Jump to content

Ձեռնարկության եկամուտների և ծախսերի հաշվեկշիռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձեռնարկության եկամուտների և ծախսերի հաշվեկշիռ, ձեռնարկության ֆինանսական պլան, որը դրամական ձևով արտահայտում է տնտեսական և ֆինանսական գործունեության արդյունքները, բյուջե կատարվող վճարումների և բյուջեից հատկացումևերի չափը, տեխարդ-ֆինպլանի եզրափակիչ մասը, որը համադրում և արժեքային արտահայտությամբ արտացոլում է նրա բոլոր բաժինների արդյունքները։

Հաշվեկշիռն ունի չորս բաժին։

  • Առաջինում (եկամուտներ և մուտքեր) ցույց են տրվում շրջանառության հարկը, շահույթը, ամորտիզացիոն հատկացումները, ձեռնարկության այլ եկամուտներն ու ռեսուրսները,
  • երկրորդում (ծախսեր և մասհանումներ)՝ հիմնական և շրջանառու ֆոնդերի ընդլայնմանն ուղղված ներդրումները, տնտեսական խթանման ֆոնդերին կատարվող մասհանումները, կապիտալ նորոգման, գիտահետազոտական կազմակերպությունների, մանկական նախադպրոցական հիմնարկների պահպանման, գործառնությունների ծախսերը։
  • Հաշվեկշռի վարկային փոխհարաբերություններ բաժնում (երրորդ) արտացոլվում են. եկամուտների մասում՝ կենտրոնացված կապիտալ ներդրումներին ուղղվող երկարաժամկետ վարկերը, ծախսերի մասում՝ շահույթի ու սեփական այլ ռեսուրսների հաշվին կենտրոնացված կապիտալ ներդրումներին, նոր տեխնիկայի ներդրմանը և մյուս միջոցառումներին հատկացված վարկերի մարումը։
  • Բյուջեի հետ ձեռնարկության փոխհարաբերություններն արտահայտող հոդվածներն ամփոփվում են հաշվեկշռի չորրորդ բաժնում։ Դրա առաջին մասում ցույց են տրվում բյուջե կատարվող վճարումները (ֆոնդավճար, ռենտավճար, շահույթի ազատ մնացորդ, շրջանառության հարկ), երկրորդում՝ բյուջեից նպատակային հատկացումները (կենտրոնացված կապիտալ ներդրումներին, սեփական շրջանառու միջոցների հավելաճին, գիտահետազոտական, փորձարարական աշխատանքներին և այլն)։

Պետական բյուջեի հետ ձեռնարկության ֆինանսական փոխհարաբերությունների հետևանքը որոշվում է բյուջե կատարվող վճարումների և բյուջեից հատկացումների տարբերությամբ։ Այդ գումարը միշտ պետք է հավասարվի եկամուտների և ծախսերի տարբերությանը (հաշվի առնելով վարկային փոխհարաբերությունները), որով և ապահովվում է եկամուտների և ծախսերի հավասարակշռվածությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 697