Հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում
Incendie Notre Dame de Paris.jpg
Տեսակշենքի կամ կառույցի հրդեհ
ՎայրՓարիզ
ՏեղադրանքՓարիզի Աստվածամոր տաճար[1][2][3][4][5]
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Տարեթիվապրիլի 15, 2019
Ժամանակի սկիզբապրիլի 15, 2019
Ժամանակի վերջապրիլի 16, 2019[1]
Զոհվածներ0[6]
Վիրավորներ3[6][7]
Կոորդինատներ: 48°51′10.800000100006″ հս․ լ. 2°20′59.2800001″ ավ. ե. / 48.85300000002777665° հս․. լ. 2.349800000028° ավ. ե. / 48.85300000002777665; 2.349800000028
2019 Notre-Dame de Paris fire Վիքիպահեստում

Հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում, խոշոր հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում, որը բռնկվել է 2019 թվականի ապրիլի 15-ին[8], տեղական ժամանակով 18:50-ին[9]։ Հրդեհի հետևանքով փլուզվել է տաճարի կենտրոնական ծայրաձողը, զգալի վնաս է հասցվել ներքին հարդարանքին, եկեղեցու վերին պատերին ու պատուհաններին[10][11]։ Նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է վերակառուցել տաճարը, և այդ նպատակով կհայտարարվի համազգային դրամահավաք։

Իրադարձություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոցը ծածկել է տաճարի վերին մասը, այդ թվում երկու զանգակատները և Կենտրոնական աշտարակը[12][13][14]։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն այն նկարագրել է որպես «սարսափելի» հրդեհ[15]։

Սիտե կղզին, որի վրա տեղակայված է Աստվածամոր տաճարը, էվակուացվել է[14][16]։

Հրդեհի պահին տաճարում նախատեսված էր պատարագ[17]։ Տաճարի ներկայացուցիչն ասել է. «Ողջ կառույցն այրվում է․․․ ոչինչ չի մնա։ Մնում է տեսնել՝ արդյոք կպահպանվի տաճարի պահոցը»[14]։

Պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ: Ենթադրվում է, որ այն կարող է կապված լինել շենքի վերանորոգման աշխատանքների հետ[18]։ Բրոնզե արձանները տաճարից հեռացվել են վերակառուցման նախապատրաստման համար[19]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրդեհի պատճառով հետաձգել է իր ուղերձը քաղաքացիներին, որը նախատեսված էր երկուշաբթի երեկոյան[20]։ Նա գրել է․ «Փարիզի Աստվածամոր տաճարը կրակի մեջ է: Մի ամբողջ ազգի զգացմունք։ Մտածմունք բոլոր կաթոլիկների և բոլոր ֆրանսիացիների համար։ Բոլոր մեր հայրենակիցների պես ես այս երեկո տխուր եմ՝ տեսնելով, թե ինչպես է այրվում մեր այս մասնիկը»։ Փարիզի քաղաքապետ Իդալգոն մարդկանց խնդրել է հեռու մնալ այդ շրջանից[14]։
  • Գերմանիա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն նամակում գրել է, որ Աստվածամոր տաճարը Ֆրանսիայի և եվրոպական մշակույթի խորհրդանիշն է, իսկ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասն ասել է, որ հրդեհը «հարված է գերմանացիների սրտերին»[21]
  • Հայաստան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է․ «Անսահման տխրություն է իջնում Փարիզի Աստվածամոր տաճարի այժմյան պատկերին նայելիս։ Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները»[22]։
  • Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Այսօր ես մտածում եմ Ֆրանսիայի ժողովրդի և փրկարար ծառայության աշխատակիցների մասին, ովքեր պայքարում են Փարիզի Աստվածամոր տաճարի ահարկու հրդեհի դեմ»[23]:

Հրդեհի հետևանքների նախնական ամփոփում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարեց, որ տաճարի հիմնական կոնստրուկցիաները պահպանվել են, Փարիզի Աստվածամոր տաճարից հասցրել են փրկել Հիսուս Քրիստոսի փշե պսակը, իսկ 13-րդ դարի պատուհանների վարդերը, ամենայն հավանականությամբ, ոչնչացել են[24]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.cnbc.com/2019/04/15/paris-notre-dame-cathedral-on-fire-reuters.html
  2. https://www.euronews.com/2019/04/15/fire-underway-at-notre-dame-cathedral-in-paris-firefighters-say
  3. https://www.reuters.com/article/us-notredame-fire-idUSKCN1RR1UO
  4. https://www.politico.eu/article/macron-postpones-speech-after-notre-dame-fire/
  5. https://www.cbc.ca/news/world/notre-dame-cathedral-paris-fire-1.5098604
  6. 6,0 6,1 https://www.nytimes.com/2019/04/15/world/europe/notre-dame-fire-what-we-know.html
  7. https://twitter.com/PompiersParis/status/1118045776540766208
  8. «Paris' Notre Dame Cathedral on fire»։ CNBC։ 15 April 2019։ Վերցված է 15 April 2019 
  9. «Important incendie en cours dans la cathédrale Notre-Dame de Paris»։ Le Monde (ֆրանսերեն)։ 15 April 2019։ Վերցված է 15 April 2019 
  10. «Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է, զանգակատունն ու կտուրը փլվել են (Տեսանյութեր, Թարմացվող)» 
  11. «Notre Dame Roof And Spire Have Collapsed During Huge Fire» 
  12. «'Significant fire' underway at Notre Dame Cathedral in Paris»։ Euronews։ 15 April 2019։ Վերցված է 15 April 2019 
  13. «Twitter»։ mobile.twitter.com։ Վերցված է 15 April 2019 
  14. 14,0 14,1 14,2 14,3 «Notre-Dame cathedral on fire in Paris»։ BBC News։ 15 April 2019։ Վերցված է 15 April 2019 
  15. Jarvis Jacob (15 April 2019)։ «Notre Dame fire: Huge fire breaks out at world famous cathedral and sends smoke billowing across Paris»։ Evening Standard։ Վերցված է 15 April 2019 
  16. «La catedral de Notre Dame de París sufre un importante incendio»։ El País (իսպաներեն)։ 15 April 2019։ ISSN 1134-6582։ Վերցված է 15 April 2019 
  17. «Événements pour avril 2019»։ Notre Dame de Paris։ Վերցված է 15 April 2019 
  18. «Notre-Dame: Cracks in the cathedral»։ BBC News։ 5 March 2018։ Վերցված է 15 April 2019 
  19. «Notre-Dame Cathedral spire in Paris collapses, engulfed in flames»։ CBC News։ Thomson Reuters։ 15 April 2019։ Վերցված է 15 April 2019 
  20. «Մակրոնը Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհման կապակցությամբ հետաձգել է իր ուղերձը քաղաքացիներին» 
  21. «Notre-Dame cathedral engulfed by fire»։ BBC News (en-GB)։ Վերցված է 2019-04-15 
  22. «Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները. Նիկոլ Փաշինյանը` Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի մասին» 
  23. Theresa Mary May (2019T20:39)։ «My thoughts are with the people of France tonight and with the emergency services who are fighting the terrible blaze at Notre-Dame cathedral.» (անգլերեն)։ @theresa_may 
  24. «Как пожарные пытались спасти Нотр-Дам. Хроника событий»։ meduza.io։ 2019-04-15։ Վերցված է 2019-04-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]