապ, Ձյունանուշ և ձնեմարդ
ՌեժիսորԻվան Իվանով-Վանո
ՍցենարիստԻվան Իվանով-Վանո և Եվգենի Շվարց
Բեմադրող նկարիչԱնատոլի Սազոնով և Եվգենի Միգունով
ԵրաժշտությունՅուրի Նիկոլսկի
ՕպերատորՆիկոլայ Վոինով և Ելենա Պետրովա
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն670 վայրկյան
Թվական1945

«Ձմեռային հեքիաթ» (ռուս.՝ «Зимняя сказка»), խորհրդային երաժշտական, նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, ամանորյա հեքիաթ այն մասին, թե ինչպես են անտառի գազանները որոշում դիմավորել Նոր տարին[1] Ձմեռ պապի հետ[2]։ Թողարկվել է 1945 թվականին։ Խորհրդային վերջին մուլտֆիլմն է, որ նկարահանվել է եռագույն մեթոդով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրա է հասնում դաժան ձմեռը, և շուտով կգա Նոր տարին։ Անտառի գազանները հավաքվում են, որպեսզի դիմավորեն նրան։ Այդ հարցում նրանց օգնում են Ձմեռ պապը, Ձյունանուշն ու Ձնեմարդը։

Մուլտֆիլմն ամանորյա հեքիաթ է տոնածառի շուրջը տեղի ունեցող երաժշտական տեսարաններով, պարերով ու երգերով։ Մուլտֆիլմում հնչում է Պյոտր Չայկովսկու երաժշտությունը։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը վերականգնվել է 2012 թվականին Ռուսաստանի Պետֆիլմֆոնդի կողմից։

Վերականգնման վրա աշխատել են՝

  • Վլադիմիր Կոտովսկի — նեգատիվի սկանավորում,
  • Նիկոլայ Մայորով — պատկերի վերականգնում կադր առ կադր։

2013 թվականի հունվարի 28-ին փետրվարի 2-ը Պետֆիլմֆոնդում անցկացվել է Արխիվային կինոյի «Սպիտակ սյուներ» XVII փառատոնը, որի ծրագրում ցուցադրվել է Իվան Իվանով-Վանոյի վերականգնված «Ձմեռային հեքիաթը»[3]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի տասնամյակների ընթացքում Իվանով-Վանոն անխոնջ մշակում է ռուսական հեքիաթի հրաշալի, փայլուն ու անսպառ նստվածքաշերտը։ Հեքիաթներ ժողովրդական և հեքիաթներ գրական, որոնք ոգով մոտ են ժողովրդականին... «Դուրանդայ թագավորի մասին հեքիաթում» մենք կարծես գտնում ենք ռուսական թեմայի Իվանով-Վանոյի նախերգը։ Մի թեմա, որն այս կամ այն կերպ չի շրջանցում նրա ֆիլմերի մեծ մասը։ Այն հնչում է կարճ «Ձմեռային հեքիաթում» որպես բանաստեղծական ֆանտազիա, որ հյուսված է ձյունից ու սուրբծննդյան անտառիի պարզ հրաշքներից, հարմարեցված Պ․ Չայկովսկու երաժշտությանը, այն փայլազարդերի պես փայլում է «Կուզիկ-Քուռկիկում», որն հաղթականորեն անցավ ողջ աշխարհը, այս կամ այն չափով արտացոլվում է «Սագեր-կարապներում», «Մեռյալ թագուհու և յոթ դյուցազունների մասին հեքիաթում», «Ձյունանուշիկում» և «Տասներկու ամիսներում»...

— Ն. Աբրամովա[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Георгий Бородин. «Новогодняя анимация». Аниматор.ру.
  2. Георгий Бородин. Образ Деда Мороза в российской анимации октябрь 2007
  3. Фестиваль «Белые столбы» 2.02.2013
  4. Абрамова Н. Иван Иванов-Вано(չաշխատող հղում) Мастера советской мультипликации. М., 1972

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]