Հիշեք ամեն ինչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիշեք ամեն ինչ
Изображение логотипа
Ժանրոստիկանական դրամա և հեռուստադրամա
ԹեմաՆյու Յորք քաղաքի ոստիկանության դեպարտամենտ և hyperthymesia?
ՍտեղծողJohn Bellucci? և Ed Redlich?
Երկիր ԱՄՆ
ՀիմքThe Rememberer?
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Poppy Montgomery?, Dylan Walsh?, Ջեյն Քուրթին, Քևին Ռանկին, Մայքլ Գասթոն, Դայա Վայդյա, Ջեյմս Հիրոյուկի Լիաո, Դալլաս Ռոբերտս, Թոնի Սայպրես, Լա Լա Էնթոնի, E.J. Bonilla?, Քեթի Նաջիմի, Դիանա Դանագան, Britt Lower? և Օմար Մեթվոլի
ԵրաժշտությունJacob Groth?
Պատմվածքի վայրՆյու Յորք և Քուինս
Նկարահանման վայրSilvercup Studios?, Վերին Վեսթ Սայդ և Քուինս
Եթերաշրջանների քանակ4
Սերիաների քանակ61
Էկրաններին էսեպտեմբերի 20, 2011[1]-ից հունվարի 22, 2016
ՀեռուստաալիքCBS
ԴիստրիբյուտորCBS Television Distribution և Xfinity Streampix?
Պատկերի ձևաչափ16:9

«Հիշեք ամեն ինչ» (անգլ.՝ Unforgettable) ամերիկյան փաստագրական սերիալը նկարահանվել է Ջ. Ռոբերտ Լենոնի The Rememberer պատմվածքի մոտիվներով։ Սերիալի պրեմիերան կայացավ 2011 թվականի սեպտեմբերի 20-ին CBS[2]-ի կողմից։ Քերրի Ուելսը (Poppy Montgomery) Նյու Յորքի դետեկտիվ է, որն ունի հիպերթեմիզիա։ Այսինքն հիվանդություն է, որը հնարավորություն է տալիս ամեն ինչ հիշել։ Սերիանն սկսվում է հետևյալ կերպ. որ Քերրին ծերանոցում աշխատում է որպես կամավոր, որտեղ նա բոլոր ծերերի հետ միաժանամակ հոգ է տանում իր մոր համար։ Սակայն մայրը չի հիշում Քերրիին։ Նա, ընդհանուր առմամբ, մոռանում է ամեն ինչ շատ արագ։ Մի ժամանակ աղջիկը Էյլլի հետ աշխատել է Syracuse ոստիկանությունում, սակայն երկար ժամանակ չեն կարողացել բացահայտել Քերրիի քրոջ` Ռեյչելի սպանության գործը։ Երբ գործը փակվեց, Քերրին, մեղադրելով իրեն և Էյլին, դադարեցրեց իր աշխատանքը ոստիկանությունում։ Հարևանի սպանությունից հետո աղջիկը վիճում է իր նախկին ընկեր Էյլ Բերնսի հետ, ով Ուելսին ընդունել էր աշխատանքի Նյու Յորքի ոստիկանությունում` որպես քրեական բաժնի խորհրդատու։ Երկրորդ եթերաշրջանում Քերրին և Էյլը տեղափոխվում են ծանր հանցագործությունների բաժին։ Պոպի Մոնթգոմերին առաջին եթերաշրջանի մասին պատմում է հետևյալը` «Ես Քերրի Ուելսն եմ։ Աշխարհում շատ քիչ մարդիկ են ունակ հիշել ամեն ինչ։ Ես նրանցից մեկն եմ։ Ընտրեք իմ կյանքի ցանկացած օր և ես կպատմեմ ձեզ, թե ինչ եմ տեսել կամ լսել այդ օրը. դեմքեր, զրույցներ, ապացույցներ (որը շատ կարևոր է, երբ դուք ոստիկան եք)։ Եթե ես առաջին անգամ բաց թողեցի մի բան, ապա կարող եմ վերադառնալ իմ հիշողություն և նորից նայել այնտեղ։ Իմ կյանքն անմոռանալի է ... »: Առաջին եթերաշրջանի ընթացքում հետաքննվում էր Քերրիի ավագ քրոջ` Ռեյչելի սպանության գործը։ Սա միակ դեպքն է, երբ Miss Wells- ի հիշողությունը դավաճանում է։ Նա աղոտ հիշում է պառկած մի աղջկա, որի գլխավերևում լողում է տղամարդու ուրվագիծ ... ու վերջ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմը
Դերասան Գործող անձ Եթերաշրջան
1 2 3 4
Պոպի Մոնտգոմերի Քերրի Ուելս
Դիլան Ուոլշ Էյլ Բերնս
Կեվին Ռանկին Ռո Սանդերս
Մայքլ Գեստոն Մայկ Կոստելո
Դայյա Վայդյա Նինա Ինարա
Ջեյն Կուրտին Ջուան Վեբստեր
Դալաս Ռոբերտս Էլիոտ Դելսոն Հյուր
Տոնի Սայպռես Շերի Ռոլինզ Մյուրեյ
Ջեյմս Խիրոյուկի Լիաո Ջեյ Լի
Լա Լա Էնտոնի Դելինա Մայկլզ
Է.Խ. Բանիլյա «Դեննի» Պադիլյա
Կետի նաջիմ Սանդրա Ռուսո

Դրվագներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
  2. «CBS Announces Fall 2011 Premiere Dates». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.