Ջեյն Քուրթին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյն Քուրթին
անգլ.՝ Jane Curtin
Jane Curtin at the 41st Emmy Awards cropped and altered.jpg
Ծնվել էսեպտեմբերի 6, 1947 (69 տարեկան)
ԾննդավայրՔեմբրիջ, Մասսաչուսեթս, ԱՄՆ
ԿրթությունNU
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ ԱՄՆ
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1968 - մեր օրերը
Commons-logo.svg Ջեյն Քուրթին՝ Վիքիպահեստ

Ջեյն Քուրթին (անգլ.՝ Jane Curtin, ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 6 - ին) — ամերիկացի դերասան և կոմեդիանտ[1], «Էմմի» մրցանակաբաշխության երկակի լաուրենտ:

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյն Քուրթինը ծնվել և մեծացել է Մասսաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում: Նա ավարտել է Հյուսիսարևելյան համալսարանը[2] և 1972 թվականին առաջին անգամ խաղացել է բրոդվեյական կատակերգական ներկայացման մեջ, որտեղից և սկսվել նրա երկար կոմեդիական կարիերան:

Ջեյն Քուրթինը 1975 - 1980 թվականներին անընդահատ մասնակցել է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուին: Շուտով նա ավելի հայտնի դարձավ «Ինչպես հաղթել կյանքի թանկությանը» (1980), «Օ Սին և Սթիգգին»(1985) և «Ձվագլուխները»(1993) ֆիլմերում կատարած դերերով: 1984 - ից 1989 թվականներին գլխավոր դեր է կատարել «Քեյթ և Էլլի» սիթքոմում, որի շնորհիվ երկու անգամ արժանացել է «Էմմի» մրցանակնին լավագույն կնոջ դեր կատակերգական սերիալում թեմայով[3]:

1996 - 2001 թվականներին նկարահանվել է «Արեգակից երրորդ մոլորակը» կոմեդիական սերիալում, իսկ վերջին տարիներին հայտնվել է «Գրադարանավարը: Ճակատագրի նիզակի որոնումներով» (2004), «Գրադարանավարը: Վերադարձ կայսր Սոլոմոնի նիզակի մոտ» (2006), «Գրադարանավարը: Հուդայի գավաթի անեծքը» (2008), «Սիրում եմ քեզ, մարդ» (2009), «Ես չգիտեմ, թե ինչպես է նա դա անում» (2011) և «Ոստիկանները բարձրակրունկների վրա» (2013) ֆիլմերում: 2012 թվականին Քուրթինը նկարահանվել է «Հիշել ամեն ինչ» կրիմինալ սերիալում[4]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1975 - 1980 — Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում
  • 1985 — Օ Սին և Սթիգգին
  • 1984 - 1989 — Քեյթ և Էլլի
  • 1990 — Արգելված սեր
  • 1993 — Ձվագլուխները
  • 1996 - 2001 — Արեգակից երրորդ մոլորակը
  • 2003 — Մեր քաղաքը
  • 2004 — Գրադարանավարը: Ճակատագրի նիզակի որոնումներով
  • 2006 — Գրադարանավարը: Վերադարձ կայսր Սոլոմոնի նիզակի մոտ
  • 2006 — Crumbs
  • 2008 — Գրադարանավարը: Հուդայի գավաթի անեծքը
  • 2009 — Սիրում եմ քեզ, մարդ
  • 2011 — Ես չգիտեմ, թե ինչպես է նա դա անում
  • 2013 — Ոստիկանները բարձրակրունկների վրա
  • 2012 - 2013 — Հիշել ամեն ինչ
  • 2014 - 2016 — Գրադարանավարները

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.yahoo.com/?err=404&err_url=https%3a%2f%2fwww.yahoo.com%2fmovies%2fmovie%2fcontributor%2f1800039331%2fbio
  2. http://www.thefamouspeople.com/profiles/jane-curtin-5416.php
  3. http://www.imdb.com/name/nm0004852/awards
  4. http://deadline.com/2011/11/jane-curtin-joins-cbs-drama-unforgettable-as-new-regular-195963/