Շուշանիկ Նազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շուշանիկ Նազարյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 22, 1913(1913-12-22)[1]
ԾննդավայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 6, 2006(2006-10-06) (92 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1938)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1972)
Մասնագիտությունբանասեր և գրականագետ
ԱշխատավայրՄատենադարան
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Շուշանիկ Լևոնի Նազարյան (դեկտեմբերի 22, 1913(1913-12-22)[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 6, 2006(2006-10-06), Երևան, Հայաստան), հայ բանասեր, գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1972)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1984)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշանիկ Նազարյանը ծնվել է 1913 թվականին Էջմիածնում։ 1938 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի լեզվագիտական ֆակուլտետի գրական բաժինը։ Այնուհետև ընդունվել է Երևանի համալսարանի ասպիրանտուրան և ավարտել այն։ 1946 թվականից մինչև կյանքի վերջին տարիները, ավելի քան 50 տարի նա Մատենադարանի աշխատակից էր՝ սկզբում որպես գիտնական քարտուղար, ապա ավագ գիտական աշխատակից։ 1952 թվականին նա պաշտպանում է թեկնածուական, իսկ 1972 թվականին՝ դոկտորական ատենախոսություն «Պետրոս Ղափանցի» թեմայով[2]։

Այդ տարիներին Շուշանիկ Նազարյանը Հայաստանի ու սփյուռքի գիտական պարբերականներում («Բանբեր Մատենադարանի», «Պատմաբանասիրական հանդես», «Լրաբեր հասարակական գիտությունների», «Բազմավեպ») տպագրել է հայ մատենագրության տարբեր հարցերին նվիրված գիտական հոդվածներ։

Շուշանիկ Նազարյանը Մատենադարանի մեկ այլ նշանավոր գիտնական Ասատուր Մնացականյանի հետ համատեղ ուսումնասիրել և լույս են ընծայել միջնադարի հայտնի բանաստեղծ Պաղտասար Դպիրի «Տաղիկներ սիրո և կարոտանաց», Նաղաշ Հովնաթանի բանաստեղծությունների ժողովածուն։

Շուշանիկ Նազարյանը հեղինակ է մեկ տասնյակից ավելի մենագրությունների և ավելի քան 80 գիտական հոդվածների[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=7740
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007 թ.:
  3. hpj.asj-oa.am (PDF) http://hpj.asj-oa.am/1850/1/2006-3(311).pdf. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)(չաշխատող հղում)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաշտոցի անվան Մատենադարան «Շուշանիկ Նազարյան», պատմաբանասիրական հանդես № 1, 2006, էջ 311-312
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուշանիկ Նազարյան» հոդվածին։