Տորոն
Տորոն | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բոգածաղկավորներ (Gentianales) |
Ընտանիք | Տորոնազգիներ (Rubiaceae) |
Ցեղ | Տորոն (Rubia) L., 1753 |
Տորոն (լատին․՝ Rúbia), գունարմատ, տորոնազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի և թփերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցողունը քառանիստ է, հիմնականում՝ մագլցող, երբեմն՝ կանգուն, ճյուղավորվող, բարձրանում է՝ 30-200 սմ։ Տերևները նշտարաձևից էլիպսաձև են, հակադիր, ամբողջական, ունեն տերևակիցներ, որոնք հաճախ մեծանում են, և ստացվում է տերևային օրգանների օղակաձև դասավորություն։ Ծաղիկները դեղնականաչավուն են, մանր, երկսեռ, կանոնավոր, գագաթնային կամ տերևանութային կիսահովանոցներում, որոնք հիմնականում առաջացնում են բարդ հուրանաձև, երբեմն՝ ողկուզանման ծաղկաբույլեր։ Ծաղկում է հունիս-հուլիսին։
- Պտուղը
Պտուղը հյութալի երկբաժան հատիկ է կամ տրոհվող տուփիկ։ Որպես դեղահումք օգտագործում են կոճղարմատն ու արմատները (պարունակում են օքսիմեթիլանթրաքինոններ և դրանց ածանցյալները, կիտրոնա-, խնձորա-, գինեթթուներ, սպիտակուցներ, շաքարներ, պեկտինային նյութեր և այլն)։
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Տավուշի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է թփուտներում, բանջարանոցներում, ճամփեզրերին, քարքարոտ լանջերին։ Տորոնի դասը ընդգրկում է 30 տեսակ, այլ տվյալներով ավելի քան 230[1], աճում է Հարավային Եվրոպայում, ինչպես նաև արևադարձային երկրներ՝ Ասիայում, Ամերիկայում և Աֆրիկայում։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի է մոտ 60, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Տորոն ներկատու (R. tinctorum), Տորոն կոշտատերեվ (R. rigidifolia)։
- Rubia alaica Pachom.
- Rubia angustifolia L.
- Rubia chinensis Regel & Maack
- Rubia chitralensis Ehrend.
- Rubia cordata Thunb
- Rubia cretacea Pojark.
- Rubia deserticola Pojark.
- Rubia dolichophylla Schrenk
- Rubia jesoensis (Miq.) Miyabe & Miyake
- Rubia komarovii Pojark.
- Rubia krascheninnikovii Pojark.
- Rubia laevissima Tscherneva
- Rubia lanceolata Hayata
- Rubia laxiflora Gontsch.
- Rubia leiocaulis Diels
- Rubia linii Chao
- Rubia margaritifera Reiche
- Rubia membranacea Diels
- Rubia pavlovii Bajtenov & Myrz.
- Rubia podantha Diels
- Rubia polyphlebia Lo.
- Rubia pterygocaulis Lo.
- Rubia rechingeri Ehrend.
- Rubia regelii Pojark.
- Rubia rezniczenkoana Litv.
- Rubia rigidifolia Pojark.
- Rubia salicifolia Lo.
- Rubia schugnanica B.Fedtsch. ex Pojark.
- Rubia syrticola Miq.
- Rubia tatarica (Trevir.) F.Schmidt
- Rubia tibetica Hook.f.
- Rubia transcaucasica Grossh.
- Rubia yunnanensis (Franch. ex Diels) Diels
Կիրառում և նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատրաստուկներն (թուրմ, փոշի, հաբ) օգտագործում են երիկամաքարային հիվանդությունների բուժման ժամանակ։ Ներկատու Տորոնից ստանում են տորոնաներկ, որի հիմնական գունավոր բաղադրիչ մասն ալիզարինն է։ Բուրդը, զործաթելը, գործվածքն և մանրաթելը ներկելու համար Հայաստանում օգտագործվում է վաղ ժամանակներից (որտեղից նաև արտահանվել է)։ Ըստ հայկական աղբյուրների՝ լավագույն տորոնաներկ պատրաստում են 3-4 տարեկան բույսի արմատներից։ Կախված ներկման պայմաններից և օգտագորվող ժանտանյութի (օրինակ՝ ճարպաթթուներ, աղաղանյութեր, մետաղների աղեր և այլն) տեսակից՝ հումքը ներկվում է վառ կարմիր, մանուշակագույն, շագանակագույն, դեղձանիկադեղին կամ այլ գույներով։ Սինթետիկ ալիզարինի ստացումը սահմանափակեց տորոնաներկի կիրառությունը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1736 թվականին Հովհաննես Ալթունյանը Տորոնի սերմերը գաղտնի տեղափոխել է Ֆրանսիա, որտեղ նրան հաջողվել է մշակել բույսը և խոշոր պլանտացիաներ հիմնել։ Ի պատիվ Ալթունյանի՝ ֆրանսիացիները հուշատախտակ են դրել Ավինյոնի Կելվե թանգարանում (1821), իսկ վոկլյուզցիները Նոտր-Դամ դը Դոմ ժայռի վրա կանգնեցրել են նրա բրոնզե արձանը (1846)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ The International Plant Names Index (2008). Просмотрено 14 апреля 2008.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|
|