Jump to content

Հովհաննես Փիլիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Փիլիկյան
Ծնվել էապրիլի 15, 1942(1942-04-15)[1]
ԾննդավայրՄուսուլ, Ամասիայի գավառակ, Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 22, 2018(2018-12-22)[1] (76 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտացումբանաստեղծ, թարգմանիչ, ռեժիսոր և թատերագետ

Հովհաննես Իսրայելի Փիլիկյան (ապրիլի 15, 1942(1942-04-15)[1], Մուսուլ, Ամասիայի գավառակ, Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 22, 2018(2018-12-22)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հայ ռեժիսոր, թարգմանիչ, թատերագետ, բանաստեղծ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը, ապա հետևել Մյունխենի համալսարանի, Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի դասընթացներին։ Եվրիպիդեսի «Էլեկտրա» (1971, Գրինվիչի թատրոն) և այլ բեմադրություններով ճանաչվել որպես հունական դասական ողբերգության ինքնատիպ մեկնաբան։ Բեմադրել է նաև (Ռասինի «Ֆեդրա», Սոֆոկլեսի «Էդիպ արքա» (ՀՍՖՀ), Շեքսպիրի «Լիր արքա» (Իսլանդիա), Շիլլերի «Ավազակներ» (ԳՖՀ), Էսքիլեսի «Ագամեմնոն» և այլ (շուրջ 40) պիեսներ։ Զբաղվում է թատրոնի պատմության և տեսության, հայ մշակույթի հարցերով, կատարում թարգմանություններ։ Փիլիկյանի ջանքերով Անգլիայում (1981), Վենետիկում (1983) և Ֆրանսիայում (1983) անց է կացվել հայկական ֆիլմերի տասնօրյակ՝ նպաստելով հայ կինոյի միջազգային ճանաչմանը։ ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության «Պետրոս Ադամյան» մրցանակ (1985

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Փիլիկյան» հոդվածին։


  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 WorldCat EntitiesOCLC, Inc., 2022.