Գրիգոր Օշականցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Օշականցի
Ծնվել է1757
Մահացել է1799
Մասնագիտությունհնագետ

Գրիգոր Օշականցի (1757 թվական, Օշական1799 թվական, Կարին), հայ բանաստեղծ, հնագետ, եկեղեցական գործիչ։ Սովորել է Էջմիածնում։ 1795—1799 թվականներին շրջել է Արևմտյան Հայաստանում, ուսումնասիրել նրա հուշարձանները, գրի առել բերդերի, աշտարակների, եկեղեցիների արձանագրությունները։ Գրել է տաղեր, չափածո արձանագրություններ և արձակ գեղարվեստական երկեր՝ «Տեսիլքներ», որոնք սկզբնավորում են հայ գեղարվեստական ակնարկը։ Ուշագրավ են Անի քաղաքին նվիրված «Ողբ»-ը և «Արձանագրութիւնք յիշատակաց» ոտանավորները՝ հնագիտական հարուստ փաստերով։ Պահպանվել է Գրիգոր Օշականցու վարքը, որը գրել է XVIII դարի բանաստեղծ Հովհաննես Կարնեցին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 223 CC-BY-SA-icon-80x15.png