Հրմշտոց Astroworld Festival փառատոնում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրմշտոց Astroworld Festival փառատոնում
Տեսակխուճապային փախուստ և հրմշտոց
ՎայրՀյուստոն
ՏեղադրանքNRG Park?
Երկիր ԱՄՆ
Տարեթիվնոյեմբերի 5, 2021
Զոհվածներ10 մարդ[1][2]
Վիրավորներ300
Քարտեզ
Քարտեզ

Հրմշտոց «Astroworld Festival» փառատոնում տեղի է ունեցել 2021 թվականի նոյեմբերի 5-ին Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում՝ ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթի ելույթի առաջին օրվա ընթացքում[3][4]։ 10 մարդ Է զոհվել, մահվան պատճառները դեռ պարզվում են[5][6]։ 25 հանդիսատես հոսպիտալացվել է (այդ թվում՝ 10-ամյա երեխա)[7][8][9], իսկ ավելի քան 300-ը վնասվածքներ են ստացել[3][10][11]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Astroworld Festival»-ամենամյա երաժշտական փառատոն, որն անցկացվում է ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթի կողմից[12]։ Այն տեղի է ունենում Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքի NRG Park-ում։ Սքոթն ավելի վաղ պատասխանատվության էր ենթարկվել համերգների հետ կապված գործունեության համար։ 2015 թվականին Lollapalooza փառատոնում Թրևիսը ձերբակալվել է և մեղադրվել է հսկողությունն անտեսելու և բեմ դուրս գալու մեջ։ 2017 թվականին նրան կրկին նման մեղադրանքներ են առաջադրվել[13]։ 2017 թվականին ելույթի ժամանակ նրա երկրպագուն վնասել է ողնաշարը[14]։ Astroworld փառատոնում հրմշտոցի հետևանքով տուժել է 3 մարդ[15]։

2021 թվականի փառատոնին հավաքվել է մոտ 50 000 հազար հանդիսատես[4]։ Հյուստոն քաղաքը կազմակերպել է միջոցառման հսկողությունը։ Քաղաքապետ Սիլվեստր Թըրները հայտարարել է, որ փառատոնին ավելի շատ անվտանգություն ապահովել է քաղաքը, քանի որ դա եղել է 2021 թվականի համաշխարհային փառատոնի ժամանակ։ Փառատոնին ներկա է եղել 528 ոստիկան, միջոցառման կազմակերպիչը՝ Live Nation-ը, տրամադրել է անվտանգության ծառայության ևս 755 աշխատակից[8]։ Ավելի վաղ, նույն օրը հարյուրավոր երկրպագուներ, փորձելով ներս մտնել, նետել էին մետալոիդներ և վիրավորել մեկ մարդու։ Սքոթի ելույթը հեռարձակվել Է Apple Music-ի ուղիղ եթերում[11][15]։

Հրմշտոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Թևիս Սքոթ

Astroworld փառատոնի առաջին գիշերը Սքոթի հայտնվելը բեմի վրա ստիպեց մարդկանց ավելի մոտ գնալ նրան, ինչը հանգեցրեց հրմշտոցի[15]։ Լեփ-լեցուն լինելու նշանները ներկա են եղել մինչև ռեփերի բեմ բարձրանալը, ժամը 8։ 39-ին մասնակիցներից մեկը տեսագրություն է նկարահանել, որտեղ հանդիսատեսը ցատկում է բարիկադների վրայով՝ տեղի պակասի պատճառով[16]։ Սքոթը ելույթն սկսել է 9:06-ին: Հյուստոնի հրդեհային պահպանության պետ Սեմ Փենյայի խոսքով՝ «մոտավորապես ժամը 9:15-ին ամբոխը սկսել է սեղմվել բեմի եզրին»։ Նա ասել է, որ խուճապ էր առաջացել ոչ թե  ելքերի արգելափակման՝ այլ բեմի շուրջ առաջացած խնդիրների պատճառով։ Երբ մարդիկ սկսել են ընկնել և վնասվածքներ ստանալ, ամբոխի մոտ խուճապ է սկսվել[15]։

