Հոմամ Խալիլ Աբու Մուլալ ալ-Բալավի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հոմամ Խալիլ Աբու Մուլալ ալ-Բալավի
Ծնվել էդեկտեմբերի 25, 1977(1977-12-25)
ԾննդավայրՔուվեյթ
Մահացել էդեկտեմբերի 30, 2009(2009-12-30) (32 տարեկանում)
Մահվան վայրԽոստ, Աֆղանստան
ԿրթությունՍտամբուլի համալսարան և Հորդանանի համալսարան
Մասնագիտությունկրկնակի գործակալ


Հոմամ Խալիլ Աբու Մուլալ ալ-Բալավին (Humam Khalil Abu-Mulal al-Balawi, դեկտեմբերի 25, 1977(1977-12-25), Քուվեյթ - դեկտեմբերի 30, 2009(2009-12-30), Խոստ, Աֆղանստան), հորդանանցի բժիշկ և եռակի գործակալ է եղել, իսլամիստ ծայրահեղականների հավատարիմ ինքնասպան ահաբեկիչ, ով իրականացրել է Չափմենի ճամբարի հարձակումը, 2009 թ. դեկտեմբերի 30-ին Աֆղանստանում Խոստի մոտ գտնվող ԿՎՀ բազայի դեմ ինքնասպան հարձակումը:

Ծածկանուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆղանստանի անվտանգության ծառայությունը Ալ-Բալավիին տվել է Համմոն Խալիլ Աբու Մալալ ալ-Բալավի ծածկանունը[1]: Արաբական «Ազգային» թերթն անվանել է նրան Հոմամ Խալիլ Մոհամադ Աբու Մալալ[2]: Նա օգտագործել է նաև Աբու Դուջանա ալ-Խուրասանի կամ Դուջանահ ալ Խարասանի գրական անունները[1]՝ ջիհադի կայքերի համար գրելիս[2]: Պակիստանի թալիբների ինքնահռչակված մամուլի քարտուղար Հաջ Յակուբը նրան անվանում էր Համման Խալիլ Մոհամեդ[3]:

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Բալավին ծնվել է Քուվեյթում 1977 թ. դեկտեմբերի 25-ին[2]: Նա մեծացել է միջին խավի ընտանիքում ինը այլ երեխաների հետ, այդ թվում՝ երկվորյակ եղբայրների, ապրելով Քուվեյթում մինչև 1990 թ. Իրաքի՝ երկիր ներխուժումը, երբ նրա ընտանիքը տեղափոխվեց Հորդանան: Նա ավարտել է Ամմանի միջնակարգ դպրոցը[4]:

Ալ-Բալավին վեց տարի սովորել է Թուրքիայում՝ Ստամբուլի համալսարանում՝ բժշկագիտության ֆակուլտետում, եւ ավարտել է 2002 թ. Նա նաև բժշկական վերապատրաստում է անցել Հորդանանի հիվանդանոցի համալսարանում և Իսլամական հիվանդանոցում, որը ղեկավարում էր Ամմանում Հորդանանի իսլամական եղբայրությունը: Նա ամուսնացել էր թուրք լրագրող և թարգմանիչ Դաֆինա Բայրաքի հետ, ումից երկու երեխա է ունեցել[5]: Նրանք ապրում էին Ամմանի Ջաբալ Նուժա կոչվող ցածր եկամուտ ունեցող արվարձանում[2]:

Ալ-Բալավին աջակցել է իսլամիստ ծայրահեղականների բռնություններին: Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը նրան էր վերագրում Արևելյան Մեծ իսլամական ռեյդերների ճակատի հետ հարաբերությունը: Պարզ չէ, արդյոք այս տեղեկատվությունը կիսվել է այլ հետախուզական կազմակերպությունների հետ: Ըստ SITE Intelligence Group-ի, որը մշտադիտարկում է ծայրահեղական կայքերը, նա Ալ-Հեսբայի` իսլամիստ ծայրահեղականների կողմից կազմակերպված օնլայն-համաժողովի հայտնի համահեղինակներից էր: Նա վարում էր նաև իր սեփական իսլամիստական բլոգը:

