Ֆինանսական հաշվառում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆինանսական հաշվառում, հաշվապահական հաշվառման բաղկացուցիչ մաս, կանոնների և ընթացակարգերի մի շարք՝ օրենսդրական ակտերի և ստանդարտների պահանջներին համապատասխան տեղեկատվության արտացոլման, մշակման և ներկայացման համար։ Հաշվառվում են ֆինանսական ռեսուրսների և դրամական միջոցների առկան ու շարժը, այսինքն վերաբերում է բիզնեսի հետ կապված ֆինանսական գործարքների ամփոփմանը, վերլուծությանը և հաշվետվություններին։ Ներառում է հանրային օգտագործման համար հասանելի ֆինանսական հաշվետվությունների պատրաստում[1]։ Նման տեղեկատվությունից օգտվում են բաժնետերերը, մատակարարները, բանկերը, ծառայողները, պետական մարմինները, բիզնեսի սեփականատերերը և այլ շահագրգիռ կողմերը՝ մարդիկ, ում այդ տեղեկատվությունն անհրաժեշտ է որոշումներ կայացնելու համար։

Ստանդարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսական հաշվառումը ղեկավարվում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հաշվապահական ստանդարտներով։ Հաշվապահական հաշվառման ընդհանուր ընդունված սկզբունքները (GAAP) ֆինանսական հաշվառման ուղեցույցների ստանդարտ համակարգ է, որն օգտագործվում է որևէ կոնկրետ իրավասության մեջ։ Այն ներառում է ստանդարտներ, համաձայնագրեր և կանոններ, որոնց հետևում են հաշվապահները՝ ֆինանսական հաշվետվությունների հաշվառման և ամփոփման, ինչպես նաև հաշվապահական հաշվետվության պատրաստման ժամանակ։

Մյուս կողմից, Ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտները (ՖՀՄՍ) հաշվապահական հաշվառման ստանդարտների մի ամբողջ շարք է, որտեղ նշված են, թե ինչպես պետք է ֆինանսական հաշվետվություններում ներկայացվեն գործարքների և այլ իրադարձությունների կոնկրետ տեսակները։ ՖՀՄՍ-ները հրապարակվում են Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (IASB) կողմից[2]։ Միջազգային ասպարեզում ՖՀՄՍ-ն տարածված դառնալուն համընթաց, ֆինանսական հաշվետվություններն ավելի ու ավելի են համաձայնեցվում համաշխարհային կազմակերպությունների միջև։

Ֆինանսական հաշվառման նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսական հաշվառումն օգտագործվում է կազմակերպության մեջ կամ ընկերության ամենօրյա գործունեության մեջ չներգրավված մարդկանց համար հաշվապահական տեղեկատվություն պատրաստելու համար, այն դեպքում, երբ կառավարչական հաշվառումը տրամադրում է հաշվապահական տեղեկատվություն՝ բիզնեսը կառավարելու գործում ղեկավարներին որոշումներ կայացնելուն օգնելու համար։

Ֆինանսական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները հաճախ օգտագործվում են որպես հոմանիշներ։

1. Ըստ Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների՝ ֆինանսական հաշվետվությունների նպատակն է.

Տրամադրել ֆինանսական տեղեկատվություն, որն օգտակար է առկա և պոտենցիալ ներդրողների, վարկատուների և այլ պարտատերերի համար հաշվետու կազմակերպությանը ռեսուրսներ տրամադրելու վերաբերյալ որոշումներ կայացնելու համար[3]։

2. Ըստ Եվրոպական հաշվապահական ասոցիացիայի.

Կապիտալի պահպանումը ֆինանսական հաշվետվությունների մրցակցային նպատակն է[4]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսական հաշվետվությունները պետք է համապատասխան որոշակի չափանիշների։ Ինչպիսիք են՝

հիմնական որակական բնութագրերը․

  • Համապատասխանություն կամ ռելևանտություն։ համապատասխանությունը ֆինանսական տեղեկատվությունն օգտագործողների որոշման վրա այդ տեղեկատվության ազդելու կարողությունն է։ Համապատասխանության բաղադրիչներն են կանխատեսելի արժեքը և հաստատված (կոնֆիրմացիոն) արժեքը։ Նյութականությունը համապատասխանության ենթաորակն է։ Տեղեկատվությունը համարվում է էական, եթե դրա բացթողումը կամ շեղումը կարող է ազդել օգտագործողների տնտեսական որոշումների վրա, որոնք ընդունվել են ֆինանսական հաշվետվությունների հիման վրա։
  • Ճշգրիտ նկարագրությունը։ գործարքների իրական հետևանքները պետք է պատշաճ կերպով հաշվառվեն և ներկայացվեն ֆինանսական հաշվետվություններում։ Բառերն ու թվերը պետք է համապատասխանեն գործարքի իրական վիճակին։ Ճշգրիտ ներկայացման բաղադրիչներն են ամբողջականությունը, չեզոքությունը և սխալներից զերծ լինելը։

բարձր որակական ցուցանիշները․

  • Ստուգելիություն: Ստուգելիությունը ենթադրում է կոնսենսուս ֆինանսական տեղեկատվության տարբեր բանիմաց և անկախ օգտագործողների միջև։ Նման տեղեկատվությունը պետք է ապահովված լինի օբյեկտիվության սկզբունքին հետևելու համար բավարար ապացույցներով։
  • Համադրելիություն։ Համադրելիությունը նույն ոլորտի կազմակերպությունների միջև հաշվապահական հաշվառման մեթոդների միասնական կիրառումն է։ Անհակասականության սկզբունքը համեմատելի է։ Անհակասականությունը կազմակերպության ներսում ժամանակի ընթացքում հաշվապահական հաշվառման միասնական կիրառումն է։
  • Հասկանալիություն. Հասկանալիությունը նշանակում է, որ հաշվապահական հաշվառման հաշվետվությունները պետք է հնարավորինս հստակ արտահայտվեն և պետք է հասկանալի լինեն նրանց կողմից, ում վերաբերում է տեղեկատվությունը։
  • Ժամանակայնություն։ Ժամանակին լինելը ենթադրում է, որ ֆինանսական տեղեկատվությունը պետք է ներկայացվի օգտագործողներին նախքան որոշում կայացնելը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Financial Accounting - Definition from KWHS»։ The Wharton School։ 28 February 2011։ Վերցված է 13 July 2018 
  2. «Who We Are - January 2015»։ IFRS.org։ IFRS Foundation։ Արխիվացված է օրիգինալից 1 May 2015-ին։ Վերցված է 28 April 2015 
  3. IFRS Conceptual Framework(2010) Par. OB2
  4. European Accounting Association, Response to Question 26, Comment Letter to the Discussion Paper regarding the Review of the Conceptual Framework, on Page 2 of comment letters, dated 2014-01-24 Archived 2014-07-29 at the Wayback Machine.