Հուդու (երկրաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուդու Բրայս կիրճ ազգային պարկում, Յուտա (2007)

Հուդու (անգլ.՝ hoodoo), բարձր սրագագաթ երկրաբանական կազմավորումներ, որոնք բարձրանում են անջրդի ավազանների կամ բեդլենդների մակերեսի վրա։ Հոդուները կազմված են փափուկ նստվածքային և հրաբխային ապարներից, որոնք վերևից ծածկված են ավելի կոշտ և առավել էրոզիակայուն ապարների շերտով։ Այդ վերևի ծածկույթն էլ պաշտպանում է սյուները։ Ամենից հաճախ տեղակայված են անապատներում, ջրազուրկ և շոգ տարածքներում։

Ընդհանուր առմամբ, հուդուի և բարձր լեռնագագաթի (կամ սրածայր գագաթների) տարբերությունն այն է, որ հուդուն ունի փոփոխական լայնություն, որը հաճախ նկարագրվում է որպես «տոտեմի ձողի տեսքով մարմին»։ Այնուամենայնիվ, գագաթն ունի ավելի հարթ պրոֆիլ կամ միատարր հաստություն, որը ներքևից դեպի վեր նեղանում է։

Հուդուի չափը տատանվում է միջահասակ մարդու բոյից մինչև 10 հարկանի շենք։ Հուդուի ձևերի վրա ազդում են կոշտ և մեղմ ժայռային հերթագայող էրոզիոն շերտերից առաջացած նախշերը։ Տարբեր տեսակի ապարներում նստած հանքանյութերը հանգեցնում են նրան, որ հուդուն իր երկայնքով տարբեր գույներ է ունենում։

Առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուդու կազմավորումները սովորաբար հանդիպում են Կոլորադոյի սարավանդում և հյուսիսային Մեծ Հարթավայրերի Բեդլենդ շրջաններում (երկուսն էլ Հյուսիսային Ամերիկայում)։ Չնայած հուդուները ցրված են այս տարածքներում, աշխարհում ոչ մի տեղ դրանք այնքան առատ չեն, որքան Բրայս Կանյոնի ազգային պարկի հյուսիսային հատվածում, որը գտնվում է ԱՄՆ Յուտա նահանգում[1]։ Հուդուներ շատ են Գոբլին Վալի ազգային պարկից (Goblin Valley State Park) մի քանի հարյուր մղոն հեռավորության վրա՝ Սան Ռաֆայել բարձրության (San Rafael Swell) արևելյան կողմում և Արիզոնայի հարավ-արևելքում գտնվող Չիրիկաուհա ազգային հուշարձանում (Chiricahua National Monument)[2]։ Որոշ հուդուներ հայտնաբերվել են Մեքսիկայի Սոմբրետե քաղաքում՝ Սիեռա դե Օրգանոս ազգային պարկում։

Հուդուներ հանդիպում են նաև Թուրքիայի Կապադովկիա շրջանում, որտեղ տները փորվել են այդ կազմավորումների մեջ։ Այս հուդուները պատկերված էր 2005-2009 թվականների. Թուրքական 50 նոր լիրա արժողությամ բթղթադրամի հակառակ կողմում[3]։

Հայաստանում հուդուները հանդիպում են Գորիսում, Խնձորեսկում, Հին Խոտում և Սյունիքի մարզի մի քանի այլ վայրերում, որտեղ հնում փորվել և օգտագործվել են բնակության համար։

հուդուներ Խնձորեսկում, Հայաստան

Ֆրանսիայում կազմավորումները կոչվում են «սանրվածքներով տիկնայք» (demoiselles coiffées ) կամ «հեքիաթային ծխնելույզներ» (cheminées de fées)։ Դրանցից մի քանիսը հանդիպում են Վերին Պրովանսի Ալպերում։ Ամենահայտնիներց է Պոնտի համայնքի «Պոնտիի Մազերով տիկնայք» (Demoiselles Coiffées de Pontis) կոչվող կազմավորումը[4][5]։

Թայվանի հյուսիսային ափին գտնվող հուդու քարերն անսովոր են իրենց ափամերձ գոտու համար։ Քարերն առաջացել են Միոցենի դարաշրջանում, երբ ծովի հատակը բարձրացել է օվկիանոսից[6]։ Վանլիի կուլտային նմուշները էրոզիայի ազդեցությունից պաշտպանելու ուղղությամբ աշխատանքներ են տարվել։

Տոկուսիմա պրեֆեկտուրայի Ավայի ավազե սյուները (Ճապոնիա) խրված մանրախիճի և ավազաքարի շերտերից պատրաստված հուդուներ են[7]։

Սատանի քաղաքի (Đavolja Varoš - Դյավոլյա Վարոշ) հուդուները Սերբիայում պարունակում է շուրջ 200 կազմավորումներ, որոնք բնութագրվում են որպես տեղական բնակիչների կողմից որպես երկրի բուրգեր կամ աշտարակներ։ 1959 թվականից Սատանի քաղաքը գտնվում է պետության պաշտպանության ներքո։ Այն նաև առաջադրվել է որպես Բնության նոր յոթ հրաշալիք[8]։

Ալբերտա նահանգի Դրումելլերի հուդուները բաղկացած են կավից և ավազից, որոնք 70-ից 75 միլիոն տարի առաջ կավճի ժամանակաշրջանի կուտակումներ են։ Այս հուդուները կարող են պահպանել սնկանման եզակի տեսքը, քանի որ հիմքում ընկած գոյացություններն ավելի արագ են քայքայվում, քան վերին քարերը։ Քայքայվում են տարեկան գրեթե մեկ սանտիմետր արագությամբ, ավելի արագ, քան երկրաբանական այլ գոյացությունները[9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Geologic Formations – Bryce Canyon National Park (U.S. National Park Service)». www.nps.gov (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  2. «Chiricahua National Monument (U.S. National Park Service)». www.nps.gov (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  3. Central Bank of the Republic of Turkey. «E8 – Fifty New Turkish Lira». Tcmb.gov.tr. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
  4. Haug, Émile (1907). Traité de géologie. Vol. 1. Librairie Armand Colin. էջ 386.
  5. Godefroy, René (1940). La nature alpine: exposé de géographie physique. B. Arthaud. էջ 121.
  6. Hong, Eason; Huang, Eugene (2001 թ․ փետրվար). «Formation of the pedestal rocks in the Taliao Formation, northern coast of Taiwan» (PDF). Western Pacific Earth Sciences. 1 (1): 99–106. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  7. «The "Earth Pillars of Awa"! A Mysterious Phenomena Found in Only 3 Places Worldwide!». Stouchi Finder (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
  8. «Djavolja Varos, Rock Formation». New 7 Wonders. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  9. Royal Tyrrell Museum. «Hoodoos». Tyrrellmuseum.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • DeCourten, Frank. 1994. Shadows of Time, the Geology of Bryce Canyon National Park. Bryce Canyon Natural History Association.
  • Kiver, Eugene P., Harris, David V. 1999. Geology of U.S. Parklands 5th ed. John Wiley & Sons, Inc. 522-528.
  • Sprinkel, Douglas A., Chidsey, Thomas C. Jr., Anderson, Paul B. 2000. Geology of Utah's Parks and Monuments. Publishers Press։ 37-59
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուդու (երկրաբանություն)» հոդվածին։