Հաշվապահական հաշվետվություն
Ենթակատեգորիա | financial record, փաստաթուղթ ![]() | |
---|---|---|
Մասն է | Հաշվապահական հաշվառում ![]() | |
Օգտագործող | Ֆինանսական հաշվառում ![]() | |
Կազմված է | Շահույթի և վնասի հաշվետվություն, հաշվապահական հաշվեկշիռ, Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն, statement of changes in equity, statement of comprehensive income, notes to financial statements ![]() |

Ֆինանսական հաշվետվություններ (անգլ.՝ Financial statements), բիզնեսի, անհատի կամ այլ կազմակերպության ֆինանսական գործունեության վիճակը ներկայացնող պաշտոնական փաստաթղթերը[1][2]։
Համապատասխան ֆինանսական տեղեկատվությունը ներկայացվում է հստակ սահմանված կառուցվածքով և հասկանալի ձևաչափով։ Դրանք սովորաբար ներառում են չորս հիմնական ֆինանսական հաշվետվություններ՝ ուղեկցված կատարված վերլուծությամբ[3]․
- Հաշվապահական հաշվեկշիռը ներկայացնում է ընկերության ակտիվները, պասիվները (ֆինանսական պարտավորությունները) և սեփական կապիտալը տվյալ պահի դրությամբ։
- Եկամտի հաշվետվությունը ներկայացնում է ընկերության եկամուտը, ծախսերը և շահույթը որոշակի ժամանակահատվածում։ Շահույթի և վնասների հաշվետվությունը տրամադրում է տվյալ ժամանակահատվածում կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկություն, ներառյալ վաճառքները և կատարված տարբեր ծախսերը։
- Սեփական կապիտալի փոփոխությունների հաշվետվությունը ներկայացնում է ընկերության սեփական կապիտալում տեղի ունեցած փոփոխությունները որոշակի ժամանակահատվածում։
- Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը ներկայացնում է ընկերության դրամական հոսքերի շարժը՝ հատկապես օպերացիոն, ներդրումային և ֆինանսավորման ոլորտներում, որոշակի ժամանակահատվածում։
Հաշվապահական հաշվեկշիռը ներկայացնում է տվյալ պահի պատկեր, մինչդեռ եկամտի հաշվետվությունը, սեփական կապիտալի փոփոխությունների հաշվետվությունը և դրամական հոսքերի հաշվետվությունը նկարագրում են հաշվետու ժամանակահատվածի ընթացքում իրականացված գործունեությունը։ Հաշվապահական հաշվեկշռում ներառված հիմնական գործառնական հաշվետվությունները հասկանալով՝ բիզնեսի սեփականատերերն ու ֆինանսական մասնագետները կարող են կայացնել այնպիսի որոշումներ, որոնք նպաստում են աճին և կայունությանը։
Ֆինանսական հաշվետվությունների նպատակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինանսական հաշվետվությունների նպատակը ձեռնարկության ֆինանսական դրության, գործունեության արդյունքների և ֆինանսական դրության փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն է, որը կարող է օգտակար լինել լայն շրջանակի օգտատերերի համար՝ տնտեսական որոշումներ կայացնելիս: Ֆինանսական հաշվետվությունները պետք է լինեն հասկանալի, համապատասխան, վստահելի և համադրելի։ Ներկայացված ակտիվները, պարտավորությունները, սեփական կապիտալը, եկամուտները և ծախսերը ուղղակիորեն կապված են կազմակերպության ֆինանսական վիճակի հետ[4]։
Ֆինանսական հաշվետվությունները նախատեսված են օգտագործողների համար, որոնք ունեն «բիզնեսի և տնտեսական գործունեության ու հաշվապահության վերաբերյալ ողջամիտ գիտելիքներ և պատրաստ են մանրակրկիտ ուսումնասիրել տրամադրված տեղեկատվությունը։ Ֆինանսական հաշվետվությունները կարող են օգտագործվել օգտատերերի կողմից տարբեր նպատակներով․[5]
- Սեփականատերերն ու կառավարիչները պահանջում են ֆինանսական հաշվետվություններ՝ ձեռնարկության շարունակական գործունեությանը վերաբերող կարևոր բիզնես որոշումներ կայացնելու համար։ Դրանց հիման վրա կատարվում է ֆինանսատնտեսական վերլուծություն՝ ղեկավարությանը տվյալների ավելի մանրամասն պատկերացում տալու նպատակով։ Այս հաշվետվությունները նաև օգտագործվում են որպես կառավարման տարեկան հաշվետվության մի մաս՝ բաժնետերերին ներկայացնելու համար։
- Աշխատակիցներին նույնպես անհրաժեշտ են այս հաշվետվությունները՝ ղեկավարության հետ համատեղ բանակցությունների (օրինակ՝ կոլեկտիվ պայմանագրերի) ժամանակ, երբ խոսքը արհմիությունների անդամակցող աշխատակիցների կամ առանձին անհատների՝ փոխհատուցման, առաջխաղացման և դասակարգման մասին է։
- Հնարավոր ներդրողները օգտվում են ֆինանսական հաշվետվություններից՝ գնահատելու բիզնեսի մեջ ներդրում կատարելու նպատակահարմարությունը։ Ներդրողները հաճախ օգտվում են ֆինանսական վերլուծություններից, որոնք պատրաստվում են մասնագետների (ֆինանսական վերլուծաբանների) կողմից և ապահովում են որոշումներ կայացնելու հիմք։
