Հրուշակային պատերազմ
Հրուշակային պատերազմ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
| |||||||
Հակառակորդներ | |||||||
![]() |
![]() | ||||||
Հրամանատարներ | |||||||
Շառլ Բոդեն | Անտոնիո Լոպես դե Սանտա Աննա Գուադալուպե Վիկտորյա Մարիանո Արիստա | ||||||
Կողմերի ուժեր | |||||||
3000 | 3239 | ||||||
Կորուստներ | |||||||
32 զոհ 60 վիրավոր |
95 զոհ 129 վիրավոր |
- 1860-ական թվականների հակամարտության մասին տե՛ս ֆրանս-մեքսիկական պատերազմը
Հրուշակային պատերազմ (իսպ.՝ Guerra de los pasteles, նաև «Ֆրանսիական առաջին ներխուժումը Մեքսիկա»), 1838 թվականին ֆրանսիական զորքերի ներխուժումը Մեքսիկա:
1838 թվականին ֆրանսիացի հրուշակագործ Ռեմոնտելը՝ պնդելով, որ Մեխիկոյում գտնվող իր խանութն ավերվել է 1828 թվականին՝ մեքսիկացի թալանիչ սպաների անկարգությունների ժամանակ, պաշտպանության խնդրանքով դիմեց Ֆրանսիայի թագավոր Լուի Ֆիլիպին: Պաշտպանելով իր քաղաքացուն՝ Ֆրանսիան 600 հազար պեսո պահանջեց որպես բարոյական վնասի փոխհատուցում: Այդ գումարը չափազանց մեծ էր՝ ի համեմատ միջին աշխատողի օրական եկամուտի, որը մոտ մեկ պեսո էր: Ի լրումն այս ամենի՝ Մեքսիկան հայտարարեց միլիոնավոր դոլարների հասնող ֆրանսիական վարկերի պարտավորություններից հրաժարվելու մասին:
Ֆրանսիան պահանջեց վերադարձնել պարտքերը: Այն բանից հետո, երբ վճարումը չստացվեց, թագավորը Շառլ Բոդենի հրամանատարությամբ նավատորմ ուղարկեց՝ մեքսիկական բոլոր՝ Յուկատանից մինչև Ռիո Գրանդե, նավահանգիստները շրջափակելու, մեքսիկական Սան Խուան դե Ուլուա ամրոցը ռմբակոծելու և Վերակրուս նավահանգիստը գրավելու համար: Գրեթե ամբողջ մեքսիկական նավատորմը Վերակրուսում գրավվեց մինչ 1838 թվականի դեկտեմբեր: Մեքսիկան պատերազմ հայտարարեց Ֆրանսիային:
Առևտրական ուղիներից կտրված մեքսիկացիները ներմուծում կատարում էին Տեխասում՝ Կորպուս Քրիստիում, ապա Մեքսիկայում: Դրա արդյունքում էլ Ֆրանսիան արգելափակեց տեխասյան նավահանգիստները, իսկ Տեխաս Հանրապետության գումարտակը ձեռնամուխ եղավ Կորպուս Քրիստի ծոցի պարեկմանը, որպեսզի խոչընդոտի մեքսիկացի մաքսանենգերի գործունեությանը: Միացյալ Նահանգները ֆրանսիացիներին օգնության ուղարկեցին «Վուդբերի» երկկայմ առագաստանավը: Տեխասցիների հետ բանակցություններից հետո Ֆրանսիան խոստացավ չներխուժել Տեխասի հանրապետության տարածք կամ ջրային տարածք:
Մեծ Բրիտանիայի դիվանագիտական միջամտության արդյունքում նախագահ Բուստամանտեն ի վերջո համաձայնեց վճարել պարտքը, և 1839 թվականի մարտի 9-ին ֆրանսիացիները հետ կանչեցին իր ուժերը:
Գեներալ Սանտա Աննայի մասնակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեքսիկական կառավարությունը Անտոնիո Լոպես դե Սանտա Աննային վստահեց բանակի հրամանատարությունը և հրամայեց նրան պաշտպանել ազգը ցանկացած եղանակով: Վերակրուսի մոտ ֆրանսիական արիեգարդի հետ բախման ժամանակ Սանտա Աննան մանրագնդակից վիրավորվեց ձեռքից և ոտքից: Նրա կոճը կոտրվել էր, և ոտքի մի մասը ստիպված էին հեռացնել: Նա անդամահատված վերջույթը թաղեց զինվորական պատիվներով[1]: Այս փաստն իր Նոբելյան դասախոսություններում հիշատակել է Գաբրիել Գարսիա Մարկեսը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ "Santa Anna's Leg", The Orange Leader (Orange, Texas) Արխիվացված է Նոյեմբեր 4, 2013 Wayback Machine-ի միջոցով:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Nofi A. A. The Alamo and the Texas War for Independence — Da Capo Press — ISBN 0-306-80563-4
- Warner M. S. Consise Encyclopedia of Mexico — Fitzroy Dearborn.
|