Հովհաննես Ներսեսյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Հովհաննես Ներսեսյան | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 27, 1986 (39 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մասնագիտություն | օպերային երգիչ և սարկավագ |
| Երգչաձայն | բաս |
| Գործիքներ | վոկալ |
| Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
| Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2015) |
| Պարգևներ | |
Հովհաննես Ներսեսյան (հուլիսի 27, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգիչ (բաս)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Ներսեսյանը 1993-2000 թվականներին սովորել է Երևանի թիվ 51 միջնակարգ դպրոցում, իսկ 2000-2003 թվականներին՝ Երուսաղեմի հայկական ժառանգավորաց վարժարանում։ 2011-2015 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 2014 թվականից՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ[1]։
1997 թվականից հոգևոր ծառայություն է մատուցում Արարատյան Հայրապետական թեմում, իսկ 2009 թվականից՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում՝ որպես սարկավարգ[1]։
Վարպետության դասեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստեփանակերտում մասնակցել է Լյուբով Կազարնովսկայայի վարպետության դասընթացներին (2015)[2]
- Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ՌԴ ժողովրդական արտիստ Լարիսա Գերգիևայի վարպետության դասընթացներին (2015)[2]
- Սանկտ Պետերբուրգում վարպետության դասընթացներ է վերցրել «Մարիինյան» թատրոնին կից «Երիտասարդ օպերային երգիչների» ակադեմիայում (2014, 2015)[2]
- Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեի վարպետության դասընթացին (2013)[2]
Դերերգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Հեղինակ | Օպերա | Դեր |
|---|---|---|
| Ջակոմո Պուչինի | Տոսկա | |
| Անդրեյ Բաբաև | Արծվաբերդ | Թորոս |
| Ռուբեն Ալթունյան | Մատյան ողբերգության | |
| Ջուզեպպե Վերդի | Ռեքվիեմ | |
| Ժորժ Բիզե | Կարմեն | Էսկամիլիո |
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պավել Լիսիցյանի անվան վոկալիստների 4-րդ միջազգային մրցույթի 2-րդ մրցանակակիր (2016, Վլադիկավկազ)[2]
- Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի անվան երիտասարդ օպերային երգիչների 9-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր (2015, Տիխվին, ՌԴ)[3]
- «Օպերան առանց սահմաննների» երիտասարդ օպերային երգիչների միջազգային մրցույթի 3-րդ մրցանակակիր (2014 Կրասնոդար, ՌԴ)[3]
- Մարիա Բիեշուի անվան երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի 3-րդ մրցանակակիր (2013, Քիշինև, Մոլդովա)[3]
- ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի մրցանակակիր և ոսկե մեդալակիր՝ դասական երաժշտություն բնագավառում «Երգեցողություն» անվանակարգում (2013, Երևան, ՀՀ)[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Հովհաննես Ներսեսյան». opera.am (ամհարերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Qahana.am, Արարատյան Հայրապետական Թեմ |. «Հովհաննես սարկավագ Ներսեսյանը՝ միջազգային մրցույթի դափնեկիր». Qahana.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Հովհաննես Ներսեսյանը Պավել Լիսիցյանի անվան վոկալիստների 4-րդ միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ աստիճանի դափնեկրի դիպլոմի». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.