Այցելուները փորձել են լքել բեմի մոտ գտնվող հատվածը 9։ 11-ին։ Ժամը 9:23-ին որոշ երկրպագուներ սկսել են բարձրանալ բարձրախոսների մոտ, որպեսզի խուսափեն հրմշտոցից[16]։ Երկրպագուները սկսել են բղավել 9։ 24-ին և ձեռքերը թափահարել Սքոթի ուշադրությունը գրավելու համար, սակայն ռեփերը սկսեց իր հաջորդ երգը[17]։ Շատ այցելուներ փառատոնի աշխատակիցներին կոչ են արել ժամանակից շուտ ավարտել շոուն[16]։ Համերգի հանդիսատեսը օպերատորին հայտնել է, որ «մարդիկ մահանում են»[17]։ Որոշ այցելուներ դուրս են բերվել պարողների կողմից շտապ օգնության մեքենայով։ Սքոթը մի քանի անգամ կանգ է առել իր 75-րոպեանոց ելույթի ժամանակ, երբ հրմշտոց է նկատել[11]։

Համերգի այցելուները տեսագրել են այն մարդուն[16], որը արհեստական շնչառություն է տալիս անգիտակից մարդուն 9:28-ին[9][18]։ Հանդիսատեսը նաև փորձել է օգնել արհեստական շնչառություն տալ[15]։ Մի քանի մարդկանց նարկան են ներարկել, դեղամիջոց, որն օգտագործվում է օփիոիդների գործողությունը արգելափակելու համար[19]։ Պենյան ասել է, որ մահերի մեծ մասը, հավանաբար, տեղի է ունեցել 9:30-ից հետո[9]։ Ժամը 9:38-ին պաշտոնատար անձինք հայտարարել են «զանգվածային վիրավորանքի» մասին, և 17 մարդ տեղափոխվել են հիվանդանոցներ[12][18]։ Այնուհետև Հյուստոնի ոստիկանության պետ Լարի Սաթերվայթը կապվել է Live Nation փրոմոութերների հետ, որոնք համաձայնել են ժամանակից շուտ ավարտել միջոցառումը[20]։ Հյուստոնի քաղաքապետ Սիլվեստր Թըրները հայտարարել է, որ շոուն ավարտվել է 10:10-ին, իսկ հանդիսատեսը հաղորդել Է, որ այն ավարտվել է 10:15-ին[16][21]։

Զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյեմբերի 8-ին՝ համերգի անցկացման օրը, զոհվել է 14-27 տարեկան ութ մարդ[8]։ Եվս քսանհինգ մարդ տեղափոխվել է տեղի հիվանդանոցներ, այդ թվում՝ 11 մարդու մոտ սրտի կանգ է տեղի ունեցել[3][8][9][15]։ Նոյեմբերի 9-ին 22-ամյա տուժածի մոտ գլխուղեղի մահ է տեղի ունեցել[22]։ Մյուս զոհերը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, ներառյալ 9-ամյա երեխան, որը ներարկվել է դեղորայքով կոմայի մեջ[23]։ Նոյեմբերի 14-ին երեխան մահացել է հիվանդանոցում[6]։ Այսպիսով, զոհերի թիվը հասել է 10-ի։

Փառատոնում ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 300 մարդ[10][11]։ Քաղաքապետ Թըրներն ասել է, որ վնասվածքների մեծ մասը ստացվել է մեկ կոնկրետ տարածքում[24]։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահվան պատճառները դեռ հետաքննվում են[9]։ Սրտի կանգի պոտենցիալ պատճառը թմրանյութերի չափից մեծ դոզան է։ Սքոթը և միջոցառման կազմակերպիչները հետաքննության շրջանակում համագործակցել են ոստիկանության հետ[18]։

