Հովհաննես Կարնեցի (մոտ 1750-ական թթ., Կարին - 1820-ական թթ. սկիզբ, Կարին), հայ տաղասաց, մանկավարժ։ 1799 թվականին ճանաչված մանկավարժ էր, հայտնի՝ Արդար վարժապետ մականունով։ Թողել է վկայաբան-էպիկական 5 պոեմ («Յաղագս ումեմն Մըսըր կոչեցեալ Սահակ մանկան․․․», 1788, «Յաղագս Վառվառ անուն ումեմն արիասիրտ աղջկան․․․», 1810)։ Հովհաննես Կարնեցուց մեզ է հասել մոտ 130 տաղ, որոնց մեծ մասը սիրո տաղեր են, երգվել և տարածված են եղել Կարինում ու շրջակայքում («Տաղ սիրոյ», «Ի սէր սիրելոյդ», «Տապ սիրոյ քոյ զիս տոչորեաց», «Հայիմ սէրս, որ ճեմս առեալ․․․» ևն)։ Ունի նաև ժողովրդական խաղերի և ջանգյուլումների ձևով գրված քառյակներ, հոգևոր երգեր։ Գրել է նաև հայատառ թուրքերեն տաղեր, թարգմանել հայերենից թուրքերեն (Կոմիտաս կաթողիկոսիշարականները, Ներսես Շնորհալու «Առաւոտ լուսոյ»-ն) և հակառակը։ Զբաղվել է նաև գրչությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 562)։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։