Հովակիմ Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան
եպիսկոպոս
 
Կրթություն՝ Գևորգյան հոգևոր ճեմարան
Գործունեություն՝ Հայ առաքելական Եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ
Ազգություն հայ
Դավանանք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի
Ծննդյան օր հոկտեմբերի 19, 1976(1976-10-19) (47 տարեկան)
Ծննդավայր Ոսկեհատ, Արմավիրի մարզ, {{{2}}} Հայաստան

Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան,(հոկտեմբերի 19, 1976(1976-10-19), Ոսկեհատ, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոս, Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը (ավազանի անունը՝ Վարդգես) ծնվել է 1976 թ. հոկտեմբերի 19-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1983-1993 թվականներին սովորել է Ոսկեհատի միջնակարգ դպրոցում։ 1994-1999 թվականներին սովորել է Սևանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում։ 1999-2000 թվականներին ուսումը շարունակել է Գևորգյան հոգեւոր ճեմարանի լսարանում։ 1998 թվականին սովորել է ԵՀԽ Բոսսեի Էկումենիկ դպրոցում (Շվեյցարիա, Ժնև)։ 2001 թ. սովորել է Դանիայի Արհուս քաղաքի Դիակոնալ դպրոցում` ուսումնասիրելով սոցիալական աստվածաբանություն։ 2001 թվականի հոկտեմբերի 22-ին պաշտպանել է ավարտաճառ` «Դրվագներ Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պատմությունից» թեմայով` արժանանալով «քաջալավ» գնահատականի։

Հոգևոր ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի հուլիսի 16-ին, ձեռամբ գերաշնորհ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի, ձեռնադրվել է սարկավագ։ 2000 թվականի հուլիսից աշխատում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնում։ 2001 թվականի նոյեմբերի 11-ին, ձեռամբ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 2002-2004 թվականներին ուսանել է Մոսկվայի հոգեւոր ակադեմիայում (Սերգիև Պոսադ)` ստանալով Աստվածաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2004 թվականի հունիսից կրկին աշխատում է Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնում։ 2005 թվականի օգոստոսին Ն.Ս.Օ.Տ.Տ.  Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Միջեկեղեցական հարաբերություների գրասենյակի վարիչ։

2006 թվականի ապրիլի 21-ին Մայր Աթոռում պաշտպանել է վարդապետական թեզ «Էկումենիզմը 20-րդ դարում եւ Հայ Եկեղեցին» թեմայով և ապրիլի 23-ին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, ձեռամբ գերաշնորհ Տ. Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանի, ստացել է մասնավոր վարդապետության չորս աստիճանները։ 2008- 2009 թվականներին հաճախել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց։ 2010 թվականին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ստացել է եպիսկոպոսական օծում եւ ձեռնադրություն։ 2005 թվականին ընտրվել է ԵՀԽ Հայաստանյան Բարեգործական Կլոր Սեղան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ 2004–2009 թվականներին եղել է Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի եկեղեցի եւ հասարակություն հանձնախմբի անդամ։ 2009 թվականից Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի կենտրոնական կոմիտեի անդամ է։ 2004 թվականից ԵՀԽ Էկումենիկ պաշտոնեաների ցանցի անդամ է։ Մասնակցել է 2006 թվականին Բրազիլիայի Պորտո Ալեգրե քաղաքում տեղի ունեցած ԵՀԽ 9-րդ համագումարին, 2007 թ. Ռումինիայի Սիբիու քաղաքում համաեվրոպական երրորդ էկումենիկ ասամբլեային, եւ 2009 թ. Լիոնում կայացած Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի 13-րդ համագումարին։ 2010 թվականին եղել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Բաքու կատարած այցի պատվիրակության անդամ, 2011թ-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան կատարած այցի պատվիրակության անդամ։ 2014-2015թթ-ին ուղեկցել է Ամենայն Հայոց Կաթոիկոսին Վատիկան կատարած այցերի ժամանակ։ 2013թ-ին եղել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակության անդամ եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովի ժամանակ Բուսանում։ 2012-2015թթ-ին եղել է Արթիկի թեմի առաջնորդ և Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն։ 2015թ-ի հուլիսի 15-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ[1]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցի, պետություն և հասարակություն։ / Վ. Ենգիբարյան; Ա. Չախոյան; Խմբ.՝ Հ. վրդ. Մանուկյան; ՀՀ Դատավորների միություն[2]

Հատընտիր պաշտոնականք։ / Գարեգին Բ.; Կազմ.` Հ. վրդ. Մանուկյան; Ա. քհն. Պողոսյան; Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան». www.armenianchurch.org. 2015. Վերցված է 21.12.2021-ին.
  2. «Եկեղեցի, պետություն և հասարակություն։ / Վ. Ենգիբարյան; Ա. Չախոյան; Խմբ.՝ Հ. վրդ. Մանուկյան; ՀՀ Դատավորների միություն». koha.etchmiadzinlibrary.am. 2009. Վերցված է 21.12.2021-ին.(չաշխատող հղում)
  3. «Հատընտիր պաշտոնականք։ / Գարեգին Բ.; Կազմ.` Հ. վրդ. Մանուկյան; Ա. քհն. Պողոսյան; Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին». koha.etchmiadzinlibrary.am. 2010. Վերցված է 21.12.2021-ին.(չաշխատող հղում)