TMZ-ն հայտնել է որ անհայտ անձը իբր նպատակաուղղված թմրադեղեր է բաժանել ամբոխի մի քանի մարդկանց[17]։ Ավելի ուշ ոստիկանությունը հաստատել է, որ անվտանգության ծառայության սպան ներարկումից հետո կորցրել է գիտակցությունը։ Նա գիտակցության է եկել նարկանի օգնությամբ[19][25]։

Նոյեմբերի 9-ին ՀԴԲ-ն իր օգնությունն է առաջարկել գործի հետաքննության հարցում։ Քաղաքային իշխանությունները հրաժարվել են հրապարակել՝ ընդունել են, թե ոչ[26]։

Անանուն աղբյուրը TMZ-ին հայտնել է, որ Թրևիս Սքոթն ու Դրեյքը չեն լսել ամբոխի խնդրանքը՝ դադարեցնել համերգը։ Կատարողներն իմացել են dve & Buster 's ռեստորանում տեղի ունեցած երեկույթի զոհերի մասին, որը կազմակերպել էր Դրեյքը ելույթից հետո[27]։

Հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարազատներին փնտրող ընտանիքների համար վերամիավորման կենտրոն է ստեղծվել[11]։ Համերգը, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի 6-ին, չեղյալ է հայտարարվել[10][28]։

Թրևիս Սքոթը և Դրեյքը ցավակցություն են հայտնել միջադեպի ժամանակ զոհվածների հարազատներին՝ հայտարարելով, որ նրանք կհամագործակցեն տեղի իշխանությունների հետ[29][30]։ Նոյեմբերի 8-ին Սքոթը հայտարարել է, որ կվճարի փառատոնում մահացածների հուղարկավորության համար[31]։ Variety-ի տվյալներով՝ ռեփերը չեղյալ է հայտարարել Day N Vegas Festival-ում իր ելույթը և պլանավորում է Astroworld Festival-ի բոլոր մասնակիցներին վերադարձնել գումարները[32]։ Սքոթի աղջիկ Քայլի Ջենները հայտարարել է, որ իրենք մահացածների մասին տեղյակ չեն եղել մինչև փառատոնի ավարտը[33]։