- Ֆինանսական հաստատությունները (բանկեր և այլ վարկային կազմակերպություններ) օգտվում են հաշվետվություններից՝ որոշելու՝ տրամադրել ձեռնարկությանը շրջանառու ֆոնդեր կամ երկարաժամկետ վարկեր և պարտատոմսեր՝ ընդլայնման կամ այլ խոշոր ծախսերը ֆինանսավորելու նպատակով։
- Բաժնետերերը ժամանակ առ ժամանակ կարող են պահանջել տեղեկատվություն, թե ինչպես է կառավարվում բաժնային կապիտալը։ Այդ տեղեկատվությունը կարող է հասանելի լինել ֆինանսական հաշվետվությունների (կամ բաժնետիրական հաշվետվությունների) միջոցով, քանի որ բաժնետերերի ֆինանսական հետաքրքրությունն է համոզվելու, որ կապիտալը կառավարվում է պատասխանատվությամբ[6]։
Համախմբված ֆինանսական հաշվետվություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համախմբված ֆինանսական հաշվետվությունները սահմանվում են որպես «խմբային ֆինանսական հաշվետվություններ, որոնցում մայր ընկերության և դրա դուստր ընկերությունների ակտիվները, պարտավորությունները, սեփական կապիտալը, եկամուտները, ծախսերը և դրամական հոսքերը ներկայացվում են որպես մեկ տնտեսական միավորի ակտիվներ», համաձայն միջազգային հաշվապահական ստանդարտ 27-ի և «Համախմբված ֆինանսական հաշվետվություններ» միջազգային ֆինանսական հաշվետվությունների ստանդարտ 10-ի «Համախմբված և առանձին ֆինանսական հաշվետվություններ»-ի[7][8]:
Ստանդարտներ և կանոնակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր երկրներ ժամանակի ընթացքում մշակել են իրենց հաշվապահական սկզբունքները, ինչը դժվարացնում է ընկերությունների միջազգային համեմատությունը։ Տարբեր ընկերությունների կողմից կազմված ֆինանսական հաշվետվությունների միատեսակությունն ու համադրելիությունն ապահովելու համար օգտագործվում են ուղեցույցների և կանոնների մի շարք, որը կոչվում է Համընդհանուր Ընդունված Հաշվապահական Սկզբունքներ (անգլ.՝ Generally Accepted Accounting Principles): Ուղեցույցների այս շարքը հիմք է հանդիսանում ֆինանսական հաշվետվությունների կազմման համար, թեև շատ ընկերություններ կամավոր կերպով բացահայտում են տեղեկատվություն նման պահանջների շրջանակներից դուրս[9]։
Միջազգային հաշվապահական ստանդարտների խորհուրդը (անգլ.՝ International Accounting Standards Board) հաշվապահական կանոնների ստանդարտացման ուղղությամբ ճնշում է գործադրել և մշակել Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանդարտներ (անգլ.՝ International Financial Reporting Standards), որոնք ընդունվել են Ավստրալիայի, Կանադայի և Եվրոպական Միության կողմից (միայն հրապարակայնորեն ցուցակված ընկերությունների համար), քննարկման փուլում են Հարավային Աֆրիկայում և այլ երկրներում։ Միացյալ Նահանգների Ֆինանսական Հաշվապահական Հաշվառման Ստանդարտների Խորհուրդը պարտավորվել է ժամանակի ընթացքում մերձեցնել ԱՄՆ-ի ԸՀՀՍ-ն և ՖՀՄՍ-ները։
Կառավարման քննարկում և վերլուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառավարման քննարկումը և վերլուծությունը (անգլ.՝ Management Discussion and Analysis կամ MD&A) ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվությունների անբաժանելի մասն է, որի նպատակը՝ ղեկավարության տեսանկյունից պատմողական բացատրություն տրամադրելն է այն մասին, թե ինչպես է կազմակերպությունն անցյալում գործել, որն է դրա ֆինանսական վիճակը և ինչ հեռանկարներ ունի ապագայում՝ այդ կերպ փորձելով է ներդրողներին տրամադրել ամբողջական, արդար և հավասարակշռված տեղեկատվություն՝ նրանց օգնելու որոշել՝ արդյոք ներդրում անել կամ շարունակել ներդրումները տվյալ կազմակերպության մեջ[10]։
Այս բաժինը պարունակում է տարվա նկարագրությունը և այն հիմնական գործոնների վերլուծությունը, որոնք ազդել են ընկերության բիզնեսի վրա այդ ժամանակահատվածում, ինչպես նաև ընկերության անցյալի, ներկայի և ապագայի արդար ու անաչառ դիտարկում[11]։
Վերլուծությունը սովորաբար նկարագրվում է ընկերության կարողությունը, կապիտալային ռեսուրսները, գործառնական արդյունքները, ֆինանսական հաշվետվության հոդվածներում նկատվող էական փոփոխությունների հիմնական պատճառները (օրինակ՝ ակտիվների արժեզրկում և վերակառուցման ծախսեր), արտասովոր կամ հազվադեպ պատահող իրադարձությունները (օրինակ՝ միաձուլումներ և ձեռքբերումներ կամ բաժնետոմսերի ետգնման ծրագրեր), դրական և բացասական միտումները, ինֆլյացիայի ազդեցությունը, ներքին և միջազգային շուկայի ռիսկերը, ինչպես նաև զգալի անորոշությունները[12]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Beginners' Guide to Financial Statement». Securities and Exchange Commission. 2007 թ․ փետրվարի 4.
