Ազգային հետախուզական կազմակերպություն (Թուրքիա)
Ազգային հետախուզական կազմակերպություն թուրքերեն՝ Milli İstihbarat Teşkilatı | |
---|---|
Տեսակ | հատուկ ծառայություն և պետական մարմին |
Երկիր | Թուրքիա |
Իրավասություն | Թուրքիայի վարչապետ |
Ստեղծվել է | հուլիսի 22, 1965 |
Գլխամաս | Անկարա, Թուրքիա |
Նախագահ | Հաքան Ֆիդան |
Կայք | mit.gov.tr(անգլ.)(թուրքերեն) |
Millî İstihbarat Teşkilâtı Վիքիպահեստում |
Ազգային հետախուզական կազմակերպություն (թուրքերեն՝ Milli İstihbarat Teşkilatı), թուրքական հատուկ ծառայություն, որն ստեղծվել է 1965 թվականին Թուրքիայի ազգային անվտանգության ծառայության լուծարումից հետո[1]։
Համաձայն նախկին տնօրեն Ատաչ Յավուզի կազմակերպությունում ռազմական ներկայությունն չնչին է[2]։ Այս կազմակերպությունը ունի ռազմական ժառանգություն։ 1990 թվականին կազմակերությունում զինծառայողների քանակաը կազմել է 35 %: Այսօր այն կազմում է 4,5 % և համարվում կազմակերպության ստորին էշելոններից մեկը[3]։
Քարտուղարի նախկին տեղակալ Ջեվաթ Ունեշը նշել է, որ MİT-ը յուրաքանչյուր պետական հեղաշրջման ժամանակ որպես ռազմական կառույց իր վրա էր վերցնում սահմանված առաջնահերությունների կազմակերպումը[4]։
Հուսալիության ապահովման նպատակով կազմակերպության աշխատակիցների ընտանիքների անդամները գտնվում են հսկողության տակ[5]։ Նախկին տեղակալ Էմրե Թաները նշել է, որ արդեն այդպես չէ։ Նրան են վերագրում MİT-ի և ոստիկանության հետախուզության հապավուների ստեղծումը[6]։ Թաները 2009 թվականի սկզբին հայտարարել է ոստիկանության հետախուզության վերաստեղծման մասին[7]։
MİT-ը համագործակցում է ամերիկյան հատուկ ծառայությունների հետ[8]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիայում հետախուզական ծառայություն ստեղծելու փորձերը սկսվեցին Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին։ Կարիք կար քաղաքական միությունները պաշտպանել արերկրյա ճնշուներից, երկրի ներսում կանխել անջատողական շարժումները և այս ամենը հանգեցրեց նրան, որ 1913 թվականի նոյեմբերի 17-ին Էնվեր փաշայի գլխավորությամբ ստեղծվեց Թեշքիլաթ-ը մահսուսե հատուկ կազմակերպությունը։ 1918 թվականի հոկտեմբերի 30-ին կնքված հրադադարից հետո նշված կազմակերպությունը ուծարվեց։
Ի տարբերություն այլ երկրների «MIT-ը» կատարում է և ներքին, և արտաքին գործառույթներ։ Այն ստեղծվել է 1965 թվականին։ «MIT-ը» փոխարինում է իրենից առաջ գործող Թուրքիայի ազգային անվտանգության ծառայությանը (թուրքերեն՝ Milli Emniyet Hizmeti, որն էլ իր հերթին ստեղծվել է 1926 թվականին Աթաթուրքի կողմից, դրանում բնականաբար ուժեղ էր ռազմական ներկայությունը, հենց դա էր երևում երկրում ռազմական դրություն հայտարարելու ժամանակ, որն էլ հասարակական ճնշման տակ կազմակերպությունում զինվորական ներկայությունը 35 %-ից դարձրեց 4,5 %[9]։ Նոր աշխատակիցները ընդունվում են, կամ նախկին աշխատակիցների ընտանիքներից, կամ Թուրքիայի պետական էլիտայից[7]։