Ալ-Բալավին ձերբակալվել է 2007 թ. վերջին Հորդանանի անվտանգության ծառայության կողմից, և ենթադրվում է, որ նա դարձել է կրկնակի գործակալ ԱՄՆ-ի եւ Հորդանանի համար: Ըստ արեւմտյան պետական գործիչների Ալ-Բալավին հավաքագրվել էր Հորդանանի գլխավոր հետախուզական վարչության կողմից եւ տեղափոխվել Աֆղանստան: Հորդանանի հետախուզական ծառայությունը Մերձավոր Արեւելքում ԿՀՎ-ի ամենամոտ դաշնակիցներից մեկն է:

Ըստ հետախուզական պաշտոնյաների, Ալ-Բալավին հրավիրվել էր Չափմենի առաջադեմ օպերացիոն բազա, որպեսզի տեղեկատվություն տրամադրի «Ալ-Կաիդայի» ավագ ղեկավար Այման ալ-Զավահիրի վերաբերյալ: Նրան հետևողականորեն չէին փնտրում, քանի որ նա ընկալվում էր որպես մի անձնավորություն, ով կարող էր ներխուժել ավագ «Ալ Քաիդայի» առաջնորդների շարքերը: ԿՀՎ-ն վստահում էր ինֆորմատորին, և, ըստ պաշտոնատար անձանց, Հորդանանի լրտեսական գործակալությունը երաշխավորում էր նրան:

Հորդանանի զեկույցի համաձայն, Ալ-Բալավին եղել է «տեղեկատու», ով վտանգավոր եւ կարեւոր տեղեկություններ է ներկայացրել, որոնց իշխանությունները ստիպված են եղել լուրջ վերաբերվել, սակայն նա չի ներգրավվել ԿՀՎ-ում կամ Հորդանանի հետախուզական ծառայությունում: Նա միայն հանդիսացել է «վստահելի աղբյուր», ում տրամադրած ինֆորմացիան ընդունվել է առանց որևէ հիմնավորման:

Վերջին հայտարարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Բալավին հայտնվել է իր մահվանից հետո հրապարակված տեսանյութում, որտեղ նա ասում է, որ հարձակումը կատարվել է 2009 թ. Պակիստանի «Թալիբանների» առաջնորդ Բեյթուլլա Մեհսուդի սպանության համար:

«Ալ-Քաիդայի» քարոզչական մեդիառեսուրս «Աս-Սահաբի» վերջին հայտարարության մեջ նա հայտնում է, որ Հորդանանի հետախուզությունը համագործակցում է ԿՀՎ-ի հետ` սպանելու կամ ձերբակալելու ավագ «Ալ-Քաիդայի» եւ այլ զինված խմբավորումների ղեկավարներին: Նա նաև պնդում էր, որ Հորդանանի հետախուզական վարչությունն աջակցել է ԿՀՎ-ին իրականացնել «Հեզբոլլահ» շարժման ղեկավարներից մեկի՝ Իմադ Մուղնիայի և աֆղանական ջիհադի առաջնորդի՝ Աբդուլլահ Ազզամի սպանությունները, ինչպես նաև օգնել է վերացնել Իրաքում «Ալ-Քաիդայի» ղեկավար Աբու Մուսաբ Զարքավիին:

