Հնդկական եղեգնաթռչնակ
| Հնդկական եղեգնաթռչնակ | |
Հնդկական եղեգնաթռչնակ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Թռչուններ (Aves) |
| Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
| Ընտանիք | Acrocephalidae |
| Ցեղ | Եղեգնաթռչնակներ (Acrocephalus) |
| Տեսակ | Հնդկական եղեգնաթռչնակ (A. agricola) |
| Միջազգային անվանում | |
| Acrocephalus agricola | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |

Հնդկական եղեգնաթռչնակ (լատիներեն՝ Acrocephalus agricola), շահրիկների ընտանիքին պատկանող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Փոքր Ասիայում, Կովկասում, Հյուսիսային Իրանում, Հյուսիսային Հնդկաստանում, Հիմալայներում, Չինաստանում։ Հայաստանում հայտնաբերված է Արմավիրի մարզի Մասիս քաղաքի մոտ, բնադրման վայրում և Արարատի մարզի Արմաշի ձկնաբուծական տնտեսությունում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում չվող տեսակ է, որը բնադրավայրերում հանդիպում է ապրիլից մինչև սեպտեմբեր, ապրում և բնադրում է եղեգնուտներում, հավանաբար տարեկան երկու անգամ, մայիս-հունիսին։ Դնում է 3-6 ձու, որոնց զարգացումը տևում է 12 օր[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հազվագյուտ տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում որպես վտանգված տեսակ։
Վերջին տարիներին կազմում է սակավաթիվ գաղութներ։
Բները կարող են ոչնչանալ ձկնաբուծական տնտեսություններում, եղեգնուտներն այրելու հետևանքով։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական եղեգնաթռչնակ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական եղեգնաթռչնակ» հոդվածին։ |
| ||||||