Հրաչ Թիթիզյան (անգլ.՝ Hrach Titizian, մայիսի 26, 1979(1979-05-26), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), կինոյի, թատրոնի և հեռուստատեսության ամերիկաայ դերասան։ Նա առավել հայտնի է «Showtime»-ի «Հայրենիք» սերիալի առաջին երկու եթերաշրջաններում ԿՀՎ վերլուծաբան Դենի Գալվեսի դերով։
Դեռևս մանկության տարիներին Թիթիզյանը զվարճացնում էր ընտանիքի ընկերներին, երգեր էր երգում նրանց համար և նմանակում էր այլ մարդկանց։ 19 տարեկանում նա որոշում է սկսել պրոֆեսիոնալ դերասանի կարիերա, բայց ծնողներին չի տեղեկացնում, որ դուրս է մնացել քոլեջից։ Նա սկսում է աշխատել որպես ծաղիկների առաքիչ՝ դերասանական դասընթացների վարձը վճարելու համար, և գրեթե մեկ տարի ձևացնում է, թե դեռ սովորում է քոլեջում։ Գործակալի հետ պայմանագիր կնքելուց հետո, ծնողներն իմանում են նրա խաբեության մասին, բայց Թիթիզյանը հրաժարվում է թողնել դերասանությունը[3]։