Ալ-Բալավիի կնոջ հարցաքննությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Բալավի մահից հետո նրա կինը՝ Դեֆնե Բայրաքը, գրեթե հինգ ժամ հարցաքննվել է Ստամբուլի անվտանգության վարչության (թուրքական ոստիկանության) կողմից: Բացահայտված տեղեկատվության համաձայն հարցաքննության ընթացքում առաջին հարցն այն էր, թե ինչպես էին իրենք հանդիպել միմյանց, որին նա պատասխանել է, որ իրենք հանդիպել են վեբ-կայքի զրուցարանում, որտեղ նա մուտք է գործել արաբերեն սովորելու համար: Հայտնի են նաև, որ ԿՀՎ-ի պաշտոնյաները բերել են մի ֆայլ, որը տեղեկություններ էր պարունակում Ալ-Բալավիի և հարցաքննության ընթացքում տրվելիք հարցերի մասին, և հանձնել են այն Ստամբուլի հակաահաբեկչական մասնաճյուղի վարչությանը: Այնուամենայնիվ, Ստամբուլի անվտանգության վարչությունը հերքեց ԿՀՎ-ի որևէ կերպ ներգրավվածությունը: Հետագայում նա լայնածավալ հարցազրույցներ է տվել Newsweek Turkey պարբերականին և CNN-ին: Նա նաև բողոքել է Թուրքիայում մարդու իրավունքների և ճնշվածների հետ զորակցության ասոցիացիային` լրագրողների կողմից անընդհատ անհանգստացված լինելու համար:

Հարցազրույցների ժամանակ նրա հիմնական նշանակետն այն էր, որ Ալ-Բալավին երբեք իսկապես չի աշխատել ԿՀՎ-ի կամ Հորդանանի հետախուզության համար, չի եղել նրանց գործակալը, և միայն օգտագործել է նրանց` ձևացնելով, թե աշխատում է իրենց համար: Ալ-Բալավին հարցազրույցներում հանդես է գալիս որպես մի մարդ, ով մտահոգված էր Ջիհադի համար և մեղավոր էր զգում, որ ոչինչ չէր անում չնայած այն հանգամանքին, որ անընդհատ գրում էր թեմայի վերաբերյալ: Նա շատ է տուժվել Միացյալ Նահանգների կողմից «իսլամական հողերի» օկուպացիայից: Ալ-Բալավիի կինն ասում է, որ նա ցանկացել է գնալ հակամարտության գոտիներ, բայց չի կարողացել, քանի որ Հորդանանի հետախուզությունը խստորեն վերահսկում էր կասկածելի մարդկանց մուտքն այդ տարածքներ: Կնոջ խոսքերով, նա 3 օրվա կալանքի ժամանակ չի խոշտանգվել, նրան թույլ են տվել կարդալ Ղուրան, բայց արգելել են կարդալ բարձրաձայն: Կինն ասել է, որ շատ հավանական է, որ հարցաքննության ընթացքում Ալ-Բալավին համոզել է հետախուզական գործակալություններին եւ ձեռք է բերել հեշտությամբ Պակիստան դուրս գալու հնարավորություն: Նա հերքում է, որ որևէ բան գիտի նրա՝ հետախուզական ծառայությունների հետ կապված լինելու մասին, սակայն խոստովանում է, որ նրա ծնողներից թաքցրել է, որ նա եղել է Պակիստանում, այլ ոչ թե Թուրքիայում: Նա նաև արտահայտել է իր հպարտությունն ամուսնու՝ ինքնասպան հարձակման համար:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Gorman Siobhan, Gopal Anand, Dreazen Yochi J. (5 January 2010)։ «CIA Blast Blamed On Double Agent»։ Wall Street Journal։ Վերցված է 5 January 2010 
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ma'ayeh Suha Philip (January 5, 2010)։ «CIA suicide bomber was a triple agent»։ The National։ Վերցված է 5 January 2010 
  3. «Bomber at CIA base was a double agent»։ Associated Press։ 5 January 2010։ Վերցված է 5 January 2010 
  4. «CIA Bomber Coerced to Work for Jordan Spy Agency»։ Associated Press։ 5 January 2010։ Վերցված է 5 January 2010 
  5. Finn Peter, Warrick Joby (15 January 2010)։ «In Afghanistan attack, CIA fell victim to series of miscalculations about informant»։ The Washington Post։ Վերցված է 25 March 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]