Հովհաննես Ալթունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես Ալթունյան
ֆր.՝ Jean Althen
Jean Althen.png
Ծնվել է1709
Ճահուկ
Մահացել է1774
Ավինյոն
ՔաղաքացիությունՖրանսիա
Ազգությունհայ
Մասնագիտությունգյուղատնտես
Jean Althen Վիքիպահեստում

Հովհաննես Ալթունյան (Ալթըն Ժան) (ֆր.՝ Jean Althen, 1709, Ճահուկ - 1774, Ավինյոն), գյուղատնտես։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլիայում 14 տարի աշխատելով տորոնի դաշտերում՝ սովորել է դրա մշակման եղանակը։ Անատոլիայից փախել է, Զմյուռնիայի ֆրանսիայի հյուպատոսի օգնությամբ հասել Ֆրանսիա և հաստատվել Ավինյոն քաղաքում՝ իր հետ գաղտնի տեղափոխելով տորոնի սերմեր (թուրքական օրենքով տորոնի սերմը երկրից դուրս տանողին սպառնում էր մահապատիժ)։

1758 թվականին Վոկլյուզի դեպարտամենտում (Ֆրանսիայի հարավ) Ալթունյանը ներդրել է տորոնի մշակությունը, որը որպես ալիզարին ներկանյութի հումք շահութաբեր էր տեղի բնակչության համար։

Ի պատիվ Ալթունյանի՝ ֆրանսիացիները հուշատախտակ են դրել Ավինյոնի Կելվե թանգարանում (1821), իսկ վոկլյուզցիները կանգնեցրել են նրա բրոնզե արձանը Նոտր-Դամ դը Դոմ ժայռի վրա Ավինյոն քաղաքում (1846)[1][2]։

Ալթունյանի անունով է կոչվել Վոքլյուզի Althen-des-Paluds գյուղը, որն ունի 2000 բնակիչ։ Այստեղ է ապրում 4 հայկական ընտանիք։ 2005 թվականի նոյեմբերի 17-ին այստեղ կանգնեցվել է նրա հուշարձանը[3][4]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]