Ամերիկացի ռեփեր Ռոդդի Ռիչն ասել է, որ փոխհատուցում կուղարկի միջադեպի զոհերին[34]։ Apple Music-ը հեռացրել է փառատոնի հետ կապված սոցիալական լրատվամիջոցների ձայնագրությունները[35]։ Sunday Service Choir, գոսպել-կոլեկտիվ կրթված Քանյե Ուեսթի կողմից, հրմշտոցի ժամանակ մահացածների հիշատակին անվճար օնլայն պատարագ կմատուցեն[36]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.bbc.com/mundo/noticias-59149547
  2. https://www.nytimes.com/2021/11/14/us/astroworld-victim-ezra-blount.html
  3. 3,0 3,1 3,2 Reuters (2021 թ․ նոյեմբերի 6). «Crush at Houston music festival kills at least eight, injures many». Reuters (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  4. 4,0 4,1 Villarreal, Alexandra (2021 թ․ նոյեմբերի 6). «Astroworld festival concert crush leaves at least eight dead». The Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  5. «Раскрыты подробности гибели восьми человек на концерте Трэвиса Скотта». lenta.ru. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 8-ին.
  6. 6,0 6,1 «ABC: число погибших в давке на концерте Трэвиса Скотта выросло до 10». ТАСС. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  7. «Трэвис Скотт прокомментировал ЧП с гибелью людей на его выступлении». Российская газета. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 8-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Astroworld Festival: Police confirm victims may have been injected with drugs, launches criminal probe». Fox News. 2021 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 «8 dead, hundreds injured at Astroworld fest Friday night, hours after stampede». KTRK-TV. 2021 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  10. 10,0 10,1 10,2 Helsel, Phil. «8 dead after panic at Houston Astroworld music festival». NBC News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 «Astroworld: Eight killed after crowd surge at US music festival». BBC News (բրիտանական անգլերեն). 2021 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  12. 12,0 12,1 «8 people were killed at Houston's Astroworld Festival after crowd rushed the stage». NPR. 2021 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  13. «Eight dead, including teens, after a crowd surge at Travis Scott's Astroworld Festival». Washington Post. 0190-8286. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
  14. Nancy Dillon, Nancy Dillon (2021 թ․ նոյեմբերի 7). «Man Paralyzed at 2017 Travis Scott Show 'Devastated' for Astroworld Victims». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 Jason Hanna, Maya Brown and Rosa Flores CNN. «At least 8 dead and many injured after crowd surge at Travis Scott's Astroworld Festival in Houston, officials say». CNN. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 Begley, Zach Despart, Dug; Tedesco, John (2021 թ․ նոյեմբերի 7). «Officials declared a 'mass casualty' at Astroworld. For the next 37 minutes, Travis Scott played on». Houston Chronicle (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  17. 17,0 17,1 17,2 «Astroworld Security Guard Pricked in Neck with Needle, Houston PD Says». TMZ. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  18. 18,0 18,1 18,2 Kevin McCoy (2021 թ․ նոյեմբերի 6). «At least 8 dead, 'scores' more injured at concert during Astroworld Festival in Texas, officials say». USA Today. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  19. 19,0 19,1 «Astroworld Security Officer Was Pricked by a Needle, Treated With Narcan». Billboard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  20. «8 Dead and Several Injured at Astroworld Festival in Houston». Time. 2021 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  21. Alfonso, Fernando (2021 թ․ նոյեմբերի 6). «Travis Scott's Astroworld festival deaths: Live updates». CNN (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  22. Pooja Lodhia (2021 թ․ նոյեմբերի 9). «Texas A&M student has no brain activity after being injured during Astroworld Festival, family says». ABC13 Houston (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.
  23. Stefania Okolie (2021 թ․ նոյեմբերի 8). «9-year-old Ezra Blount fighting for his life after being crushed at Astroworld Festival». ABC13 Houston (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.
  24. Paybarah, Azi (2021 թ․ նոյեմբերի 6). «Crowd Surge at Travis Scott Concert Leaves at Least 8 Dead». The New York Times. 0362-4331. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.
  25. Keith, Morgan (2021 թ․ նոյեմբերի 6). «Police say Narcan was used on a security officer at Astroworld who passed out and had a prick on his neck that looked like a possible injection». news.yahoo.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  26. Nicole Hensley (2021 թ․ նոյեմբերի 9). «FBI says they're 'poised' to help Houston police with Astroworld Festival probe». Houston Chronicle (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.
  27. «Travis Scott Went to Dave & Buster's After Astroworld Festival, Unaware of Tragedy». TMZ (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.
  28. Griffin, Louise (2021 թ․ նոյեմբերի 6). «Travis Scott's Astroworld festival cancelled on Saturday after eight dead». Metro (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  29. Joey Guerra, St John Barned-Smith (2021 թ․ նոյեմբերի 6). «'Our hearts are broken': At least 8 dead after Astroworld Festival turns tragic». Houston Chronicle (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.
  30. «Drake Breaks Silence on Travis Scott's Astroworld Deaths». TMZ (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.
  31. Brenna Ehrlich, Brenna Ehrlich (2021 թ․ նոյեմբերի 8). «Travis Scott Will Cover Funeral Costs of Those Killed at Astroworld». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.
  32. Shirley Halperin, Shirley Halperin (2021 թ․ նոյեմբերի 8). «Travis Scott to Refund All Astroworld Attendees, Cancels Day N Vegas Festival Appearance (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.
  33. «Kylie Jenner Says Travis Scott Was 'Unaware of Any Fatalities' Until Astroworld Ended». Billboard (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.
  34. Elise Brisco. «Bethenny Frankel donates $10,000 to family of injured 9-year-old Astroworld attendee». USA TODAY (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.
  35. Benjamin Mayo (2021 թ․ նոյեմբերի 6). «Apple Music commemorates the victims of Travis Scott festival tragedy». 9to5Mac (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.
  36. By Celebretainment. «Kanye West dedicates Sunday Service to Astroworld victims». STLtoday.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.