Ներքին աուդիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ներքին աուդիտ, կազմակերպության աշխատողների կողմից իրականացվող աուդիտ՝ վերահսկողություն։

Ներքին աուդիտի հասկացություն և պահանջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպությունը պետք է անցկացնի ներքին աուդիտներ պլանավորված ժամանակ, սահմանելու համար, որ որակի կառավարման համակարգը

  1. համապատասխանում է պլանավորված միջոցառումներին, սույն միջազգային ստանդարտի պահանջներին և կազմակերպության կողմից մշակված որակի կառավարման համակարգի նկատմամբ սահմանված պահանջներին,
  2. արդյունավետ ներդրված է և պահպանվում է աշխատանքային վիճակում։

Աուդիտների/ստուգումների/ ծրագիրը պետք է պլանավորվի՝ հաշվի առնելով աուդիտին ենթակա գործընթացների ու մասերի կարևորությունը և կարգավիճակը, ինչպես նաև նախկինում կատարված աուդիտների արդյունքները։ Աուդիտների չափանիշները, կիրառման ոլորտը, հաճախականությունը և մեթոդները պետք է սահմանված լինեն։ Աուդիտորների ընտրությունը և աուդիտի անցկացումը պետք է ապահովեն աուդիտի գործընթացի օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը։ Աուդիտորները չպետք է ստուգեն իրենց սեփական աշխատանքը։ Ամբողջ գործընթացը պետք է փաստաթղթավորվի, որպեսզի սահմանվեն պատասխանատվությունները և աուդիտների պլանավորման ու անցկացման նկատմամբ պահանջները, ինչպես նաև արդյունքների և նշումների մասին հաշվետվությունների պահանջները, որոնք պետք է գտնվեն աշխատանքային վիճակում։ Ղեկավարությունը, որը պատասխանատու է ստուգվող ոլորտներում/բաժիններում/ պետք է ապահովի, որ անհրաժեշտ ուղղումները և ուղղիչ գործողությունները ձեռնարկվեն առանց ավելորդ հետաձգման անհամապատասխանությունների և դրանց պատճառների վերացման նպատակով։ Հաջորդական գործողությունները պետք է ներառեն ձեռնարկված միջոցների ստուգումը և ստուգման արդյումքների մասին հաշվետվությունը։ Որակի աուդիտ – սիստեմատիկ և անկախ կազմակերպության որակի էքսպերտիզա/գնահատական/ Աուդիտի տեսակներն են՝

  1. գործընթացի,
  2. ապրանքների,
  3. ծառայությունների,
  4. որակի
  5. կառավարման։

Ներքին աուդիտն անցկացվում է կազմակերպության աշխատողների կողմից, որոնք անցել են համապատասխան վերապատրաստում և ղեկավարության կողմից նշանակվել են ներքին աուիդիտորներ։ Արտաքին աուդիտն իրականացվում է սերտիֆիկատ ունեցող կազմակերպությունների աշխատողների կողմից։

Առաջին կողմի աուդիտ/аудит первой стороны/- ապրանքների կամ որակի կառավարմանը ուղղված ներքին աուդիտն է,որն իրականացվում է կամ նախօրոք ընտրված և վերապատրաստված աշխատողների կողմից/կազմակերպության/, որոնք կոչվում են ներքին աուդիտորներ, կամ հրավիրված ներքին աուդիտորների կողմից։ Ժամանակակից կազմակերպությունները իրենց անձնակազմում պետք է ունենան ներքին աուդիտորներ, որոնք օժտված են համապատասխան գիտելիքներով։
Երկրորդ կողմի աուդիտ/ аудит второй стороны/- արտաքին աուդիտ է, որն իրականացվում է գնորդի կողմից՝համոզվելու համար թե ինչքանով է գործընթացը և մատակարարի ապրանքները համապատասխանում պայմանագրի պայմաններին։
Երրորդ կողմի աուդիտ/ аудит третьей стороной/- անկախ արտաքին աուդիտ է, որն իարականացվում է որակավորված անձնակազմի կողմից։

Արտադրանքի որակի աուդիտը կարելի է տարանջատել որակի սերտիֆիկացված և ներքին աուդիտների, որը կարող է անց կացվել միայն վերադաս ղեկավարության կեղնից՝սերտիֆիկացված աուդիտի համար։ Ներքին աուդիտը մենեջմենթի գործիքներից մեկն է, որն ուղղված է որակի կառավարման ներդրման արդյունավետության և ֆունկցիոնալության ուսումնասիրմանն ու ստուգմանը։ Այն օբյեկտիվ գնահատական է տալիս գործունեությանը, թե ինչքանով է այն պահպանել աուդիտի կրիտերիաները։ Աուդիտորները պետք է տեղյակ լինեն որակի լորտից հատուկ մշակված պլանով ստուգում անցնելուց հետո, ղեկավարությանը ներկայացնեն աուդիտի արդյունքները՝ ներկայացնելով ուղղիչ և կանխարգելիչ գործողությունների տարբերակներ։ Աուդիտորը պետք է լինի որակավորված, շփվող, պրոֆեսիոնալ, ազնիվ, օբյեկտիվ, չպետք է լինի կոպիտ, մեծամիտ, ագրեսիվ, վատ կողմնորոշվող, ճնշող և այլն։