Կամզակերպությունը ունի ոստիկանական ներուժ համագործակցում է ժանդարմերիայի հետ և կարող է համարվել գաղտնի ոստիկանություն, այդ պատճառով այն մշտական մրցակցության մեջ է գտնվում ոստիկանության հետախուզությունների հետ[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Milli İstihbarat Teşkilatı, MİT Արխիվացված 2017-07-16 Wayback Machine (թուրքերեն)
- ↑ Ünlü, Ferhat (2007-07-16). «İngiliz general Apo’nun başına beş milyon sterlin istedi Արխիվացված 2019-12-25 Wayback Machine». Sabah (in Turkish). Retrieved 2008-12-18. «Ataç, ordu kökenlilerin oranının hiçbir zaman yüzde dördü geçmediğini belirttiği MİT’te, sivilleşme olgusu ve asker-sivil sorunsalının yanlış ele alındığı görüşünde.» (թուրքերեն)
- ↑ Ünlü, Ferhat (2007-07-19). «MİT’te iç çekişme entrikaya yol açtı». Sabah (in Turkish). Retrieved 2008-12-18. «Yaklaşık 5 bin kadrolu personeli bulunan kurumda (Yardımcı istihbarat elemanları ile birlikte bu sayı çok daha fazla) alt kademelerdeki ordu kökenlilerin oranının yüzde 4.5’i geçmediği belirtiliyor.» (թուրքերեն)
- ↑ «'Hiçbir darbe gizli olmadı Արխիվացված 2008-11-22 Wayback Machine'». 2007-07-15. Retrieved 2008-12-18. «Öneş'e göre, askeri müdahaleler MİT’i geri bırakan asıl etkenlerdi. Çünkü MİT’in güvenlik anlayışı darbelere göre şekillendi. Demokratik süreç kesintiye uğrayınca istihbarat teşkilatı da geri kaldı» (թուրքերեն)
- ↑ «Kim kimin akrabası?(չաշխատող հղում)». Sabah (in Turkish). 2007-07-20. Retrieved 2008-12-18 (թուրքերեն)
- ↑ Sariibrahimoglu, Lale (2008-12-07). «Turkey needs an intelligence coordination mechanism, says Güven Արխիվացված 2009-08-31 Wayback Machine». Sunday’s Zaman. Retrieved 2008-12-17 (թուրքերեն)
- ↑ 7,0 7,1 Yetkin, Murat (2009-01-01). «Yetkin, Murat (2009-01-01). „Mercek altındaki MİT’te köklü değişiklik yapıldı“. Radikal (in Turkish). Retrieved 2009-01-01 Mercek altındaki MİT’te köklü değişiklik yapıldı». Radikal (in Turkish). Retrieved 2009-01-01 (թուրքերեն)
- ↑ Ünlu, Ferhat (2007-12-20). «Türki cumhuriyetlerin başkentlerini bilmiyorduk Արխիվացված 2008-11-03 Wayback Machine». Sabah (in Turkish). Retrieved 2008-10-22. «…ABD’den istihbarat geliyor…» (թուրքերեն)
- ↑ Ünlü, Ferhat. İngiliz general Apo’nun başına beş milyon sterlin istedi. Արխիվացված 2019-12-25 Wayback Machine // Sabah. 2007-07-16. Проверено 2008-12-18. (թուրքերեն) "Ataç, ordu kökenlilerin oranının hiçbir zaman yüzde dördü geçmediğini belirttiği MİT’te, sivilleşme olgusu ve asker-sivil sorunsalının yanlış ele alındığı görüşünde."
- ↑ Ünlu, Ferhat. Türki cumhuriyetlerin başkentlerini bilmiyorduk. Արխիվացված 2008-11-03 Wayback Machine // Sabah. 2007-12-20. Посетен на 2008-10-22. …ABD’den istihbarat geliyor… (թուրքերեն)