- ↑ Donald Kieso; Jerry Weygandt; Terry Warfield (2022). «1.1 - Financial Reporting Environment». Intermediate Accounting (18 ed.). էջ 1-3. ISBN 978-1-119-79097-6. «financial statements (income statement, statement of owners' (stockholders') equity, balance sheet, and statement of cash flows) are the principal means that a company uses to assess its financial performance.»
- ↑ "Presentation of Financial Statements" Standard IAS 1, International Accounting Standards Board. Accessed 24 June 2007.
- ↑ "The Framework for the Preparation and Presentation of Financial Statements" International Accounting Standards Board. Accessed 24 June 2007.
- ↑ skutans (2014 թ․ հուլիսի 31). «Financial Statement». Financial Outsource | Fin.ge (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Accounting standards and value relevance of financial statements: An international analysis». Science Direct. Վերցված է 2023 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «IAS 27 — Separate Financial Statements (2011)». www.iasplus.com. IAS Plus (This material is provided by Deloitte Touche Tohmatsu Limited (“DTTL”), or a member firm of DTTL, or one of their related entities. This material is provided “AS IS” and without warranty of any kind, express or implied. Without limiting the foregoing, neither Deloitte Touche Tohmatsu Limited (“DTTL”), nor any member firm of DTTL (a “DTTL Member Firm”), nor any of their related entities (collectively, the “Deloitte Network”) warrants that this material will be error-free or will meet any particular criteria of performance or quality, and each entity of the Deloitte Network expressly disclaims all implied warranties, including without limitation warranties of merchantability, title, fitness for a particular purpose, non-infringement, compatibility, and accuracy.). Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «IFRS 10 — Consolidated Financial Statements». www.iasplus.com. IAS Plus (This material is provided by Deloitte Touche Tohmatsu Limited (“DTTL”), or a member firm of DTTL, or one of their related entities. This material is provided “AS IS” and without warranty of any kind, express or implied. Without limiting the foregoing, neither Deloitte Touche Tohmatsu Limited (“DTTL”), nor any member firm of DTTL (a “DTTL Member Firm”), nor any of their related entities (collectively, the “Deloitte Network”) warrants that this material will be error-free or will meet any particular criteria of performance or quality, and each entity of the Deloitte Network expressly disclaims all implied warranties, including without limitation warranties of merchantability, title, fitness for a particular purpose, non-infringement, compatibility, and accuracy.). Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ FASB, 2001. Improving Business Reporting: Insights into Enhancing Voluntary Disclosures. Retrieved on April 20, 2012.
- ↑ MD&A & Other Performance Reporting
- ↑ «Nico Resources Management's Discussion and Analysis». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «PepsiCo Management's Discussion and Analysis». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
Ընթերցանության նյութեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alexander, D., Britton, A., Jorissen, A., "International Financial Reporting and Analysis", Second Edition, 2005, 978-1-84480-201-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- IFRS Foundation & International Accounting Standards Board
- Financial Accounting Standards Board (U.S.)
- UN/CEFACT
- Mańko, Rafał. «New legal framework for financial statements» (PDF). Library Briefing. Library of the European Parliament. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.
- Fundamental Analysis: Notes To The Financial Statements by Investopedia.com
|