Հյուսիսային ծովափիղ
Հյուսիսային ծովափիղ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Mirounga angustirostris
Gray, 1866
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Հյուսիսային ծովափիղ (լատին․՝ Mirounga angustirostris), կաթնասունների դասին պատկանոող տեսակ։ Գիշատիչ խոշոր կաթնասուն։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսիսային ծովափիղը մի քանի անգամ փոքր է իր ազգական հարավային ծովափղից։ Արուները ունեն 6 մ երկարություն[1] և կշռում են 2.7 տ։ Բաժանասեռությունը ավելի մեղմ է արտահայտված քան հարավային ծովափղի մոտ։ Արուների կնճիթը հասնում է 30 սմ-ի։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմացման շրջանն սկսվում է փետրվարին։ Հղիությունը տևում է 11 ամիս։ Ձագերը ծնվում են հաջորդ տարվա հունվար ամսին, իսկ ապրիլին կամ մայիսին ձագերը լքում են ծովափը։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակին հյուսիսային ծովափղերը տարածված էին Հյուսիսային Ամերիկայի հարավային մասերում՝ Ալյասկայից մինչև Ստորին Կալիֆոռնիա։ 19-րդ դարում սկսվեց նրանց գնդակահարումը։ Մարդիկ սկսեցին մեռած համարել կենդանիների այդ տեսակը։ Բայց նրանց մի մասը ողջ էր մնացել Գուադալուպեում (Isla Guadalupe)։ Նրանց վերցվեցին պաշտպանության տակ։
1930 թվականին հյուսիսային ծովափղերը բազմացման համար տեղափոխվել են Կալիֆոռնիայի մոտ գտնվող Չանել կղզի։ Ներկայումս հյուսիսային ծովափղերը հանդիպպում են շատ կղզիներում՝ աշխարհամասի արևելյան շրջաններում տարածված։ Հյուսիսում նրանց բնական արեալը հասնում է մինչև Ֆարոլոն կղզիների, իսկ բազմացման սեզոնի ընթացքում հասնում են մինչև Վանկուվեր[2]։
Նրանց թվաքանակն ամեն տարի աճում է 15 %-ով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ronald M. Nowak: Walker's Mammals of the World. Johns Hopkins University Press, 1999 ISBN 0-8018-5789-9
- Judith E. King: Seals of the World. Cornell University Press, 1983 ISBN 0-8014-1568-3
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային ծովափիղ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային ծովափիղ» հոդվածին։ |
|